Սերգեյ Կոնյոնկով (Կոնևնիկով) Տիմոֆեևիչ (ռուս.՝ Серге́й Тимофе́евич Конёнков հունիսի 28 (հուլիսի 10), 1874[2][3][1], Վերխնիե Կարակովիչի, Q4196769?, Ռոսլավլսկի շրջան - դեկտեմբերի 9, 1971(1971-12-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային քանդակագործ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1954 թվական), Լենինյան մրցանակի դափնեկիր (1957), Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակակիր (1951), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1958), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1964 թվական)։

Սերգեյ Կոնյոնկով
ԽՍՀՄ Փոստային նամականիշ, 1973 թվական Կոնյոնկովի դիմանկար, նկարիչ՝ Պավել Կորին
Ի ծնեՍերգեյ Կոնյոնկով
(ռուս.՝ Серге́й Тимофе́евич Конёнков)
Ծնվել էհունիսի 28, 1874
ԾննդավայրԿարակովիչի (այժմ՝ Սմոլենսկի մարզում)
Մահացել էօգոստոսի 9, 1971
Վախճանի վայրըԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Մոսկվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունռուս
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1899) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1902)
Ոճսոցիալիստական ռեալիզմ
Ժանրքանդակագործ և մանկավարժ
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Գործունեությունըքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Sergey Konenkov Վիքիպահեստում

Դեռևս մինչ հեղափոխական տարիներին նրան անվանում էին ռուսական Ռոդեն։

Կենսագրություն

խմբագրել

Կոնյոնկովը ծնվել է 1874 թվականի հունիսի 28-ին (հուլիսի 10) Ռուսաստանի Կարակովիչի գյուղում (այժմ՝ Սմոլենսկի մարզում), գյուղացու ընտանիքում։

Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1892-1896) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1899-1902)։ Մասնակցել է «Միր իսկուսստվա»-ի ցուցահանդեսներին, եղել ռուս Արվեստագետների միության անդամ։ Վաղ շրջանի աշխատանքներում ձգտել է հաղորդել իր ժողովրդի ծանր կյանքն ու ազատության ձգտումները («Քար ջարդողը», բրոնզ, 1898 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, «Սամսոն», գիպս, 1902 թվական (չի պահպանվել))։

Մասնակցել է 1905 թվականի հեղափոխական շարժումներին, ստեղծել հեղափոխության մարտիկների դիմաքանդակներ («1905 թվականի բանվոր-մարտիկ Իվան Չուրկինը», մարմար, 1906 թվական, ԽՍՀՄ Հեղափոխության թանգարան, Մոսկվա1900-ական թվականներին Կոնյոնկովը դիմել է ժողովրդական-հեքիաթային մոտիվներին, ռուսական ժողովրդական փայտի քանդակագործությանը, անտիկ Վերածննդի արվեստով տոգորված ներդաշնակ մարդու կերպարի մարմնավորմանը («Պարմանուհի», 1916 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։

Խորհրդային իշխանության տարիներին մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի ծրագրի իրականացմանը («ժողովուրդների խաղաղության և եղբայրության համար պայքարում ընկածներին» հուշատախտակը, երանգավորված ցեմենտ, 1918 թվական)։

1924-1945 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, հիմնականում կատարել դիմաքանդակներ («Մաքսիմ Գորկի», բրոնզ, 1928 թվական, Գորկու թանգարան, Մոսկվա

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Կոնյոնկովը Ռուսաստանի օգնության կոմիտեի անդամ էր։ Ճանաչում են ստացել նրա մարգարեական բնույթի նամակները, որոնք պատերազմի շեմին նա գրել է Ստալինին[4]։

1940-1960-ական թվականներին ստեղծել է խոր հոգեբանական բնույթի դիմաքանդակներ («Նինոչկա», 1951 թվական, Ռուսական թագարան, Լենինգրադ, ինքնադիմաքանդակ, 1954 թվական, լենինյան մրցանակ, 1957 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, երկուսն էլ մարմար), ինչպես նաև հաստոցային և մոնումենտալ կոմպոզիցիաներ («Ազատագրված մարդը» («Սամսոն»), գիպս, 1947 թվական, Ռուսական թանգարան)։

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951 թվական)։ Կոնյոնկովի «Դիմակով աղջիկը» (փայտ), «Կանացի մարմին»(փայտ) ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Ընտանիք

խմբագրել

1922 թվականին ամուսնացել է Մարգարիտա Վորոնցովայի հետ, հետագայում՝ Մարգարիտա Կոնյոնկովա։ 1935 թվականին քանդակագործը Փրինսթոնի համալսարանի ադմինիստրացիայից Ալբերտ Այնշտայնի կիսանդրին քանդակելու պատվեր ստացավ։ Ականավոր ֆիզիկոսը հարգում էր ռուս քանդակագործի արվեստը, բայց առավել մեծ ակնածանք էր տածում նրա կնոջ՝ Մարգարիտայի նկատմամբ[5]։ Մարգարիտան ծանոթ էր նաև «ամերիկյան ռումբի հայր» Ռոբերտ Օպենհեյմերի հետ։

Կոնյոնկովի ստեղծագործություններ

խմբագրել

Ստալինի անձնական հրամանով 1945 թվականին ԱՄՆ է ուղարկվել «Սմոլնի» շոգենավը հատուկ Կոնյոնկովին իր աշխատանքների հետ միասին ԽՍՀՄ տեղափոխելու համար։ Մոսկվայի Գորկու փողոցում նրան տրամադրվել է արհեստանոց։ 1965 թվականին Մոսկվայի Կուզնեցկի կամրջի վրա գտնվող Նկարիչների միության շենքում կայացել է Կոնյոնկովի աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր նրա ծննդյան 90-ամյակին[6]։

Գրականություն

խմբագրել
  • Конёнков С. Т. Мой век: Воспоминания. — М.: Политиздат, 1971. — 368 էջ (ռուս.)
  • Трифонова Л. П. Сергей Тимофеевич Конёнков / Оформление серии В. Д. Гончаренко. — Л.: Художник РСФСР, 1975. — 54 с. — (Массовая библиотечка по искусству). — 30 000 экз.(ռուս.)
  • Каменский А. А. Конёнков. — М.: Искусство, 1975. — էջ 224 — (Жизнь в искусстве).(ռուս.)
  • Лазарев С. Е. Образ Степана Разина в изобразительном искусстве // Преподавание истории в школе. 2016. № 8. էջ 29-34.(ռուս.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. RKDartists (նիդերլ.)
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Сергей Конёнков. Письма в СССР
  5. Судоплатов Павел Анатольевич Спецоперации. Лубянка и Кремль 1930—1950 годы. Мемуары. (ռուս.)
  6. Федосюк Ю. А. Москва в кольце Садовых. — 2-е, перераб. изд. — М.: Московский рабочий, 1991. — С. 52—62. — 496 с. — 50 000 экз. — ISBN 5-239-01139-7.

Արտաքին հղումներ

խմբագրել

Сергей Конёнков. Письма в СССР

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կոնյոնկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 571