Վլադիմիր Լենինի հուշարձան (Ազով)
Վլադիմիր Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину в Азове), Վլադիմիր Լենինին նվիրված հուշարձան Ազով քաղաքի Պետրովսկի հրապարակում (նախկինում՝ Կոմունիստական ինտերնացիոնալի հրապարակ)։
' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 47°06′48″ հս․ լ. 39°25′30″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Ազով |
Կառուցվել է | 1978 |
Շինության ձևը | № 6100231000 |
Կառուցել է | Յուրի Օրեխով Վ. Ա. Պետերբուրժցև, Ալեքսանդր Ստեպանով |
Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։
Հուշարձանը բացվել է 1978 թվականի ապրիլի 30-ին Լենինի ծննդյան 108-ամյակի կապակցությամբ։ Միաժամանակ հուշարձանի շրջակայքի հրապարակը վերակառուցվել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Վ. Տ. Ֆոմենկոյի և Ազովի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահ Անատոլի Իվանովի նախագծով։
![]() |
Ազովում Լենինի հոյակապ հուշարձանի տեղադրմամբ քաղաքի վարչական տարածքը ձեռք է բերել գաղափարական և գեղարվեստական բովանդակություն։ - Իվան Բոնդարենկո, Ստանիսլավ Սաբանեև - Վերափոխված երկիր, 1980[2]
|
![]() |
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Յուրի Օրեխովը (Մոսկվա) և ճարտարապետներ Վ. Ա. Պետերբուրժցևը և Ալեքսանդր Ստեպանովը։
Լենինի կիսանդրին պատրաստված է ադրբեջանական գրանիտից։ Ընդհանուր բարձրությունը 10,8 մետր է, տրիբունայի բարձրությունը՝ 5,3 մետր, պատվանդանի բարձրությունը՝ 5,5 մետր։ Պատվանդանը ծածկված է փայլեցված գրանիտով։
Հուշարձանի կառուցման ընդհանուր աշխատանքներն իրականացրել են Մոսկվայի «Ռոսմոնումենտիսկուստվա» քարտաշների խումբը և քաղաքի վերակառուցման և շինարարության վարչության աշխատակիցները։ Պատվանդանի վրայի մետաղի տառերը տեղադրել է Ազովի օպտիկա-մեխանիկական գործարանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Решение Малого Совета облсовета № 301 от 18.11.1992
- ↑ Иван Афанасьевич Бондаренко, Станислав Николаевич Сабанеев - Преображенная земля, Ростовское книжное изд-во, 1980 - 136 с. - стр. 79
Արտաքին հղումներԽմբագրել
- Памятник В. И. Ленину (№ 6100231000) // Культурное наследие России, Ростовская область, Азов
- Памятник В. И. Ленину на площади // Памятники истории и архитектуры
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վլադիմիր Լենինի հուշարձան (Ազով) կատեգորիայում։ |