Վոլտ-Ամպեր, փոփոխական հոսանքի լրիվ հզորության միավորը։ Նշանակվում է ՎԱ (միջազգային նշանակումը՝ VA)։ Փոփոխական հոսանքի լրիվ հզորությունը որոշվում է իբրև շղթայի հոսանքի (ամպերներով) և շղթայի սեղմակների միջև եղած լարման վոլտերով գործող արժեքների արտադրյալ։ Հոսանքի և լարման գործող արժեքները չափում են փոփոխական հոսանքի ամպերմետրով և վոլտմետրով։ Լրիվ հզորության հասկացությունը մուծվել է ի տարբերություն էլեկտրական շղթայի ակտիվ հզորության (չափվում է վատտերով) և ռեակտիվ հզորության, որը հավասար է UIsinų-ի (Ս-ն լարում է, I-ն՝ հոսանքը, ų-ն՝ դրանց փուլերի շեղման անկյունը) և չափվում է վառ (վոլտ-ամպեր ռեակտիվ) միավորներով։

Վոլտ–Ամպերի սխեմա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 492