Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Ինչ Վիքիփեդիան չէ

Գործնականում ինֆորմացիայի քանակի վրա սահմանափակում չկա Վիքիպեդիա -ում: Սակայն Վիքիպեդիան դա հանրագիտարան է և չի պարունակում Համացանցում գոյություն ունեցող ողջ ինֆորմացիան: Թեև ցանկացած մեկը կարող է լինել խմբագիր, բայց կան գործընթացներ և ընթացակարգեր ընդունված համայնքում, որոնք թույլ չեն տալիս Վիքիպեդիան վերածել ոչ անարխիաի, ոչ դեմոկրատիաի և ոչ էլ բյուրոկրատիաի:

Վիքիպեդիան առցանց հանրագիտարան է և, որպես դրան հասնելու միջոց, անհատների առցանց համայնք է, ովքեր հետաքրքրված են փախադարձ հարգանքի շնչով բարձր որակի հանրագիտարան կառուցելում: Այդ իսկ պատճառով կան որոշակի բաներ, որոնք "Վիքիպեդիան չէ":

Ոճ և ձև խմբագրել

Վիքիպեդիան թղթային հանրագիտարան չէ խմբագրել

Վիքիպեդիան ոչ թէ թղթային, այլ թվային հանրագիտարանի նախագիծ է: Վիքիպեդիան ոչ թէ թղթային, այլ թվային հանրագիտարանի նախագիծ է. Բացի վերստուգելիությունից և այս էջում ներկայացված այլ կետերից, գործնականում չկա սահմանափակում թեմաների քանակի և չափի վրա: Սակայն կա կարևոր տարբերություն ինչ "կարելի" է անել և ինչ "լավ կլինի" անելու միջև, ինչի մասին խոսվում է ներքևում: Հետևաբար սա ազատ մութքագրման իրավունքի փոխանցում չէ. հոդվածները պետք է հետևեն համապատասխան բովանդակության պահանջներին:

Հոդվածների խելամիտ չափերը կարևոր է Վիքիպեդիաի հասանելիության համար, հատկապես dial-up -ի և մոբայլ դիտարկիչ -ի դեպքում, քանի որ այդ հանգամանքը անմիջապես ազդում է էջերի ներբեռնման ժամանակի վրա: Վիքիպեդիայի բնական աճի մեթոդներից մեկը երկար հոդվածները բաժանելն է ավելի համառոտ մասերի՝ թողնելով համապատասխան ամփոփումները: Որոշ թեմաներ ներկայացված են շատ համառոտ տպագիր հանրագիտարաններում, իսկ մենք կարող ենք մուտքագրել հավելյալ ինֆորմացիա, տրամադրել շատ արտաքին հղումներ և դրանք թարմացնել ավելի հաճախ: Այլ տարբերություններ Վիքիպեդիայի և տպագիր հրատարակությունների միջև տես Վիքիպեդիա: Ոճային ձեռնարկ:

Բովանդակություն խմբագրել

Կամայական հանրագիտարանում ինֆորմացիան չի կարող բացառապես ճիշտ կամ օգտակար լինել: Թեև կան բազմաթիվ քննարկումներ հանրագիտարանային բովանդակության մասին, համաձայնությունն այն է, որ հետևյալ օրինակները ճիշտ են արտահայտում, թե ինչ Վիքիպեդիան չէ: Յուրաքանչյուր բաժնում եղած օրինակները նախատեսված չեն լինել սպառիչ:

Վիքիպեդիան բառարան չէ խմբագրել

Վիքիպեդիան բառարան կամ առօրյա խոսակցական լեզվի ուղեցույց չէ: Վիքիպեդիայի հոդվածները չեն.

  1. Սահմանումներ. Թեև հոդվածները պետք է "սկսեն" նորմալ սահմանում -ով և "մեկ" թեմայի նկարագրությամբ, դրանք պետք է տրամադրեն թեմայի մասին ավելի ընդգրկուն ինֆրորմացի: Եթե հնարավոր է, այն հոդվածները, որոնք պարունակում են միայն սահմանում, "պետք" է ընդլայնվեն այլ հանրագիտարանային բովանակությամբ:
  2. Բառարանային գրառումներ.Հանրագիտարանային հադվածները որևէ անհատի, խմբի, գաղափարի, տեղանքի, երևույթի, իրադարձությոան, տերմինի կամ արտահայտության, և այլնի մասին են: Որոշ դեպքերում նույնիսկ մի բառը կամ արտահայտությունը կարող են լինել հանրագիտարանային հադվածի թեմա, ինչպես օրինակ ճշմարտություն. Սակայն, հադվածները հազվադեպ են, եթե ոչ երբեք, պարունակում մեկից ավելի "տարբեր" սահմանումներ: Մշակույթի, մաթեմատիկական նշաակության, որևէ անհատի մասին հոդվածները նույպես ընդունելի են:
    Վիքի բառարանի համար այցելեք մեր քույր նախագիծ Վիքիբառարան. Բառարանային սահմանումները պետք է transwikied:
  3. Օգտագործման, բարբառի, և/կամ խոսվածքի ուղեցույց. Լեզուների և բարբառների տեսակների մասին նկարագրական հոդվածները (ինչպիսիք են օրինակ՝ Klingon language, Cockney, or Leet) ցանկալի են, իսկ այդ լեզքւներով բանախոսների համար նախատեսվաց հրահանգչական ուղեցույցներ՝ ոչ: Տես "Վիքիպեդիան գիտական ամսագիր կամ ուղեցույց չէ" ներքևում հավելյալ ինֆորմացիայի համար:
    Ուղեցույցների հավաքածու Վիքիի համար այցելեք մեր քույր նախագիծ Վիքիգրքեր.

Վիքիպեդիան հիմնարար (բնօրինակ) մտքի հրատարակող չէ խմբագրել

Վիքիպեդիան Ձեր սեփական մտքերի և վերլուծությունների կամ նոր ինֆորմացիայի հրապարակման տեղ չէ: Ըստ մեր բնօրինակ ուսումնասիրության քաղաքականության, խնդրում ենք չօգտագօրծել Վիքիպեդիան հետևյալի համար.

  1. Հիմնարար (բնօրինակ) ուսումնասիրություն, ինչպիսիք են նոր տեսական թեմաների և լուծումների առաջարկություններ, օրիգինալ իդեաներ, տերմինների սահմանումներ և այլն: Եթե դուք կատարել եք հիմնարար ուսումնասիրություններ որևէ թեմայի շուրջ, ապա հրապարակեք Ձեր արդյունքները այլ վայրերում, ինչպիսիք են peer-reviewed -ը կամ այլ տպագիր ամսագրերում և հարգի առցանց կայքերում: Վիքիպեդիան կարող է զեկույց հրատարակել Ձեր աշխատանքի մասին, եթե այն արդեն հրատարակվել է և ընդունվել որպես գիտելիք, սակայն այդպիսի վստահելի աղբյուրներմեջբերումներ -ը պետք է ցույց տան, որ հադվածը վերստուգելի է և ոչ թէ պարզապես հեղինակի տեսակետ -ը:
  2. Անհատական նորամուծություն Եթե Ձեր ընկերը հնարել է նոր բառ, որևէ նոր խաղ, պարային շարժում, ապա դա բավարար նշանակալի չէ, որպեսզի վերածվի հադվածի, քանի դեռ բազմաթիվ անկախ և հուսալի աղբյուրներ չեն հրամարակել այդ մասին: Վիքիպեդիան օրերից մի օր ստեղծված բաների համար չէ:
  3. Անձնական շարադրություն , որ արտահայտում է Ձեր անձնական զգացմունքները ինչ որ թեմայի շուրջ (ոչ թէ փորձագետների տեսակետ): Թեև Վիքիպեդիան ենթադրվում է կազմել բանական գիտելիք, այն անձնական տեսակետները գիտելիքների վերածելու համար նախատեսված գործիք չէ: Որոշ անսովոր իրավիճակներում, երբ անհատների տեսակետները բավարար կարևոր են քննարկման համար, նախընտրելի է թույլ տալ այլ մարդկանց գրել այդ մասին: Անձնական շարադրությունները Վիքիպեդիայի մասին ողջունելի են Ձեր մասնակցի տարածքում Meta-wiki: Գոյություն ունի Վիքիպեդիա fork Wikinfo -ում, որտեղ խրախուսվում է անձնական տեսակետների և հադվածների հրապարակումը:
  4. Քննարկումների ֆորում. Խնդրում ենք կանգնեք հանրագիտարան կառուցելու խնրի վրա: Դուք կարող եք զրուցել մարդկանց հետ Վիքիպեդիային վերաբերվող թեմաների շուրջ նրանց քննարկումների կայքերում և խնդրում ենք մի ներառեք քննարկումները հադվածների մեջ: Ի հավելում, հարկ է հիշել, որ քննարկումների էջերի նպատակն է քննարկել, թէ ինչպես բարելավել հադվածները: Քննարկման էջերը պարզապես հոդվածների թեմաների ընդհանուր քննարկումների համար չեն: Եթե դուք ցանկանում եք թեմայի շուրջ որևէ կոնկրետ հարցադրում անել, Վիքիպեդիան ունի հղումների ցուցակ, և հարցերը պետք է դրվեն այնտեղ և ոչ թէ քննարկումների էջերում: Այն Վիքիպեդիականները, ովքեր ցանկանում են անկանոն քննարկումներ ծավալել ընկեր Վիքիպեդիականների հետ կարող են օգտագործել IRC ալիքներ, ինչպիսիք են #wikipedia: Նշենք, որ դա IRC ալիք է և ոչ թէ հաղորդագրությունների հարթակ: Կան նաև շատ վաղ փուլում գտնվող նախագծեր, որոնք փորձում են օգտագործել Վիքին քննարկումների և դեբատների համար: Քննարկումների համար անհարիր նյութերը կարող են հեռացվել ըստ քննարկումների ուղեցույցներ -ի:
  5. Ժուռնալիստիկա Վիքիպեդիան չպետք է առաջարկի առանց միջնորդի նորություններ կամ բեկումնային պատմություններ: Վիքիպեդիան հիմնարար աղբյուր չէ: Սակայն, մեր քույր նախագծեր Վիքիաղբյուր -ը և Վիքինորություններ -ը անում են դա և նախատեսված են լինել հիմնարար աղբյուրներ: Վիքիպեդիան չունի պատմական նշանակության շատ հանրագիտարային հադվածներ, որոնք կան ընթացիկ նորություններում և կարող են թարմացվել ըստ վերջերս վերստուգված ինֆորմացիայի:

Վիքիպեդիան փորձադաշտ չէ արաջխաղացման համար խմբագրել

Վիքիպեդիան փորձադաշտ, ռազմադաշտ, քարոզչության հարթակ կամ գովազդային գործիք չէ: Սա վերաբերվում է հոդվածներին, կատեգորիաներին, կաղապարներին, քննարկումներին և մասնակիցնրի էջերին: Այդ իսկ պատճառով Վիքիպեդիայում զետեղված բավանդակությունը հետևյալի համար չէ.

  1. Փաստաբանություն, քարոզչություն, կամ աշխատակիցների հավաքագրում կամայական տեսակի: կոմերցիոն, քաղաքական, կրոնական, սպորտային և այլն: Իհարկե, հոդվածը օբյեկտիվորեն կարող է լինել նման թեմաների շուրջ այնքանով որքանով դրանք նկարագրում են թեման համաձայն չեզոք տեսակետ -ի նկատառումների: Դուք կարող եք սկսել բլոգ կամ այցելել ֆորում, եթե ցանկանում եք համոզել մարդկանց Ձեր իդեայի արժանիքներում:
  2. Սկանդալային ասեկոսե, որևէ ինֆորմացիա "լսված կողմնակի բանբասանքներից". Մարդկանց կյանքի մասին հոդվածները և բովանդակությունը պետք է բավարար են շատ բարձր ստանդարտների, որովհետև հակառակ դեպքում դրանք կարող են լինել զրպարտչական կամ գաղտնիություն խախտող: Հադվածները չպետք է գրվեն պարզապես որևէ մեկի հեղինակությանը վնասելու նպատակով:
  3. Ինքնագովազդ դա կարող է լինել փորձ գրելու Ձեր մասին կամ այնպիսի նախագծերի մասին, որտեղ դուք ունեք անձնական ներգրավվածություն: Սակայն, հարկ է հիշել, որ հանրագիարանային հադվածների մասին ստանդարտները վերաբերվում են նաև այդպիսի հադվածներին: Դա ներառում է չեզոք կարծիքի մասին պահանջները, ինչը դժվար է Ձեր կամ Ձեր անձնական նախագծերի մասին գրելիս:
  4. Գովազդ Կազմակերպությունների և արտադրանքների մասին գրված հադվածները նույնպես պետք է բավարարեն օբյեկտիվ և անաչառ տեսակետ -ի պահանջներին: Բոլոր հադվածների թեմաները պետք է լինեն վերստուգելի անկախ, կողմնակի աղբյուր -ներով, այսպիսով շատ փոքր և լոկալ կազմակերպությունների մասին հադվածները անընդունելի են: Արտաքին հղումներ -ը դեպի կոմերցիոն կազմակերպություններ ընդունելի են, եթե դրանք ներկայացնում են խոշոր կազմակերպություններ, որոնք կարող են հադվածի թեմա հանդիսանալ: Իրադարձությունների առաջխաղացման համար նախատեսված հայտարարությունների նպատակով պետք է օգտագործվեն այլ ֆորումներ, հարթակներ և կայքեր և ոչ թէ Վիքիպեդիան:

Վիքիպեդիան հղումների, նկարների կամ այլ մեդիա ֆայլերի հայելային կրկնօրինակ չէ խմբագրել

Վիքիպեդիան ոչ mirror է և ոչ էլ հղումների, նկարների կամ այլ մեդիա ֆայլերի ֆայլադարան:[1] Վիքիպեդիայի հոդվածները չեն.

... շարունակելի ...

Վիքիպեդիան բլոգ, վեբ-տարածք, սոցիալական ցանց կամ հուշակայք չէ խմբագրել

Վիքիպեդիան սոցիալական ցանց չէ ինչպիսիք են Թվիթթերը կամ Ֆեյսբուքը։ Դուք չեք կարող տեղակայել Ձեր անձնական կայքը, բլոգը կամ վիքին Վիքիպեդիայում։ Վիքիպեդիայի էջերը հետևյալը չեն.

... շարունակելի ..
  1. Անգլերեն Վիքիպեդիա -ն իր ազատ բովանդակություն հադվածներում ներառում է շատ նկարներ և տեքստ, որոնք համարվում են "արդար օգտագործում": (Այլ լեզուներով Վիքիպեդիաները հաճախ "այդպիսին չեն"): Տես նաև Վիքիպեդիա:հեղինակային իրավունք: