Վլադիմիր Սուգրոբով

ռուս ֆուտբոլիստ

Վլադիմիր Վլադիմիրովիչ Սուգրոբով (սեպտեմբերի 10, 1996(1996-09-10)[1], Սարատով, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։

Վլադիմիր Սուգրոբով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1996(1996-09-10)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Սարատով, Ռուսաստան
Դիրք դարպասապահ

Կարիերա խմբագրել

Սարատովի «Սոկոլ» ՄՊՄԴ-ի սան է։ 2012 թվականից խաղացել է թիմի երիտասարդական կազմում սիրողական առաջնությունում։ Իր հիմնական թիմի հայտացուցակում առաջին անգամ ընդգրկվել է 2015 թվականի հուլիսին ՖԱԼ-ի առաջնությանը մասնակցելու համար։ 2016 թվականի օգոստոսի 21-ին ՖԱԼ-ում նշել է նորամուտը «Խիմկիի» դեմ խաղում՝ անառիկ պահելով իր դարպասը[2]։ Ընդհանուր առմամբ «Սոկոլի» կազմում անցկացրել է 3 խաղ, ներառյալ Ռուսաստանի գավաթի խաղը և բաց է թողել 3 գոլ։

2017 թվականի ամռանը տեղափոխվել է Մոսկվայի «Արարատ», որի ժամանակ հանդես է եկել ՊՖԼ-ի առաջնությունում։ Նորամուտը նշել է «Արարատ» թիմում 2017/2018 մրցաշրջանի 1-ին տուրում «Զորկիի» թիմի դեմ խաղում՝ բաց չթողնելով ոչ մի գոլ[3]։ Ընդհանուր առմամբ «Արարատի» կազմում խաղացել է 19 հանդիպում, 11 անգամ թողնելով իր դարպասները անառիկ, և դարձել երկրորդ դիվիզիոնի տարածաշրջանային մրցաշարի հաղթող։

2018 թվականի փետրվարի 23-ին «Անժի» ակումբը հայտարարեց Վլադիմիր Սուգրոբովի հետ պայմանագիր կնքելու մասին[4], օրացուցային տարվա ընթացքում դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել «Անժի-2»-ի կազմում ՖԱԼ-ի առաջնության մեկ խաղում և 10 խաղում՝ երիտասարդական առաջնությունում դուբլի համար։ 2018 թվականի մայիսին նա Մախաչկալայի ակումբի կազմում անցումային երկու հանդիպում է անցկացրել «Ենիսեյի» դեմ և բաց թողել 6 գնդակ (0:3, 4:3)։ 2019 թվականին նա հանդես է եկել ՖԱԼ «Բալթիկա» ակումբի և «Տամբովի» կազմում, որը հանդես է եկել Պրեմիեր լիգայում, բայց առաջնությունում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ «Տամբովի» կազմում նա մեկ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ 2020 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեԼ Է հայկական «Փյունիկ»։ Նա իր նորամուտը Հայաստանի առաջնությունում նշել է 2020 թվականի մայիսի 23-ին «Արարատ-Արմենիա» ակումբի դեմ խաղում (0:3), բաց թողել երեք գնդակ, որոնցից մեկը խփել է սեփական դարպասը[5]։

2020/21 մրցաշրջանի նախօրեին տեղափոխվել է ՖԱԼ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբ[6]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մայիսի 20-ի դրությամբ

Ելույթներ Լիգա[7] Ակումբներ[8] Եվրագավաթներ Այլ[9] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Սոկոլ ՖԱԼ 2016/17 2 -2 1 -1 0 0 0 0 3 -3
Ընդհանուր 2 -2 1 -1 0 0 0 0 3 -3
  Արարատ ՊՖԼ 2017/18 15 -5 1 -2 0 0 3 -3 19 -10
Ընդհանուր 15 -5 1 -2 0 0 3 -3 19 -10
  Անժի ՌՖՊԼ 2017/18 0 0 0 0 0 0 2 -6 2 -6
Ընդհանուր 0 0 0 0 0 0 2 -6 2 -6
   Անժի-2 ՊՖԼ 2017/18 1 -3 0 0 ? ?
Ընդհանուր 1 -3 0 0 0 0 0 0 1 -3
Ամբողջ կարիերա 18 -10 2 -3 0 0 5 -9 25 -22

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Сокол - Футбольная Национальная Лига». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  3. Профессиональная футбольная Лига
  4. «Владимир Сугробов в «Анжи», Официальный сайт ФК «Анжи»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  5. «PYUNIK VS. ARARAT-ARMENIA 0 — 3». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  6. ««Тамбов» расстался с Сугробовым, Саламатовым и Федчуком». sportbox.ru. 2020 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  7. ՖԱԼ, ՊՖԼ
  8. Ռուսաստանի գավաթ
  9. ՖԱԼ գավաթ