Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան

Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Снегирёву), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս բժիշկ, Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, հայրենական գինեկոլոգիայի հիմնադիրներից մեկին` Վլադիմիր Ֆեոդորովիչ Սնեգիրյովին։ Բացվել է 1973 թվականի նոյեմբերի 2-ին` Վ. Ֆ. Սնեգիրյովի անվան մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի առջև։ Քանդակագործներ Սերգեյ Տիմոֆեևիչ Կոնյոնկովն ու Ալեքսանդր Դմիտրիևիչ Կոզաչոկը հուշակոթողի ստեղծման աշխատանքները սկսել են 1967 թվականին[1][2][3]։ Նախագծի ճարտարապետն է Եվգենի Ստամոն։ 1992 թվականին հուշարձանը վերցվել է պետական պաշտպանության տակ որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ (Մոսկվայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի նախագահության «Մոսկվա քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների մասին» 1992 թվականի հուլիսի 30-ի թիվ 84 որոշում, գրանցման համար` 771410726270005)[4]։

Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձան
Վլադիմիր Սնեգիրյովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետEvgeny Stamo?
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԽամովնիկի շրջան
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում

Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Ելանսկու փողոց, 2։

Նկարագրություն խմբագրել

Գիտնականի բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանին, որի վրա արված է հետևյալ մակագրությունը. «Պրոֆեսոր Սնեգիրյով Վլադիմիր Ֆեոդորովիչ, 1847-1916»։ Բժիշկը պատկերված է աթոռի վրա նստած, մարմինը փոքր-ինչ հետ թեքված և ոտքերն առաջ ձգած, ձեռքերը դրված են ազդրերին։ Նրա հագին բժշկական խալաթ է, մազերը թաքնված են գլխարկի տակ։ Քանդակագործները ցանկացել են ստեղծել այն զգացողությունը, ասես պրոֆեսորը հենց նոր է դուրս եկել հիվանդանոցից և հանգստանում է հաջող վիրահատությունից հետո[5][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вострышев, 2009, էջ 394
  2. Голубева, 2016
  3. Звягинцев, Карпачевский, 2004
  4. «Решение Президиума Московского городского совета народных депутатов (Моссовета) № 84 «О памятниках истории и культуры г. Москвы»». Министерство культуры Российской Федерации. 1992 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Кожевников, 1983
  6. Памятники монументального искусства Москвы, 2016, էջ 105
  7. Шокарев, Вострышев, 2018, էջ 394

Գրականություն խմբագրել