Վլադիսլավ Լեկոմցև

պարալիմպիկ խաղերի ռուս բիաթլոնիստ և դահուկավազորդ

Վլադիսլավ Լեկոմցև (ռուս.՝ Владислав Алексеевич Лекомцев, դեկտեմբերի 8, 1994(1994-12-08), Ռոմաշկինո, Ուդմուրտիա) , ռուս մարզիկ։ 2014 թվականի պարալիմպիկ խաղերի բիաթլոնի և դահուկավազքի կրկնակի չեմպիոն, խաղերի եռակի բրոնզե մեդալակիր[2], դահուկավազքի աշխարհի եռակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (մարտի 11, 2014)[3]։

Վլադիսլավ Լեկոմցև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝դահուկորդ և բիաթլոնիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 8, 1994(1994-12-08) (29 տարեկան)
Ծննդավայր՝Ռոմաշկինո, Ուդմուրտիա

Կենսագրություն

խմբագրել

Վլադիսլավ Լեկոմցևը կորցրել է ձեռքն իր հայրենի գյուղում՝ Ռոմաշկինոյում ծնողներին օգնելիս, բերքահավաքի ժամանակ. ձեռքը մնացել է գյուղատնտեսական մեքենայի մեխանիզմի մեջ։ Սպորտային գործունեությունն օգնել է նրան վերականգնել իր ակտիվ կյանքը[2]։ Սովորել է Ուդմուրտիայի պետական համալսարանում, մասնագիտացումը՝ հոգեբանություն։

ՖԳԲՈւ-ի «ՌԴ ազգային հավաքականների սպորտային կենտրոնի» մարզիկ-ուսուցիչ է։ Մարզվում է բարձրագույն սպորտային հմտությունների հանրապետական դպրոցում, մարզիչ՝ Անդրեյ Մաքսիմով։

Սպորտային նվաճումներ

խմբագրել

Պարալիմպիկ խաղեր

  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - բիաթլոն, 7,5 կմ, տղամարդկանց, կանգնած[4],
  •   Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - դահուկավազք, էստաֆետի բացում 4 x 2,5 կմ,
  •   Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - դահուկավազք, 20 կմ, տղամարդկանց, կանգնած[4],
  •   Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - դահուկավազք, ազատ ոճի սպրինտ, 1 կմ, տղամարդկանց, կանգնած։
  •   Բրոնզ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ.) - դահուկավազք, 10 կմ ազատ ոճ, տղամարդկանց, կանգնած։

Աշխարհի առաջնություն

  •   Ոսկի (2013 թ.) - դահուկավազք, 10 կմ դասական ոճով[5]
  •   Ոսկի (2013 թ.) - բիաթլոն, սպրինտ մրցավազք ազատ ոճով[6]
  •   Ոսկի (2013 թ.) - դահուկավազք, դահուկային էստաֆետ[7]

Աշխարհի գավաթի ընդհանուր միավոր

  •   Բրոնզ (2013/2014 թթ.)
  •   Արծաթ (2012/2013 թթ.)

Պարգևներ

խմբագրել
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Սոչի քաղաքում անցկացվող 2014 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար[8][9]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://kremlin.ru/acts/bank/38207
  2. 2,0 2,1 Всё, что возможно! У России - 80 паралимпийских медалей. Столько ещё не было ни у кого! // Аргументы и факты. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 34-35. (Ստուգված է 10 Մայիսի 2016)
  3. «Приказ Министерства спорта Российской Федерации от 11 марта 2014 г. № 21-нг «О присвоении почётного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  4. 4,0 4,1 ,Официальный сайт Паралимпиады в Сочи Արխիվացված 2014-03-08 Wayback Machine
  5. «Удмуртский паралимпиец завоевал третье «золото» на чемпионате мира по лыжным гонкам». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Параолимпиец из Удмуртии выиграл «золото» на чемпионате мира по лыжным гонкам и биатлону». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  7. «Удмуртский паралимпиец стал чемпионом лыжной эстафеты». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 17 марта 2014 года № 144 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  9. «Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации». // Официальный сайт Президента России. 17.03.2014. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել