Մամուլ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամուլ (այլ կիրառումներ)
Մամուլ, զանգվածային լրատվամիջոցների տարր, որն ուղղված է լայն հասարակությանը կամ թիրախային խմբերին նորություններ հաղորդելուն։ Մամուլի մեջ են մտնում տպագիր մեդիան (թերթեր, լրատվական հանդեսներ), նորությունների հեռարձակումը (ռադիո, հեռուստատեսություն), համացանցը (առցանց լրատվականներ, նորությունների բլոգեր, նորությունների տեսանյութեր, լուրերի ուղիղ հեռարձակում և այլն)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/The_Wall_Street_Journal_first_issue.jpg/220px-The_Wall_Street_Journal_first_issue.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/European_countries_by_Press_Freedom_Index%2C_2021_%28hy%29.png/220px-European_countries_by_Press_Freedom_Index%2C_2021_%28hy%29.png)
Ձևավորվել է Եվրոպայում, 15-րդ դարում (գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ և այլն)։ 17-րդ դարում սկսեցին հրատարակվել թերթեր ու ամսագրեր, 19-րդ դարի կեսերին ստեղծվեցին մամուլի գործակալություններ։
Տարատեսակներից է պարբերական մամուլը՝ լրագրեր, ամսագրեր և այլ հրատարակչություններ, որոնք թողարկվում են պարբերաբար՝ սահմանված որոշակի ժամանակահատվածում (ամենօրյա, շաբաթական, երկշաբաթյա, ամսական, եռամսյա, կիսամսյա և այլն, վերջին շրջանում՝ նաև էլեկտրոնային)՝ նույն վերնագրով՝ հաջորդական աճող համարներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 197)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամուլ» հոդվածին։ |