«Վշտի դիմակ», քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Մագադանում։ Կենտրոնական հուշարձանն ունի 15 մ բարձրություն։ Հեղինակներն են քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին, ճարտարապետ Կամիլ Կոզաևը։ «Վշտի եռանկյունու» երեք պլանավորված հուշարձաններից մեկն է։ 2017 թվականի նոյեմբերի 20-ին բացվել է «Վշտի եռանկյունու» երկրորդ հուշարձանը Եկատերինբուրգի մոտ («Վշտի դիմակներ. Եվրոպա-Ասիա»)։ Երրորդ հուշարձանը (Վորկուտայում) չի ստեղծվել։

Վշտի դիմակ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակmemorial complex?
Բարձրություն15 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄագադան
http://www.culture.goldkolyma.ru/object.php?itemid=25
 Mask of Sorrow memorial Վիքիպահեստում

Հուշարձանի պատմություն խմբագրել

1990 թվականի ամռանը Մագադան է այցելել քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին, որն այդ ժամանակ ավելի քան 20 տարի ապրում էր ԱՄՆ-ում։ Նա բերել և ցուցադրել է 30-50-ականների ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանի էսքիզով սլայդներ։ Ենթադրվում էր, որ Մագադանում տեղադրված հուշարձանը կդառնա քանդակագործի մտահղացած «Վշտի եռանկյունու (Մագադան, Վորկուտա, Եկատերինբուրգ) առաջին հուշարձանը։ 1990 թվականի հուլիսի 23-ին Մագադանի քաղգործկոմը որոշում է ընդունել Մագադանում Ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձան կառուցելու մասին։

Հուշակոթողի Կենտրոնական քանդակը մարդու ոճավորված դեմքն է, որի ձախ աչքից փոքրիկ դիմակների տեսքով արցունքներ են հոսում։ Աջ աչքը պատկերված է վանդակավոր պատուհանի տեսքով։ Դարձերեսը՝ լացող կնոջ բրոնզե քանդակ է՝ ոչ կանոնական խաչելության տակ[1]։ Հուշարձանի ներսում տիպիկ բանտախցի պատճենն է։

Հուշահամալիրը գտնվում է Մագադանի Կրուտոյ բլուրում և բացվել է 1996 թվականի հունիսի 12-ին։ Այս բլրի վրա Ստալինյան ժամանակներում եղել է «Տրանզիտկա»՝ փոխադրման կետ, որտեղից բանտարկյալների էտապներն ուղարկվում էին Կոլիմայի տարբեր ճամբարներ։

2008 թվականի սեպտեմբերի 24-ին Մագադանի մարզ կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելել է հուշարձան և ծաղիկներ դրել նրա մոտ[2]։ 2016 թվականին հուշարձանը պղծել են վանդալները՝ կարմիր ներկով վրան գրելով «Ստալինը ողջ է» ((«Сталин жив»))[3][4]։

Դիմակը վերականգնվել և վերաբացվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին։

Քննադատություն խմբագրել

 
Հուշարձանը գիշերը

Պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Խազանովն այս «հրեշավոր, Զատկի կղզու քանդակների ոճով կառույցը» անվանել է «քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի ակնհայտ ձախողում»[5]։ Խազանովի կարծիքով՝ «Վշտի դիմակը» ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել ազգային հուշարձանը (նման հուշարձան առաջարկել են տեղադրել Նիկիտա Խրուշչովը, Միխայիլ Գորբաչովը և Բորիս Ելցինը, բայց այդ առաջարկը չի իրականացվել) բռնաճնշումների զոհերի հիշատակին, եթե այն, այնուամենայնիվ, կառուցվի ներկայում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Отдел культуры администрации Магадана, К. Казаев, Т. Исаева. «Мемориальный комплекс "Маска Скорби"». Памятники жертвам политических репрессий на территории бывшего СССР. Сахаровский центр. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Поездка в Магаданскую область». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «На «Маске скорби» под Магаданом написали «Сталин жив»» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  4. «"Сталин жив": памятник жертвам репрессий в Магадане осквернили надписью». ru.espreso.tv. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  5. Хазанов А. М. О ком скорбеть и кого забыть? (Ре)конструкция коллективной памяти в современной России // Историческая экспертиза. — 2017. — № 1 (10). — С. 45.
  6. Хазанов А. М. О ком скорбеть и кого забыть? (Ре)конструкция коллективной памяти в современной России // Историческая экспертиза. — 2017. — № 1 (10). — С. 44 — 45.

Արտաքին հղումներ խմբագրել