Վլադիմիր Մազին

ռուս բանաստեղծ, մշակութաբան, պարուսույց, մշակույթի գործիչ

Վլադիմիր Ալեքսեևիչ Մազին (ռուս.՝ Владимир Алексеевич Мазин, հունվարի 1, 1951(1951-01-01), Լարյակ, Նիժնևարտովսկի շրջան, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, մշակութաբան, պարուսույց, մշակույթի գործիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Դմիտրրի Մամին-Սիբիրյակի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր (2012)։ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի մշակույթի վաստակավոր գործիչ - Յուգրա։

Վլադիմիր Մազին
Ծնվել էհունվարի 1, 1951(1951-01-01) (73 տարեկան)
ԾննդավայրԼարյակ, Նիժնևարտովսկի շրջան, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, պարուսույց և մշակութային գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Մազինը ծնվել է 1951 թվականի հունվարի 1-ին, Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Նիժնեվարտովսկի շրջանի Լարյակ գյուղում։ Սովորել է ազգային գիշերօթիկ դպրոցում։ 11 տարեկանում սկսել է գրել իր առաջին բանաստեղծությունները, առակները և երգաքառյակները։ Երիտասարդ տարիներին սովորել է սոլֆեջո, խաղացել դպրոցական թատրոնում, երգել երգչախմբում։ 1962 թվականից մասնակցել է գյուղական ակումբում կազմակերպվող պարային երեկոներին։ 1967 թվականին, դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո, դարձել է Տյումենի մշակութային և կրթական ուսումնարանի Տոբոլսկի բաժանմունքի սան, ընդունվել դիրիժորական-երգչախմբային բաժին, այնուհետև տեղափոխվել պարարվեստի բաժին։ Ուսումնառության տարիներին շրջանային թերթում տպագրվել են Ալեքսանդր Բլոկի ստեղծագործություններին նվիրված նրա առաջին հրապարակումները։ Ուսումնարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Լարյակ գյուղ, աշխատել որպես Լարյակի մշակույթի տան գեղարվեստական ղեկավար։ Համարվում է հյուսիսում հայտնի «Сибирячка» պարային համույթի ստեղծողը[1]։

Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է աշխատել գյուղական մշակույթի տանը։ Ուսումնասիրել է ազգային խանտի մշակույթը, բեմադրել «Կարապներ», «Եղնիկների վազքը», «Արհեստավոր կանայք», «Խարույկի մոտ» պարերը[2]։

1974-1978 թվականներին սովորել է Լենինգրադի մշակույթի բարձրագույն արհմիութենական դպրոցում և տիրապետել է «կրթա-մշակութային աշխատանքների կազմակերպիչ» մասնագիտությանը։ Հյուսիսային մայրաքաղաքում ակտիվորեն մասնակցել է գրական ընկերակցությանը և ընթերցողն այդ ժամանակ ծանոթացել է Հյուսիսի փոքր ժողովուրդների մշակույթի մասին նրա առաջին հրապարակումներին։ 1980 թվականին տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Նիժնեվարտովսկ քաղաքում։ Աշխատել է որպես հողածուծ սարքի էլեկտրոմեքենավար, միաժամանակ ղեկավարել Պեսչանիյ Միս ավանի գեղարվեստական ինքնագործունեության խմբակը։ 1983 թվականից աշխատում է որպես «Ռադուգա» մշակույթի տան տնօրեն և թիվ 7 դպրոցում դասավանդել ռիթմիկա։ Երեք անգամ, որպես գեղարվեստական խոսքի վարպետ, արժանացել է Նովոսիբիրսկ քաղաքում անցկացվող «Մարդ, աշխատանք, արվեստ» տոնակատարության դափնեկրի կոչման։ Համերգների ժամանակ սկսել է ակտիվորեն օգտագործել իր բանաստեղծական ստեղծագործությունները։ «Ленинское знамя» շրջանային պարբերականում նրա բանաստեղծությունները տպագրվել են «Վ. Կունին» ստորագրությամբ[3]։

1992 թվականին ընդունվել է Իշիմի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ և թիվ 31 դպրոցում դասավանդել է համաշխարհային գեղարվեստական մշակույթի դասընթացներ։ Մեկ տարի անց սկսել է աշխատել դպրոց-լիցեյում, իսկ 1996 թվականին դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն և ղեկավարել գրական ստուդիան։ Այդ ժամանակվանից ի վեր բանաստեղծը իր հրապարակումները ստորագրել է որպես բանահյուսության ուսուցիչ[4]։ 1997 թվականից ակտիվորեն զբաղվել է խանտիների բանահյուսության հավաքագրմամբ և ուսումնասիրմամբ և հրատարակել վախական խանտիների բազմաթիվ հեքիաթներ։

2002 թվականին նշանակվել է Նիժեվարտովսկի մանկավարժական ինստիտուտի մշակութաբանության ամբիոնի ավագ դասախոս։ Հաջողությամբ պաշտպանել է մշակութաբանական գիտությունների թեկնածուի աստիճանի համար թեզը։

1998 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Նրա պոեզիան տպագրվել է «Тюмень литературная» պարբերականում, «Литературная Россия» շաբաթաթերթում, «Молодой гений», «Наш современник», «Югра», «Московский Парнас», «Орфей» ամսագրերում, «Последнее пришествие», «Эринтур», «Чаша круговая», «Голоса», «Из века в век», «От Югры до Балатона», «Там, где Иртыш обнимается с Обью», «Под северным небом», «Современная литература Югры» ալմանախներում և կոլեկտիվ ժողովածուներում։ 2000 և 2001 թվականներին նրա բանաստեղծական ստեղծագործությունների մասին երկու հրապարակմամբ լույս է տեսել Լ. Վ. Խանբեկովի «Կենդանի երաժշտության նվերը» ակնարկը[5]։ 2003 թվականին Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պուշկինի մեդալով[6]։

Բնակվել է Նիժնեվարտովսկում մինչև 2013 թվականը, այժմ բնակվում է Սարանսկում։

Մատենագիտություն խմբագրել

Բանաստեղծական ժողովածուներ

  • Владимир Мазин «Судьба, надежда и любовь» (1996),
  • Владимир Мазин «Пристань радостей и печалей» (1997),
  • Владимир Мазин «Ларьякский голос» (1998),
  • Владимир Мазин «Вихрастое золото» (2000),
  • Владимир Мазин «Бубен и скрипка» (2001),
  • Владимир Мазин «По собственной гамме» (2001),
  • Владимир Мазин «Встреча разлук» (2003),
  • Владимир Мазин «Негасимый свет чувала» (2005),
  • Владимир Мазин «Ритмы времени в ритмах судьбы» (2010).

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1990 - «Արհմիությունների մշակութային և կրթական հաստատություններում գերազանց աշխատանքի համար» գերազանցության կրծքանշան,
  • 2002 - Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի նահանգապետի գրականության բնագավառում մրցանակի դափնեկիր «Դափ և ջութակ» գրքի համար,
  • 2003 - Պուշկինի մեդալ,
  • 2005 - Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Յուգրա մրցանակի դափնեկիր, «Հյուսիսի բնիկ ժողովուրդների մշակույթի զարգացման համար»,
  • 2005 - «Հաղթանակի 65-ամյակի» հուշամեդալ,
  • 2005 - Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի դումայի պատվոգիր - Յուգրա,
  • 2010 - Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի մշակույթի վաստակավոր գործիչ - Յուգրա,
  • 2012 - Դմիտրի Մամին-Սիբիրյակի անվան համառուսական մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мазин владимир алексеевич - стр. 17». textarchive.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Мазин Владимир Алексеевич | Югра литературная». ugralit.okrlib.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Мазин Владимир Алексеевич « Муниципальное автономное учреждение "Межпоселенческая библиотека" Нижневартовского района» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  4. «рассказ Артёма Демченко». liter-rm.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Мазин Владимир Алексеевич: Коренные малочисленные народы Севера Ханты-Мансийского автономного округа – Югры». kmns.admhmao.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Владимир МАЗИН». novpriob.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել