Վլադիմիր Լենինի տուն-թանգարան (Ուֆա)

Վլադիմիր Լենինի տուն-թանգարան, թանգարան, որը գտնվում է Ուֆա քաղաքի Կիրովի շրջանում՝ Դոստոևսկու փողոցում։

'
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՈւֆա
Կայքmuzei-leninufa.edusite.ru/p1aa1.html
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վլադիմիր Լենինը երկու անգամ այցելել է Ուֆա՝ 1900 թվականի փետրվարին և հունիսին։ Երկրորդ այցի ժամանակ նրա կինը՝ Նադեժդա Կրուպսկայան, Ուֆայի Ոստիկանական (այժմ՝ Կրուպսկայա) և Բանտային (այժմ՝ Դոստոևսկի) փողոցների անկյունում մի տուն է վարձել, որտեղ Լենինն ապրել է գրեթե երեք շաբաթ։

Լենինի՝ Ուֆայում գտնվելու պատվին որոշել են թանգարան կառուցել։ Այդ նպատակով Լենինի ապրած տան կողքին ընտրվել է երկհարկանի տուն։ Նախագծի ճարտարապետը Գ. Ադամովիչն էր։ 1938 թվականի ապրիլին նախագիծն արդեն պատրաստ էր։ Աշխատանքներն իրականացվել են 1938-1941 թվականներին՝ Կրուպսկայայի հսկողությամբ։ Վերակերտվել է այն ժամանակվա իրավիճակը, իսկ Կրուպսկայայի պնդմամբ՝ այստեղ կազմակերպվել է նաև Լենինի կյանքն ու հեղափոխական գործունեությունն արտացոլող ցուցահանդես։

Տուն-թանգարանը բացվել է 1941 թվականի հունվարի 21-ին[1]։ Երեք ամիս անց այցելուների թիվը գերազանցել է 12 հազարը, իսկ թանգարանի գործունեության ընթացքում այնտեղ այցելել է ավելի քան չորս միլիոն մարդ՝ 87 պետություններից։ Թանգարանի առաջին տնօրենը Շ. Խանաֆինն էր։ 1943 թվականից սկսած՝ ավելի քան քառասուն տարի, թանգարանը ղեկավարել է Հայաթ Ահմետովան։

1980-ական թվականներին թանգարանի շուրջը կառուցվել է հուշահամալիր։ Թանգարանի հարևանությամբ վերստեղծվել է նախահեղափոխական Ուֆայի մի մասը։ Այստեղ կառուցվել են կարմիր աղյուսով տներ, գլաքարե կամրջով փողոցներ, տեղադրվել են փողոցային լապտերներ։ Այդ տարածքը հռչակվել է ճարտարապետական հուշարձան՝ պետության պահպանության ներքո։

Թանգարանային համալիրը գոյատևել է մինչև 2002 թվականը։ Հին շինությունների հետ այն քանդվել է 19-20-րդ դարերում, իսկ դրա փոխարեն 2003-2005 թվականներին կառուցվել է էլիտար բնակելի համալիր։ Այնուամենայնիվ, հին տուն-թանգարանը գոյատևել է և շարունակում է գործել[2][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дом-музей В.И. Ленина». tourizm.ufacity.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  2. «Администрация Уфы: "Дом-музей Ленина не будет закрыт!"». ProUfu.ru - Новости Уфы и Башкирии. 2015 թ․ հոկտեմբերի 23.
  3. «В Уфе могут закрыть дом-музей Ленина». ProUfu.ru - Новости Уфы и Башкирии. 2015 թ․ հոկտեմբերի 22.

Գրականություն խմբագրել

  • Синенко С. Г. Уфа старая и новая. — Уфа: Государственное республиканское издательство «Башкортостан», 2007. — 272 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել