Ողջույն,
2019 թվականի մարտի 10-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա «Կանայք արվեստում» խորագրով նախագիծը, որի նպատակն է վիքիպեդիայում կանանց մասին հոդվածների ստեղծումը, բարելավումը։
- Նախագծի շրջանակներում 2019 թվականի մարտի 16-ին Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում կկազմակերպվի խմբագրաթոն՝ «Կինն արվեստում: Թիֆլիսահայ կին արվեստագետներ» խորագրով: Խմբագրվելիք նյութերը տրամադրել է ցուցասրահը:
- Խմբագրաթոն կլինի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղերից մեկում, որի ընթացքում կխմբագրենք վիքիքաղվածքը՝ տեղադրելով հայտնի կանանց թևավոր խոսքերից:
- Կունենանք նաև լուսանկարչական արշավ, որի ընթացքում կլուսանկարենք Հայաստանում տեղադրված կանանց պատկերող հուշարձանները, ինչպես նաև վիքիպահեստ կբեռնենք կանանց լուսանկարներ՝ համապատասխան հոդվածները պատկերազարդելու համար:
|