Վլադիմիր Վլադիմիրովիչ Վոստոկով (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Восто́ков, իսկական ազգանունը՝ Պետրոչենկով (ռուս.՝ Петроче́нков), 1915, Նովոզիբկովսկի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1986, ԽՍՀՄ[1]), դետեկտիվ ժանրի խորհրդային գրող և սցենարիստ, հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, գնդապետ։

Վլադիմիր Վոստոկով
Ծնվել է1915
ԾննդավայրՆովոզիբկովսկի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1986
Վախճանի վայրԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան (1939)
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Վլադիմիրովիչ Պետրոչենկովը ծնվել է Չեռնիգովի նահանգի Կոստենկի գյուղում (1930-ական թվականներին՝ Արևմտյան մարզի Կլիմովսկի շրջանի կազմում[1], այժմ՝ Բրյանսկի շրջանում)։ Ավարտել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտը։

1939 թվականից[1] ծառայել է պետական անվտանգության մարմիններում, 1944-1945 թվականներին՝ ռազմածովային նավատորմի հակահետախուզությունում, պատերազմն ավարտել է մայորի կոչումով[1], արժանացել է մարտական պարգևների։

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Նինա Մատվեևնա, երեխաները՝ Նոնա և Յուրի։

Վոստոկովը թաղված է Կունցևյան գերեզմանատանը (9-րդ հատված)[2]։

Ստեղծագործություն խմբագրել

Թոշակի անցնելուց հետո գրական գործունեություն է ծավալել Վոստոկով կեղծանվամբ։ Առավել հայտնի է դարձել գրքերի և կինոսցենարների այն շարքը, որը պատմում է խորհրդային հետախույզ Զարոկով-Տուլևի մասին, որը Վոստոկովը գրել է Օլեգ Շմելյովի հետ համատեղ («Ռեզիդենտի սխալը», «Ռեզիդենտի ճակատագիրը», «Ռեզիդենտի վերադարձը»)։ Շմելյովի հետ համահեղինակությամբ գրվել է նաև «Օղակն Ամստերդամից» ֆիլմի սցենարը։

Ինքնուրույն և համահեղինակությամբ Վոստոկովը գրել է «Մեկ քայլ դեպի անդունդ», «Վերջին հեռագիրը», «Ընտանեկան ադամանդ», «Ծանոթ ձեռագիր», ««Բլից» ֆիրմայի ստվերը», «Եղբայրը», «Պարոն Ռոջերսի սխալը», «Մենամարտ» դետեկտիվ վիպակները։

Եղել է «Խիղճ» հեռուստասերիալի խորհրդատուն (1974)։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական արժանիքների համար» մեդալ (3.11.1944)[3]
  • Կարմիր աստղի շքանշան (24.5.1945)՝ Հայրենական պատերազմի ժամանակ ռազմածովային նավատորմի հրամանատարության հատուկ հանձնարարականների օրինակելի կատարման համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
  2. «Востоков (Петроченков) Владимир Владимирович (1916—1986)» (ռուսերեն). Где дремлют мёртвые. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  3. «Наградной лист в электронном банке документов «Подвиг народа»».
  4. «Наградной лист в электронном банке документов «Подвиг народа»».

Հղումներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Հուշարձան Վ. Վոստոկովի գերեզմանի վրա (Կունցևյան գերեզմանատուն)