Վլադիմիր Սարուխանով
Վլադիմիր Գուրգենի Սարուխանով (ապրիլի 29, 1934[1] կամ ապրիլի 23, 1934[2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 11, 1999[1][2], Մոսկվա, Ռուսաստան[3], ՌԴ), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր։
Վլադիմիր Սարուխանով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1934[1] կամ ապրիլի 23, 1934[2] |
Ծննդավայր | Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | նոյեմբերի 11, 1999[1][2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Մասնագիտացում | ռեժիսոր, կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր |
IMDb | ID ID 0765697 |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Սարուխանովը ծնվել է 1934 թվականին Նովոսիբիրսկ քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Օտար լեզուների ինստիտուտը, իսկ 1973 թվականին՝ Մոսկվայի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացները։ 1956 թվականից աշխատել է Ռուսաստանի ժամանակագրա-փաստագրական և ուսումնական ֆիլմերի կենտրոնական կինովիդեոստուդիայում որպես օպերատորի օգնական։ 1960-1971 թվականներին եղել է «Ռոստորգռեկլամ»-ի և «Սոյուզմուլտֆիլմի» օպերատորը, «Օրվա նորությունները» և «Սովետական սպորտ» կինոժուռնալների օպերատորը։ 1971-1973 թվականներին հաճախել է ԽՍՀՄ Պետկինոյին կից ռեժիսորական դասընթացների։ 1973 թվականից եղել է Գորկու անվան մանկապատանեկան կինոստուդիայի ռեժիսորը[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1986 | Ակնհայտ առավելության տակ |
1982 | Մենք ենք այստեղ ապրելու |
1981 | Լեշիին թակարդ մի դրեք |
1978 | Տայգայի կայսեր վերջը |
1975 | Ի՞նչ է քեզ հետ կատարվում |
1973 | Մի անգամ ամռանը
|
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1981 | Լեշիին թակարդ մի դրեք |
1973 | Մի անգամ ամռանը
|
Օպերատոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1971 | Сеча при Керженце |
1970 | Ես կնկարեմ արև |
1969 | Հեքիաթ գնդիկ-բոքոնիկի մասին |
1969 | Մեծ սառնամանիքներ |
1968 | Գլխարկի մեջ չէ երջանկությունը |
1968 | 25-րդը, առաջին օրը |
1967 | Ազնիվ կոկորդիլոսական |
1967 | Ֆրանտիշեկ |
1967 | Լեգենդ Գրիգի մասին |
1966 | Սպասում եմ թռչնակի |
1965 | Արջուկը ճանապարհին |