Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Վարվելակարգ

Խմբագիրների հետ անքաղաքավարի, անդաստիարակ, կամ այլ դժվար հաղորդակցությունների մասին զեկուցելու համար, տե՛ս Վիքիպեդիա:Վարվելակարգի զգուշացում:

Այս էջը առաջարկում է վարվելակարգի որոշ սկզբունքներ, Վիքիպեդիայում ուրիշների հետ աշխատելու ձևի մասին:

Վիքիպեդիայում ներդրողները շատ տարբեր երկներից են և տարբեր մշակույթների կրողներ: Մենք շատ տարբեր տեսակետներ, հեռանկարներ, կարծիքներ, և կենսագրական տվյալներ ունենք, երբեմն էականորեն տարբերվող։ Ուրիշներին հարգանքով վերաբերվելը չափազանց կարևոր է արդյունավետ միասին աշխատելու հարցում, որպեսզի մի միջազգային առցանց հանրագիտարան կառուցվի:

Վիքիպեդիայի վարվելակարգի սկզբունքները խմբագրել

  • Բարյացակամություն ենթադրեք: Վարվելակարգի բարոյականության ենթարկվեք: Վիքիպեդիան մինչ այժմ հիանալիորեն լավ է առաջացել մոտավորապես լիովին խմբագրման ազատության քաղաքավարության վրա հենվելով: Մարդիկ գալիս են այստեղ աշխատակցելու և լավ հոդվածներ գրելու համար:
  • Հիշեք Ոսկե Կանոնը՝ Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը եւ դուք արեք նրանց, նույնիսկ եթե նրանք նորեկ են: Բոլորս էլ ժամանակին նորեկ ենք եղել:
  • Քաղաքավարի եղեք, խնդրեմ:
    • Հիշեք, որ պարզ տեքստը կարող է երկիմաստ լինել և հաճախ կարդալիս կարող է ավելի կոպիտ հնչել քան նույն բառերը դիմացը կանգնած անձից լսելիս: Հեգնանքը միշտ ակնհայտ չէ, երբ գրված տեքստը գալիս է առանց դեմքի արտահայտության, ձայնի ելևէջների, կամ մարմնի լեզվի: Զգույշ եղեք ձեր գրվածքում օգտագործվող բառերը ընտրելիս՝ հնարավոր է, որ ուրիշները ըմբռնեն ո՛չ այն ինչ դուք ուզում էիք արտահայտել: Ձեր կարդացածը մեկնաբանելիս զգույշ եղեք՝ այն ինչ դուք ըմբռնում եք, կարող է տարբեր լինել հեղինակի արտահայտած մտքից։
  • Ձեր քննարկման էջերում (և ո՛չ հոդվածներում) թողած ուղերձները ստորագրեք և այնտեղ թվական թողեք, միթե գերազանց պատճառներ ունենաք այն չանելու համար:
  • Աշխատեք համաձայնության գալ:
  • Վիճեք փաստերի, և ոչ անձնավորությունների շուրջ:
  • Հարցերը մի անտեսեք:
    • Եթե մեկ ուրիշը տարաձայնություններ ունի ձեր խմբագրության հետ, աշխատեք բանավիճել պատճառաբանված:
  • Խնդրում զիջեք երբ նրա դիմաց պատասխան չունեք, կամ ընդունեք երբ ձեր միակ տարաձայնության հիմքը ներըմբռնում կամ ճաշակն է:
  • Քաղաքավարի եղեք:
    • Թեև ինտենսիվ վիճաբանության ժամանակ, ուրիշ խմբագրիների ձեր ցանկացածի չափ քաղաքավարի չլինելը, հասկանալիորեն դժվարություններ կարելի է առաջացնի, ավելի շատ քաղաքավարի եղեք նրանցից, ոչ ավելի քի'չ: Այդպիսով կկանխեք դեպի բաց ընդհարում և վիրավորումներ շարժվելը. ձեր իսկ գործունեությամբ, դուք ակտիվորեն օգնում եք իրադրության՝ ընդունեք մի հարված և զերծ մնացեք հետ հարվածելուց — բոլորը գնահատում են դրան (կամ գոնե պիտի որ գնահատեն):
    • Սակայն, մի տատանվեք ուրիշ անձին չեզոք կերպով տեղյակ պահելուց, որ դուք հարմար չեք գտնում իր տոնը, այլապես նա կարող է մտածել, թե դուք ավելորդ բթամիտ եք իր «նրբությունները» հասկանալու համար, և դուք կարող եք ինքնաբերաբար քաջալերել իրեն (օրինակ՝ «ես գիտեմ, որ դուք վերևի գրածում հեգնալից եք եղել, բայց չեմ կարծում, որ դա օգնում է խնդիրը լուծելուն: Սակայն, չեմ կարծում, որ ձեր փաստարկը կիրառելի է քանի որ...»)
  • Պատրաստ եղեք ներողություն խնդրելու: Աշխույժ քննարկումներում, մենք հաճախ ասում ենք բաներ, որ հետագայում զղջում ենք: Մի հապաղեք դա ասել:
  • Հիշաչար մի՛ք լինի։ Ներեք և մոռացեք:
  • Ճանաչեք ձեր սեփական նախապաշարմունքները, և հնարավորինս խուսափեք նրանցից:
  • Երբ արժանավայել է, գովեք դիմացինին: Բոլորը սիրում են գնահատված լինել, հատկապես մի մթնոլորտում, որը հաճախ փոխզիջում է պահանջում: Մի-երկու ընկերաբար բառեր թողեք մասնակիցների քննարկման էջերում:
  • Հեռացրեք կամ ամփոփեք ձեր նախաձեռնած այն բանավեճերը, որոնցում հանգել եք որոշման։
  • Օգնեք միջնորդել ուրիշների միջև անհամաձայնությունները։
  • Եթե վիճում եք, ընդմիջում վերցրեք: Եթե միջնորդում եք, ընդմիջում առաջարկեք:
    • Դանդաղորեն առաջացեք: Եթե բարկացած եք, Վիքիպեդիայից հեռու ժամանակ անցկացրեք ուղերձ գրելու կամ խմբագրման փոխարեն: Մի օրից կամ շաբաթից վերադարձեք: Կարելի է գտնեք, որ մեկ ուրիշը ձեր ցանկացած փոփոխությունն է կատարել կամ ուղերձը գրել: Եթե կարծում եք միջնորդում է պետք, դիմեք ինչ-որ մեկին:
    • Հեռագեք կամ ուրիշ Վիքիպեդիայի հոդված գտեք ձեր ուշադրությունը շեջելու համար—308 284 հոդված կա հայերեն Վիքիպեդիայում: Որևէ Վիքինախագծի մասնակցեք, ձեր շատ-հարկավոր ծառայությունները ներդրեք Մաքրման մեջ, կամ նոր հոդված գրեք:
  • Հիշեք ինչ Վիքիպեդիան չէ:
  • Վերանայեք մի արասցեների ցանկը:
  • Խոսափեք ետ շրջելուց երբ կարելի է, և մնացեք երեք հետադարձի կանոն շրջանակներում, բացի պարզ վանդալիզմի պարագաներում: Ետ շրջելը պառճառաբանեք խմբագրման ամփոփման տուփում:
    • Բարելավե՛ք հոդվածները, խմբագրե՛ք, քննարկե՛ք: Պատրաստ եղեք առկա ետ շրջելու շուրջ լայն քննարկման մեջ մտնելու: Ձեր մտածելակերպի հանգստորեն բացատրելը հաճախ կարող է դիմացինին համաձայնելու արդյունքն ունենալ. իսկ ուրիշների հետ դոգմատիկ կամ անհաղորդակցական լինելը նույն վարքն է ի հայտ բերում ուրիշների մեջ, և հաճախ հանգեցնում խմբագրման կռվի:
  • Ձեզ վերհիշեցրեք, որ այդ մարդիկ են, որոնց հետ գործարքի մեջ եք: Նրանք զգացմունքներ ունեն, և հավանականորեն աշխարհում ուրիշ մարդիկ ունեն, որոնք իրենց սիրում են: Աշխատեք ուրիշների հետ արժանապատվորեն վերաբերվել: Աշխարհը մեծ է, տարբեր մշակույթներով և համաձայնագրերով (մարդկանցով): Մի օգտվեք լայն զանգվածներին անհասկանալի ծածկալեզվից։ Զգուշորեն օգտվեք սեղմանուններից և պարզաբանեք եթե մտքի կասկածանքի որևէ հնարավորություն կա:

Խուսափել անուղղակի քննադատությունից խմբագրել

Մեկնաբանությունների խմբագրման կամ քննարկման էջերում գրելուց խուսափեք չակերտավոր հեգնանքով արտահայտություններից, անուղղակի քննադատությունից կամ ենթադրյալ քննադատության այլ ձևերից։ Այլ հեղինակների խմբագրումներին վերաբերվող քննադատությունը կամ քննարկման էջերում քննադատական պատասխանը պետք է լինի պարզ և հասկանալի, այնպես որ հնարավոր լինի դրանց պատասխանել։

Հիշեք որ հեգնանքը դժվար է գրավոր փոխանցել և կարող է սխալ մեկնաբանվել։ Այդ պատճառով քննադատություն արտահայտելիս պետք է բացառել զրպարտությունը և գրառմանը ավելորդ սրությունը հաղորդելը, հատկապես բացասական քննադատություն արտահայտելիս։ Վարվելակերպի տվըալ կետը կօգնի քննադատություն ընդունող հեղինակին ձեզ ճիշտ հասկանալ և պատասխատել ձեր մտահոգություններին, և մասնավորապես օգտակար լինել այն հեղինակնեին որոնց համար տվյալ լեզուն մայրենին չէ։

Այն դեպքում երբ հաղորդակցության այս ձևը անհրաժեշտ է հակիրճության կամ պատկերավորության նկատառումով, լավ կլինի անմիջապես ստորև բացատրել չակերտավոր հեգնանքի կամ այլ անուղղակի արտահայտության օգտագործման իմաստը։

Քննադատությունը ցանկացած ձևով և կամայական թեմայի վեաբերյալ իհարկե պետք է լինի քաղաքավարի, ենթադրի "բարեխիղճություն ու ողջամտություն", ինչպես նկարագրված է համապատասխան ուղեցույցում և համապատասխանի Վիքիպեդիայի այլ քաղաքականություններին և ուղեցույցերին։ Խմբագրի պահվածքին կամ քննարկման էջին վերաբերվող քննադատությունը չպետք է ներառի անձնական վիրավորանք ինչպես նարագրված է Վիքիպեդիա:Ոչ մի անձնական վիրավորանք։

Ինչպես խուսափել քննարկման էջերի չարաշահումից խմբագրել

  • Շատերը հպարտանում են իրենց աշխատանքով և տեսանկյունով: Անձնական "ես"-ը կարող է հեշտությամբ վիրավորվել խմբագրելուց, բայց քննարկման էջերը հակահարվածի վայր չեն: Այնտեղ կարելի է վերականգնել վնասված "ես"-ը, բայց առաջին հերթին դրանք իրենց կից հոդվածի շուրջ համաձայնության գալու համար են: Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ ձեզ հետ, փորձեք հասկանալ թե ինչու և քննարկման էջում բերեք հիմնավոր պատճառաբանումներ ի օգուտ ձեր տարբերակի:
  • Ինչպես գիտության մեք, Վիքիպեդիայում նույնպես բարելավման գործընթացը հաջորդական է և նախորդող աշխատանքի քննադատական վերլուծությունը գործնթացի անբաժան մասն է: Եթե դուք պատրաստ չեք ձեր աշխատանքի հիմնավոր ուսումնասիրությանը, վերլուծությանը և քննադատմանը, կամ ձեր անձնական "ես"-ի վիրավորմանը, հավանական է որ Վիքիպեդիան ձեր համար չէ:
  • Անթույլատրելի է պիտակավորել կամ անձնական վիրավորանք հասցնել մարդկանց կամ նրանց խմբագրումներին:
    • "Ռասիստ", "սեքսիստ" կամ նույնիսկ "վատ գրված" արտահայտությունները մարդկանց մոտ առաջացնում են պաշտպանական հակազդեցություն, ինչը խանգարում է հոդվածների արդյունավետ քննարկմանը: Եթե անհրաժեշտ է քննադատել, ապա դա պետք է լինի քաղաքավարի և կառուցողական:
  • Միշտ պարզաբանեք թե որ կետն եք դիտարկում, հատկապես պատասխաններում:
    • Պատասխանելիս գրառում մեջբերելը ընդունելի է, բայց վերադասավորելը կամ ձեր մեկնաբանությունը նշելը հաճախ ավելի նպատակահարմար է: Ձեր մեկնաբանությունը կարող եք որակաորել գրելով օրինակ՝ "ինչպես ասում եք", կամ "ինչպես հասկանում եմ", որպեսզի նշեք, որ կատարել եք մեկնաբանություն: Նախքան ասելը թե ինչ-որ մեկը սխալ է, ընդունեք, որ հնարավոր է դուք եք սխալ մեկնաբանել նրա ասածը:
    • Ուրիշի մեկնաբանություններում հերքում տեղադրելը խափանում է քննարկման ընթացքը և մեկնաբանության վերագրումը: Ոմանց համար դա կարող է հասկանալի լինել, բայց մեծամասնության համար անհնարին կլինի հետևել այդպիսի ընթացքին:
  • Քննարկման էջում այլ խմբագրի մեկնաբանությունների խմբագրումը ընդհանրապես անընդունելի է, նույնիսկ աննշան ուղղագրական կամ քերականական սխալ ուղղելու նպատակով:

Չեզոք տեսակետի ձևավորումը խմբագրել

Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ-ի կասկարծելի խախտումները դիտարկելիս`

  1. Քննարկման էջում տեղեկանալ հոդվախծի այն կողմերին, որնք դիտարկում եք որպես ոչ-ՉՏ և առաջարկել փոխարինումներ:
  2. Եթե պատասխան չի ստացվում կատարեք փոխարինումը: