Վլադիմիր Աբրամյան

խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար

Վլադիմիր Արամայիսի Աբրամյան (հունվարի 26, 1934(1934-01-26), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 1977(1977-10-15), Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար։ Իժևսկի մեքենաշինական գործարանի գլխավոր կոնստրուկտոր (1970-1977)։ Մարդատար ավտոմեքենաշինության ոլորտի մասնագետ։

Վլադիմիր Աբրամյան
Ծնվել էհունվարի 26, 1934(1934-01-26)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 15, 1977(1977-10-15) (43 տարեկան)
Մահվան վայրԻժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննախագծող ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԺՏՆՑ ոսկե մեդալ և ԺՏՆՑ արծաթե մեդալ

Կենսագրություն խմբագրել

1957 թվականին ավարտել է Մոսկվայի ավտոմոբիլային ինստիտուտը։ Ավարտելուց հետո Աբրամյանին գործուղել են «Իժմաշ» գործարան։ Աշխատել է որպես դիզայներական ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ- կոնստրուկտոր, խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչ, հուսալիության և դիմացկունության կոնստրուկտորական բյուրոյի պետ, ավտոմոբիլային արդյունաբերության գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, վարչության պետ, գլխավոր կոնստրուկտոր (1970 թվականից)[1]։

Աբրամյանը ղեկավարել է մոտոցիկլետի և դրա հանգույցների արտադրության և շահագործման որակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որի արդյունքում նվազել է վնասապահանջների քանակը, աղմուկը, վիբրացիան և մեծացել մոտոցիկլետների շարժիչի հզորությունը։ Նա անմիջական մասնակցություն է ունեցել ճանապարհային և սպորտային մոտոցիկլետների նոր նմուշների մշակման և փորձարկման աշխատանքներին, Իժ մոտոցիկլետների շարժիչի վերջնամշակմանը (Իժ Պլանետա, Իժ Յուպիտեր, Իժ Պլանետա Սպորտ և այլն)։ Նրա ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ ներդրվել է «Մոսկվիչ -412», «Իժ -2715» (ֆուրգոն) բեռնատար մեքենաների և «Իժ-Ռալլի» սպորտային մեքենաների մոդիֆիկացիաներ։ Մշակվել են Իժ 21251 (կոմբի), Իժ-2715-01 և Իժ-2126 փորձնակա նմուշների նոր մոդելներ։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • ԽՍՀՄ մեդալներ
  • ԺՏՆՑ-ի Արծաթե և մեծ ոսկե մեդալներ։

Գրականություն խմբագրել

  • Удмуртская республика: Энциклопедия / Гл. ред. В. В. Туганаев. — Ижевск: Удмуртия, 2000. — 800 с. — 20000 экз. — ISBN 5-7659-0732-6

Ծանոթագրություններ խմբագրել