Վլադիմիր Վասիլևիչ Յուրչենկո (բելառուս․՝ Уладзімiр Васільевіч Юрчанка, ռուս.՝ Владимир Васильевич Юрченко, հունվարի 26, 1989(1989-01-26)[1], Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, հարձակվող։

Վլադիմիր Յուրչենկո
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1989(1989-01-26)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2005 Բելառուս Դնեպր (Մոգիլյով)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2007 Բելառուս Դինամո (Մինսկ) 17 (3)
2008—2010 Բելառուս Սատուրն (Ռամենսկոե) 6 (1)
2010  Բելառուս Դնեպր (Մոգիլյով) 29 (9)
2011—2014 Բելառուս Շախտյոր (Սոլիգորսկ) 11 (0)
2012  Բելառուս Տորպեդո ԲելԱԶ 5 (0)
2012—2013  Բելառուս Դնեպր (Մոգիլյով) 32 (11)
2015 Բելառուս Դինամո (Բրեստ) 11 (0)
2016—2017 Բելառուս Դնեպր (Մոգիլյով) 35 (6)
2017 Բելառուս Օրշա 6 (1)
2018 Բելառուս Գորկի 2 (0)
Ազգային հավաքական
2008—2010 Բելառուս Բելառուս (մինչև 21) 18 (3)
2012 Բելառուս Բելառուս (օլիմպ․) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20.05.2017:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Վլադիմիր Յուրչենկոն Մոգիլևի «Խիմվոլոկնո», «Դնեպր Տրանսմաշ» մարզադպրոցների սան է։ Առաջին մարզիչը եղել է Վալերի Չապլիգինը։

2006 թվականին Յուրչենկոն հրավիրվել է Մինսկի «Դինամո»՝ Մոգիլյովի «Դնեպրից»։ Նույն տարվա մրցաշրջանում «Դինամոյի» կազմում կատարել է նորամուտը Բելառուսի առաջնությունում։ 2007 թվականի մրցաշրջանում ընդգրկվել է թիմի հիմնական կազմում։

2008 թվականի հունվարին մասնակցել է դիտումների Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», որը մասնակցում էր 2008 թվականի Համագործակցության չեմպիոնների գավաթին․ Յուրչենկոն մասնակցել է մրցաշարի բոլոր չորս խաղերին, որոնք անցկացրել է երկրորդ թիմը[2], և յուրաքանչյուր խաղում գոլ է խփել[3]՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։

Սպասվում էր, որ Յուրչենկոն պայմանագիր կկնքի «Զենիթի» հետ, բայց նա մեկնել է հավաքների Ռամենսկոեի «Սատուրնի» հետ[4], որ հետ հետագայում կնքել է հնգամյա պայմանագիր[5]։ «Սատուրնում» անցկացրած երկու մրցաշրջանում նա թիմի կազմում մասնակցել է չեմպիոնական 6 հանդիպումների և դարձել մեկ գոլի հեղինակ[6]։ 2010 թվականի հունվարին մասնակցել է դիտումների «Խիմկիում»[7]։ Արդյունքում, Յուրչենկոն 2010 թվականի մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է հայրենի Մոգիլյովում՝ հանդես գալով «Դնեպր» ակումբում։

2011 թվականի հունվարին «Սատուրնը» դադարեցրել է իր գոյությունը. փետրվարին Յուրչենկոն դարձել է Սոլիգորսկի «Շախտյորի» խաղացող[8][9]։ Հունիսին Յուրչենկոն երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել[10] և դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո ակումբը որոշել է չերկարաձգել հարձակվողի հետ պայմանագրի ժամկետը, որը լրացել է 2012 թվականի փետրվարի 12-ին[11], և խաղացողն ստացել է պայմանականորեն ազատ գործակալի կարգավիճակ[12]։ Մարտի 30-ին, այնուամենայնիվ, ստորագրվել է նոր պայմանագիր «Շախտյորի» հետ[13] (երկու տարով)[14], և ապրիլի 4-ին Յուրչենկոն պաշտոնապես[15] վարձավճարով տեղափոխվել է «Տորպեդո-ԲելԱԶ» մեկ տարով[16], որտեղ մնացել է մինչև մրցաշրջանի կեսը[17]։ Հուլիսի 23-ից մինչև տարեվերջ նա վարձավճարով խաղացել է առաջին լիգայում հանդես եկող Մոգիլյովի «Դնեպրում», որի կազմում նախկինում արդեն խաղացել էր[18]։ 2013 թվականի հունվարի 21-ին «Դնեպրի» հետ կնքվել է վարձավճարային նոր պայմանագիր ևս վեց ամսով (մինչև հուլիսի 21-ը)՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ[19], ինչն էլ տեղի է ունեցել[20]։ Հունիս-հուլիս ամիսներին Յուրչենոն դիտումների է մասնակցել Սամարայի «Կռիլյա Սովետով» և Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբներում, բայց հաջողության չի հասել[21]։

Ազգային հավաքականում խմբագրել

2009 թվականին Վլադիմիր Յուրչենկոն մասնակցել է Շվեդիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Ընդգրկվել է Բելառուսի երիտասարդական հավաքականի վերջնական հայտացուցակում՝ մասնակցելու Դանիայում անցկացվող 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության, բայց վնասվածքի պատճառով մրցաշարում չի խաղացել[22]։ Բելառուսի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է ընկերական հանդիպումների (Տուլոնում անցկացվող մրցաշարում)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Обзор матчей на сайте www.sportsdaily.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
  3. Владимир Юрченко, новичок «Зенита»
  4. В центре внимания. Владимир Юрченко: между Питером и Подмосковьем
  5. В центре внимания. Юрченко выбрал «Сатурн»
  6. Владимир Юрченко: я не сошел с ума
  7. «Владимир Юрченко на просмотре в «Химках»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  8. Переходный период. Владимир Юрченко: нарисуем — будем жить
  9. «Владимир Юрченко: «Не гонюсь за деньгами»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  10. Юрченко не поможет «молодежке» на Евро. Кто виноват?(չաշխատող հղում)
  11. Переходный период. «Шахтер» и Юрченко: вот и расстались…
  12. Долгие проводы
  13. Тур 2. БелАЗ для Юрченко
  14. ««Подпишем, если захочет играть за сто долларов»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  15. Жодинский Юрченко
  16. ««Сразу решил — пойду к Гуренко»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  17. ««Смысл оставаться в Жодино? Выступать в дубле?»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  18. ««Хватает зарплаты, которую сейчас получаю»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  19. ««В Могилеве меня любят»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  20. Футбол. Аренда Владимира Юрченко в могилевском «Днепре» продлена
  21. Тур 19. О бедном гусаре. Вова из Могилёва
  22. Юрченко пропустит ЕВРО

Արտաքին հղումներ խմբագրել