Վլադիմիր Բուրիչ

ռուս գրող

Սերգեյ Բիրյուկով (ռուս.՝ Влади́мир Петро́вич Бу́рич, օգոստոսի 6, 1932(1932-08-06), Շախտի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 26, 1994(1994-08-26), Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա), ռուս բանաստեղծ, թարգմանիչ։

Վլադիմիր Բուրիչ
Влади́мир Петро́вич Бу́рич
Ծնվել էօգոստոսի 6, 1932(1932-08-06)
ԾննդավայրՇախտի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 26, 1994(1994-08-26) (62 տարեկան)
Վախճանի վայրՍտրուգա, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1955)

Մեծացել է Խարկովում։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Խմբագիր է աշխատել «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունում։ Բանաստեղծություններ սկսել է հրատարակել 1961 թվականից, սակայն բանաստեղծական լուրջ գործունեություն ծավալել է 1980-90-ականներին, երբ երևան եկան ռուսական վերլիբռի առաջին՝ «Սպիտակ քառակուսի», «Իքս ժամանակ» ժողովածուները։ Վերլիբռի տեսաբաններից և ակտիվ քարոզիչներից մեկն էր։ Պարգևատրվել է Լեհաստանի մշակույթի նախարարության մեդալով, արժանացել Հարավսլավիայի «Սմեդերևի ոսկե բանալի» մրցանակին[1]։

Վլադիմիր Բուրիչը հայերեն խմբագրել

  • Բուդվա; Դուբրովնիկ-Բուդվա մայրուղին; «Օդային համբույրը...»; «Այս օկտավների հեղինակները...»; «Կյանքը արժանի է ակնարկի ու վեպի...»; «Ցանկացա ժպտալ...»; «Ցավ եմ ուզում...»; «Մարմինս ի զորու չէր...»; «Թող դեմքիդ շուշան ծաղից...»; «վերլիբռը՝ դա...»; Խարկովյան տետրերից (1953-1957)՝ «Ես դեռ կրում եմ շապիկը...»; «Արիություն...»; «Կյանքիս տարիներին...»; Խարկով. 1941-ի գարունը; «Աշխարհը...»; Սևը և սպիտակը; «Երկիրը...»; Հարցաքննություն; «Բանաստեղծություն ընթերցելու ժամը...»; «Ազգը...»; «Մարդկությունը...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 77-91։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 62։