Օպել Վլադիմիր Անդրեևիչ (ռուս.՝ Влади́мир Андре́евич О́ппель, դեկտեմբերի 11 (23), 1872, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 7, 1932(1932-10-07), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային վիրաբույժ, պրոֆեսոր (1908), խորհրդային վիրաբյուժ․ ներզատաբանության և ռազմադաշտային վիրաբյուժ, հիմնադիրներից։ 1896 թվականին ավարտել է ռազմաբժշկական ակադեմիան։ Աշխատել է Ռ․ Վիրխովի և Ի․ Մեչնիկովի լաբորատորիաներում։ 1908 թվականից ղեկավարել է ռազմաբժշկական ակադեմիայի վիրաբյուժ․ ախտաբանության և թերապիայի (1917 թվակականից՝ ընդհանուր վիրաբուժական ամբիոնը, 1918 թվականից՝ նույնի վիրաբուժական կլինիկան, միաժամանակ (1919–1927)՝ ռադիոռենտգենաբանության (այժմ՝ ռենտգենռադիոլոգիական կենտրոնի ԳՀԻ) ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքը։ 1927 թվականից եղել է Մոսկվայի Ի․ Մեչնիկովի անվան հիվանդանոցի տնօրեն, 1931 թվականից՝ ԽՍՀՄ ռազմաբժշկական ակադեմիայի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Մշակել է ռազմադաշտում վիրավորների փուլային բուժման, անհապաղ վիրաբուժական օգնության կազմակերպման ուսմունքը։ Նա առաջինն է կատարել կերակրափողի պարանոցային բաժնի մասնահատումը քաղցկեղի ժամանակ, առաջարկել է որոշ վիրահատությունների ձևափոխություններ։ Օպելը ռազմաբժշկական ակադեմիայի պրեզիդենտն էր (1917), Ն․ Պիրոգովի անվան վիրաբույժների ընկերության նախագահը (Լենինգրադ), վիրաբույժների ռուս, ընկերության (Մոսկվա) պատվական անդամ, Անգլիայի թագավորական բժշկավիրաբուժական ընկերության պատվական անդամ։

Վլադիմիր Օպել
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11 (23), 1872
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 7, 1932(1932-10-07) (59 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունվիրաբույժ
ԱշխատավայրՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Peter the Great hospital?
 Vladimir Andrejevič Oppel Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։