Վիքիպեդիա:Հոդվածների օգնական/Առարկա

2. Առարկա
3. Նշանակալիություն
4. Աղբյուրներ
5. Բովանդակություն
6. Ավարտ

Թեմար արդեն գրվա՞ծ է

Հայերեն Վիքիպեդիայում արդեն կան 307 304 հոդվածներ՝ տարբեր օբյեկտների և երևույթների վերաբերյալ։ Քեզ հետաքրքրող թեման կարող է արդեն գրված լինել մեկ այլ անվամբ։ Որպեսզի չզբաղվես ապարդյուն աշխատանքով, համոզվիր, որ մանրակրկտորեն փնտրել ես ամենահնարավոր անուններով։ Եթե գտել ես քեզ հետաքրքրող հոդվածն այլ անվամբ, հնարավոր է՝ պետք է ստեղծել Վերահղում։

Եթե դու դեռ չես արել դա, կարող ես փնտրել այս տողում, և հետո վերադառնալ այս էջ։

Հոդվածի առարկան նշանակալի՞ է

Ուշադիր եղիր

Մեր պահանջներին չհամապատասխանող հոդվածները կարող են «արագ ջնջվել»։ Եթե դու չես ցանկանում, որպեսզի նման բան լինի հոդվածիդ հետ, ուշադիր հետևիր այս էջում տեղ գտած հրահանգներին և գրիր որակյալ հոդվածներ։

Այդուհանդերձ, քեզ հետաքրքրող թեմայի բացակայությունը դեռ չի նշանակում, որ այդօրինակ հոդվածը կարող է ստեղծվել Վիքիպեդիայում։ Նախագծի համայնքը հաստատել է Վիքիպեդիայում ընդունելի հոդվածի նշանակելիության որոշակի չափանիշներ, որոնք համապատասխանում են Վիքիպեդիայի նպատակներին։ Ընդհանուր նկատառումները սրանք են՝ նախքան հոդված ստեղծելը ինքդ քեզ հարց տուր կամ ստուգիր՝ կա՞ կամ կարո՞ղ էր այդ հոդվածը լինել ինչ–որ «թղթային» հանրագիտարանում (ՀՍՀ, ՀՀՀ, ՍՄՀ, Բրիտանիկա և այլն)։ Եթե պատասխանը «այո» է, ուրեմն մեծամասամբ այդպիսի հոդվածը ընդունելի է Վիքիպեդիայում։ Եթե ոչ, ուրեմն ուղղորդվիր Վիքիպեդիայում ընդունված նշանակալիության չափանիշներով։

Խնդրում ենք, պետք չէ գրել հոդված․

  • քո մասին (ինչո՞ւ),
  • ընկերներիդ մասին,
  • քո երաժշտական խմբի մասին,
  • քո կայքի մասին,
  • քո ընկերության մասին,
  • անձնական ձգտումներիդ մասին։

Ամենայն հավանականության այդ հոդվածները կջնջվեն։


Ինչի՞ մասին եք ցանկանում գրել