2010 թ.-ից այս խայտառակ վիճակում է գտնվում հոդվածը և ներկա տեսքով անհրաժեշտ է ջնջել։--6AND5 (քննարկում) 23։08, 25 Սեպտեմբերի 2013 (UTC)

նման դեպքերում անձամբ ինքս չգիտեմ թե ինչ ասեմ, բայց գուցե պետք չի ջնջել, իհարկե մեղմ ասած «լավ» հոդված չի, բայց պարունակում է տեղեկություններ, գուցե մնա այսպես ու պիտակավորված իհարկե որպես կասկածել և այլն: --ERJANIK քննարկում: 06:49, 26 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
անվանումը փոխեցի, որ պարունակությունը մի քիչ համապատասխանի: ERJANIK քննարկում: 11:57, 29 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Սահակեան դպրոց (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գուցե կարելի էր և քննարկում չբացել, բայց ինչևէ, կարծում եմ ոչ նշանակալի է ու անաղբյուր, համենայդեպս համացանցում ինֆորմացի չգտա։ --ERJANIK քննարկում: 08։14, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)

  Թողնել, համացանցային շատ էջերում կա տեղեկություն դպրոցի մասնի։ Օրինակ [1], [2], [3]։ Իդեպ, նույն անունով դպրոց կա նաև Հալեպում, գուցե արժի վերանվանել։ --vacio 14:40, 10 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
որպես քննարկումը բացող ող այդ աղբյուրները ավելացվեն ու մնա: ERJANIK քննարկում: 14:47, 10 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
աղբյուրները ավելացրեից հոդվածում: --ERJANIK քննարկում: 11:45, 3 Հունվարի 2014 (UTC)

Առաջարկում եմ այս հոդվածը ջնջել, քանի որ այն ընդամենը ներկայացնում է ամերիկյան հեքիաթային հերոսներից մեկի համազգեստը, որը ոչ մի էական դերակատարություն չի ունեցել հայ հասարակության համար և հետևաբար իմաստ չունի այն թողնել։ Նույն հաջողությամբ կարելի է ստեղծել Վինի Պուխ մուլտֆիլմի մեջի հերոսներից մեկի՝ էշի պոչի մասին հոդված։--Gardmanahay (քննարկում) 20։34, 11 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay։

հարգելի Gardmanahay, դա ճիշտ մոտեցում չի, եթե ասենք որևէ փաստ հայ հասարակության համար դեր չի ունեցել, ուրեմն հայերեն վիքիպեդիայում դրա մասին չպետք է գրվի: Դրա հակառակը էլի կարելի է հասկանալ, ասենք եթե որևէ փաստ հայ հասարակության համար դերակատարություն ունի, ուրեմն դրա մասին կարելի է գրել հայերեն վիքիպեդիայում, դրա մասին ուրիշ լեզուներով կգրվի թե չէ դա էլ այդքան էական չի: Իսկ կոնկրետ այս դեպքում ինքս հակված եմ այն կարծիքին, որ կարելի է թողնել, ուղղակի այս կոստյումը մշակույթի տարբեր ոլորտներում կա (ասենք այլ ֆիլմերում ու մուլտֆիլմերում), դե իսկ Վինի Թուխի էշի պոչը կես կատակ կես լուրջ մի քիչ լավ համեմատություն չի: ERJANIK քննարկում: 08:37, 12 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
  •   Թողնել միանշանակ։ Հայերեն Վիքիպեդիանմիայն հայերի համար կարևոր թեմաներին չի անդրադառնում, ինչպես ասաց Երջանիկը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08։44, 12 Նոյեմբերի 2013 (UTC)
  •   Թողնել Իմ կարծիքով հարգարժան Գարդմանահայը սխալ պատկերացում ունի վիքիպեդիայի մասին։--Սամվել (քննարկում) 09։51, 12 Նոյեմբերի 2013 (UTC)

Անկախ նրանից, հայկական է թե ամերիկյան․ արդյո՞ք բավականաչափ նշանակալի է։ ԻՄՀԿ ավելի լավ է փոխադրել Սուպերմեն հոդված։ --vacio 16։25, 12 Նոյեմբերի 2013 (UTC)

  •   Թողնել Հայերեն Վիքիպեդիան, հայերեն լեզվով հանրագիտարան է, այստեղ լուսաբանվում են բոլոր թեմաները, չեզոք տեսակետով, և հայ հասարակության, պատմության, մշակույթի, ազգի, պետության, ընդունված տեսակետների և այլնի միակ կապը դա հայերեն լեզուն է։ Սա «հայկական» հանրագիտարան չէ, սա «հայերեն» հանրագիտարան է, և այդ պատճառով է, որ տարբերությունը ստիպված ենք հա շեշտել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21։41, 12 Նոյեմբերի 2013 (UTC)
Ոնց֊որ բոլորդ՝ Գարդմանահայի սխալ փաստարկին հակադրվելու իներցիայի ուժով կողմ եք քվեարկում ;) Ոչ ոք չանդրադարձավ նշանակալիության հարցին և միացնելու նպատակահարմարության առաջարկին․․․ --vacio 20:04, 14 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
համամիտ եմ Vacio-ի առաջարկին, միացնել Սուպերմենին: ERJANIK քննարկում: 13:13, 9 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
միացված է Սուպերմեն հոդվածին: --ERJANIK քննարկում: 11:45, 3 Հունվարի 2014 (UTC)
Հարկման արտերկրյա մոտեցումները և դրանց գործնական կիրառության հնարավորությունները ՀՀ-ում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ հանրագիտարանային հոդված--Սամվել (քննարկում) 13:22, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Առաջարկում եմ այս հոդվածը ջնջել: Կարծում եմ իմաստ չկա որևէ պատճառ ներկայացնել. կարդացեք ինքներդ՝ Ըստ որոշ աղբյուրների, այն առաջացել է 2013թ. նոյեմբերին «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի ԱԳԼՃԿ-ի բաց առաջնության ժամանակ: Սա երևի Աքիլեսյան գարշապար արտահայտության շարքից է ու իր արժանի տեղը պետք է զբաղեցնի այս մեծ հանրագիտարանում :))) --Գարդմանահայ (քննարկում) 19:19, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Մի անգամ արդեն ջնջել էի։ Անանուն մասնակիցը կրկին ստեղծել էր։ Կրկին ջնջեցի։ --Lilitik22 (քննարկում) 19:21, 11 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Առաջինը չի բնավ, ով խառնել է չՏեսությունը և հայերեն Վիքիպեդիան։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:22, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Անհեթեթ հոդված. հայոց պատմության մեջ չկա ինքնասպանության զանգվածային դրսևորում, անցյալ դարասկզբի հայոց ցեղասպանության ժամանակ ինքնասպանության դեպքերի վրա անբարոյականություն է կառուցել գիտական ու փիլիսոփայական թեզիսներ, դա վիրավորում է ոչ միայն նրանց հիշատակը, այլև ամբողջ հայ ժոովրդին: Նման հարցերում պետք է լինել շատ զուսպ և զգույշ: Մի խոսքով անիմաստ հոդված: Նույն տրամաբանությամբ կարել է ստեղծել Ինքնասպանությունները Կիևյան կամրջում/ից/ կամ էլ ինչպես ինքնահրկիզվել, որ մեծ կտորը ոտի այրվա բութ մատը մնա: Հետաքրքիր է իմանալ հոդվածը ստեղծողի կարծիքը:--Գարդմանահայ (քննարկում) 09:37, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Նմանատիպ թեմա կարելի է շոշափել Հայոց Ցեղասպանություն հոդվածում որպես առանձին ենթաբաժին:--Գարդմանահայ (քննարկում) 09:37, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

  Ջնջել- Kareyac (քննարկում) 10:05, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

ես ջնջեցի: --ERJANIK քննարկում: 12:59, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

  Ջնջել, առաջարկում եմ ջնջել հոդվածը, քանի որ համացանցում ոչ մի տեղեկություն չգտա այս անձի մասին, ինչպես նաև հոդվածում չկան հղումներ, որը ցույց կտա հոդվածի նշանակալիությունը և ճշմարտացիությունը։ --Lilitik22 (քննարկում) 12։52, 28 Հոկտեմբերի 2013 (UTC)

ոչ միանշանակ, բայց   Ջնջել: ERJANIK քննարկում: 07:16, 31 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արմունիկատում գրքերը կան։ Ինձ թվում է, կարելի է թողնել։ Միայն ոճական որոշ հատվածներ է պետք ուղղել/հեռացնել։ --vacio 14:34, 10 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
ինչ-որ բաներ ուղղեցի, պիտակեցի ոճի հետ կապված: --ERJANIK քննարկում: 11:45, 3 Հունվարի 2014 (UTC)

Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ոչ նշանակալի եմ համարում, ի դեպ հոդված հեղինակի Դօրիանի գոդվածի մասով 2 անգամ ջնջման առաջարկ է եղել սա և սա, դե ուզում եմ ասել որ հեղինակը գուցե ոչ միանշանակ հանրագիտարանային է, բայց այ նրա գործերի մասին հոդվածները չեմ համարում հանրագիտարանային, առաջարկում եմ այս հոդվածը տեղափոխել Դօրիան հոդվածի մեջ, առանձին ենթավերնագրով: ERJANIK քննարկում: 08:09, 23 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Համամիտ եմ, ոչ բոլոր գրվածքները պիտի հանրագիտարանում առանձին հոդվածներ ունենան։ --Lilitik22 (քննարկում) 08:47, 23 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
  Ջնջել Ճիշտն ասած ես սկզբից ևեթ հակված էի այն ջնջման դնելու։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arman musikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
ջնջված է: --ERJANIK քննարկում: 11:45, 3 Հունվարի 2014 (UTC)

Կարծում եմ ոչ նշանակալի է, բացի այդ էլ հոդվածը գրված է գերադրական աստիճաններով, հանրագիտարանային ոճի չէ։ --Lilitik22 (քննարկում) 17:28, 18 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]