Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Թորգոմի Գրիգորյան (մարտի 22, 1951(1951-03-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Վլադիմիր Գրիգորյան
Ծնվել էմարտի 22, 1951(1951-03-22) (73 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1973-1978 թթ. - Ղուկասյանի շրջանի ներքին գործերի բաժնի քննիչ։
  • 1978-1982 թթ. - ՀԽՍՀ ներքին գործերի մինիստրության քննչական վարչության ավագ քննիչ։
  • 1982-1985 թթ. - ՀԽՍՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։
  • 1985-1993 թթ. - Երևան քաղաքի Մաշտոցի շրջանի դատախազ։
  • 1993-1996 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ։
  • 1996-1999 թթ. - Արաբկիր համայնքի դատախազ։
  • 1999-2004 թթ. - Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ։
  • 2004-2007 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ։
  • 2008-2009 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հսկող-մեթոդական և վերլուծական վարչության պետ։
  • 2009 թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ։
  • 2009 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր[1]։

Մահափորձ խմբագրել

1994 թ. հունիսի 2-ին նրա վրա կատարվել է մահափորձ, սակայն նա ողջ է մնացել։ Հետագայում մահափորձի կատարման համար մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված «Արմեն Տեր-Սահակյանի բանդային» և Վանո Սիրադեղյանին։

Ծանոթագրություններ խմբագրել