Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլնա (այլ կիրառումներ)

«Վոլնա» (ռուս.՝ «Волна», «Ալիք»), բոլշևիկյան լեգալ օրաթերթ։ Լույս է տեսել 1906 թվականի ապրիլի 26-ից (մայիսի 9)–ից մինչև մայիսի 24-ը (հունիսի 6)-ը, Պետերբուրգում՝ ունենալով 25 համար։

Թերթի աշխատանքները ղեկավարել և 9-րդ համարից դրա փաստացի խմբագիրն է դարձել բոլշևիկյան պարագլուխ Վլադիմիր Լենինը, ՌՍԴԲԿ IV համագումարից Պետերբուրգ վերադառնալուց հետո։

Խմբագրական կոլեգիայի կազմում եղել են Վացլավ Վորովսկին և Միխայիլ Օլմինսկին, աշխատակցել են Անատոլի Լունաչարսկին, Իվան Սկվորցով-Ստեպանովը և ուրիշներ։

Լույս ընծայված 25 համարներից 8-ը (6, 10, 18, 19, 22–25) ոչնչացվել են Սանկտ Պետերբուրգի դատական պալատի որոշմամբ։ «Վոլնա»-ին հաջորդել է «Վպերյոդ»-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 489