Պարբերություն, աբզաց (գերմ.՝ Absatz – կարմիր տող, բառացի՝ նահանջ), տեքստի՝ մեկ կամ մի քանի նախադասությունից բաղկացած կապակցված հատված, որն առանձնանում է բովանդակության հարաբերական ավարտվածությամբ։

Նկարագրություն

խմբագրել

Տեքստի շարակարգման ամենափոքր միավորն է։ Պարբերությունը գրաֆիկորեն առանձնացվում է նոր տողով (1–2 բոլորակ ներսաշարով) և, որպես կանոն, վերջանում ոչ լրիվ վերջնատողով։ «Աբզաց» բառն օգտագործվում է նաև առաջին տողի նահանջի իմաստով։ Կան նաև հրատարակչություններ, որտեղ պարբերությունը սկսվում է առանց նահանջի և վերջանում ոչ լրիվ վերջնատողով (կոչվում է անպարբերություն շարվածք), կամ բոլոր հաջորդ տողերն են ունենում ձախակողմյան նահանջ (հակադարձ պարբերականով շարվածք):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։