Վոյաջերս (ազգային պարկ)
Վոյաջերս (անգլ.՝ Voyageurs National Park), ազգային պարկ, որը գտնվում է Մինեսոտա նահանգի Սենտ Լուիս և Քուչիչինգ շրջաններում (ԱՄՆ)։ Պարկն անվանել են Վոյաջերս ի պատիվ վոյաժերների՝ ֆրանս-կանադական մորթի արտահանողների, որոնք եղել են առաջին եվրոպական ճամփորդողները այս վայրերում[1]։
Վոյաջերս | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
| |
| |
Տեղագրություն | ![]() |
Կոորդինատներ | 48°30′00″ հս․ լ. 92°53′00″ ամ. ե.HGЯO |
Տարածք | 88 300 հա |
Հիմնադրված է | Ապրիլի 8, 1975 |
Հաճախելիություն | 177,184 (2015) |
Համաշխարհային ժառանգության օբյեկտ |
Voyageurs National Park |
ԲովանդակությունԽմբագրել
ՊատմությունԽմբագրել
Առաջին առաջարկությունը ազգային պարկ ստեղծելու համար եղել է 1891 թվականին Մինեսոտա նահանգի օրենսդիր մարմնի կողմից։ Վոյաջերս ազգային պարկը ստեղծվել է 1975 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրամանի համաձայն։ Այն գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանամերձ հատվածներում գտնվող լճերի համակարգի հարավային ափերին։ Այդ համակարգի խոշորագույն լճերից են Ռեյն-Լեյկը (921,1 կմ²), Նամականը (101,7 կմ²) և Սենդ-Փայնտ-Լեյկը (21,0 կմ²), որոնք գտնվում են Կանադայի սահմանին իսկ Կաբետոգաման (104,2 կմ²) և Կրեյն-Լեյկը միանում են այգու հարավարևմտյան ափին[2]։ Ռեյն Լեյկ և Կաբետոգամա լճերի միջնամասում է գտնվում Կաբետոգամա թերակղզին, որն հարակից է Նամական լճից հարավ ընկած պարկի երկու խոշորագույն ցամաքային հատվածներին։ Այգուց դեպի հարավ գտնվում են ազգային անտառը և վերին ծովը իսկ արևմտյան հատվածում՝ վայրի բնության արգելոցը։ Պարկի ջրային տարածքները համարվում են այցելության սիրելի վայր կայակներ և կանոյեներ սիրող ձկնորսների համար։ Արգելոցի տարածքում կան 175 տուրիստական կանգառներ և 80 կմ ոտքով ճանապարհ։ Ի տարբերություն ուրիշ արգելոցների, որտեղ կարելի է հասնել ոտքով կամ մեքենայով, այստեղ մոտքը հասանելի է նաև ջրային ճանապարհով, որտեղ շատ այցելուներ հասնում են նաև նավակներով, կանոյեներով և կայակներով։ Կաբետոգամա և Սենդ Փոյնթ Լեյկ լճերին և Կաբետոգամա թերակղզուն կարելի հասնել միայն ջրային ճանապարհով։ Այնտեղ կարելի է հասնել շնորհիվ այցելուների համար նախատեսված երեք կենտրոնների, որոնք հարակից են պարկին։ (1) Ռեյն-Լեյկ (պարկի արևմտյան սահման, մոտ ինտերնեյշն-Ֆոլսին), Koochiching County Road 96), (2) Կաբետոգամա (պարկի հարավային սահման, մոտ Կաբետոգամա տաունշիպին на Saint Louis County Road 122 и Saint Louis County Road 123) և (3) Աշշ-Ռիվեր (պարկի հարավային սահման, մոտ Աշշ-Ռիվեր ճանապարհին Saint Louis County Road 129)[3]:
Արտաքին հղումներԽմբագրել
- National Park Service: Voyageurs National Park
- Voyageurs National Park Archived 2006-10-05 at the Wayback Machine. at NASA Earth Observatory
- Minnesota DNR Lakefinder
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Voyageurs National Park - People»։ National Park Service։ Վերցված է 2012-03-07
- ↑ «Voyageurs National Park - Introduction»։ National park Service։ Վերցված է 2012-03-08
- ↑ «Rendezvous - Your Guide to Voyageurs National Park»։ National Park Service։ Spring 2011 – Winter 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-03-08-ին։ Վերցված է 2012-03-08