Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մայիս 2022
Սա նախկին քննարկումների արխիվ է։ Խնդրում ենք չխմբագրել այն։ Եթե ցանկանում ենք նոր քննարկում բացել կամ վերանայել նախկին քննարկումը, խնդրում ենք անցնել ներկա քննարկման էջ։ |
Աղբյուրների սև ցանկ
Հարգելիներս, հաճախ էջերում ոչ նշանակալի նյութերին նշանակալիություն հաղորդելու, քաղաքական կամ այլ նպատակներով էջերում սենսացիոն նյութեր ավելացնելու նպատակով մասնակիցներից ոմանք դիմում են ոչ հեղինակավոր աղբյուրների։ Ու այդ «աղբից» ազատվելու համար ժամանակ և ջանքեր է պահանջվում։ Հավանաբար գիտեք, որ ոչ նշանակալի, սպամ, պոռնոգրաֆիա, ատելություն և այլն տարածող աղբյուրների վիքինախագծերում հայտնվելը արգելակելու համար սև ցանկեր են օգտագործվում։ Մեր մոտ այն դատարկ է։ Առաջարկում եմ լրացնել այս ցանկը, ինչը հնարավորություն չի տա հոդված ստեղծելուց օգտագործել այդ աղբյուրները։ Ցանկը նախապատրաստելու համար կստեղծենք համապատասխան քննարկման և աշխատանքային էջեր։ Բնականաբար քննարկման էջում անցանկալի կայք(եր)ի հղում(ներ) առաջարկողը պետք է հիմնավորի պատճառը ու քննարկման արդյունքում նոր կտեղափոխենք հիմնական ցանկ։ Ի՞նչ կասեք։--ԲեքոՔննարկում 07:57, 30 հունվարի 2022 (UTC)
- Արժե։ Լավ միտք է։--Ավետիսյան91 (քննարկում) 08:06, 30 հունվարի 2022 (UTC)
- Նախքան կայքերի անցանկալի լինելը քննարկելու գործընթացը սկսելը պետք է սահմանել, թե ի՞նչ է ասել անցանկալի կայք և ինչպե՞ս է պետք անել, որ «անցանկալի կայքերի որսը» չվերածվի քաղաքական բնույթի ճնշումների, իսկ որ կարող է այդպիսին դառնալ, շատ հավանական է։--Գարդմանահայ (քննարկում) 09:51, 30 հունվարի 2022 (UTC)
- Էդ քննարկման մեջ արդեն մասնակիցը կհիմնավորի, թե ինչու պետք է իր նշած կայքը լինի սև ցուցակում, օրինակ today/?p=3582 24media. today-ը ես կհիմնավորեմ ))։--Ավետիսյան91 (քննարկում) 10:04, 30 հունվարի 2022 (UTC)
- Ես չեմ կարծում թե Beko-ն այս քննարկումը բացել է «gagik.news-news.7day.am», «perfect tv» մակարդակի կայքերի համար։ Իմ կարծիքով նախ պետք է նվազագույն չափանիշներ սահմանել, որոնց համապատասխանելիության կասկածանքով նոր թույլատրվի մասնակցի կողմից կայքը անցանկալի հռչակելու գործընթաց սկսելը։ Beko-ի նշած «ատելության» հոդվածով ես կարող եմ հիմնավորել, որ X լրատվական կայքը ատելություն է տարածում (որոշակի քաղաքական խմբի նկատմամբ)։ Բայց միևնույն ժամանակ այդ կայքը բավականին արժեքավոր աղբյուր է։ Հակասություններից խուսափելու համար պետք է նախնական չափանիշներ սահմանվեն, որոնց համապատասխանելիության դեպքում կարելի լինի քննարկում բացել։ Հույսով եմ այդպիսի չափանիշների առաջարկներ կհնչեն։ Ես այս գործընթացում նաև մեկ այլ վտանգ եմ տեսնում։ Հայտնի է, որ Հայերեն Վիքիպեդիայում հազվադեպ են լինում ակտիվ քննարկումներ, հիմնականում խմբագիրները խուսափում են քննարկումներին, բանավեճերին մասնակցելուց կամ հետաքրքրված չեն դրանցով։ Այսինքն՝ կայքը անցանկալի հռչակելու գործընթացին ենթադրելի է, որ մասնակցելու են շատ քիչ մարդիկ, հետևաբար հնչելու են շատ քիչ կարծիքներ ու երբեմն-երբեմն շատ հնարավոր է քննարկումներին ակտիվորեն մասնակցողների ժամանակավոր պասիվության պատճառով անցանկալի կայքեր հռչրակվեն այնպիսիք, որոնք չպետք է դասել այդ շարքին։--Գարդմանահայ (քննարկում) 11:02, 30 հունվարի 2022 (UTC)
- Էդ քննարկման մեջ արդեն մասնակիցը կհիմնավորի, թե ինչու պետք է իր նշած կայքը լինի սև ցուցակում, օրինակ today/?p=3582 24media. today-ը ես կհիմնավորեմ ))։--Ավետիսյան91 (քննարկում) 10:04, 30 հունվարի 2022 (UTC)
Գուցե հենց նման մակարդակի կայքերի համար էլ բացվել է, որ դրանք ավտոմատ արգելափակվեն, քանի որ ոչ ոք էլ հատ-հատ աղբյուրները չի ստուգում, իսկ վիճելի կայքերը կարող ենք չներառել ու դրանք առանձին քննարկել։ Կարծում եմ՝ պետք է ցանկում ներառել միայն այն կայքերը, որոնց անցանկալի լինելը կասկած չի հարուցում ոչ մեկի մոտ։ Իսկ սխալները հետագայում կարող են ուղղվել։ Օրինակ՝ կարող ենք ցանկը խմբագրելու հնարավորությունը թողնել բոլոր մասնակիցների համար, բայց այն գտնվի մի քանի ակտիվ մասնակցի հսկացանկում։ --Voskanyan (քննարկում) 11:14, 30 հունվարի 2022 (UTC)
- Ասածս նորություն չէ, մենք ենք ետ մնացել ու մինչ այժմ այդ ցանկերը չենք սարքել։ Ցանկը հեշտացնում է գործը։ Առավել հեշտ է նախապես, միանգամից քննարկել, որոշել, թե որն է պետք, որը՝ ոչ, իսկ հոդվածների այս քանակի մեջ շատ դժվար և ժամանակատար է գտնել այդպիսի կայքերի հղումները։ Բնականաբար ցանկը միշտ բաց կլինի՝ ավելացումների, և՛ արդեն եղածները այնտեղից հեռացնելու համար, եթե իհարկե որևէ մեկին հաջողվի ապացուցել, որ կայքը սխալմամբ է այնտեղ հայտնվել։ Մենք միշտ ասում ենք, որ բլոգներն ու դեղին էջերը տեղ չունեն մեր հանրագիտարանում, բայց եթե ուշադիր նայենք, ապա հարյուրներով այդպիսի հղումներ կան, որոնք գեղեցիկ վերնագրերի տակ հայտնվել են էջերում։ Եվ կապ չունի gagik.news-ն է, թե ուրիշ կայք, կարծում եմ կկարողանանք առողջ քաղաքական քննադատությունը հայհոյանքից ու սպառնալիքներից տարբերել։ Որևէ կայքի հղում տալը, միշտ էլ կարող ենք քննարկել, առանց այս ցուցակի լինել, կամ չլինելը։ Մենք հիմա խոսում ենք գործիքն աշխատացնելու նպատակահարմարության մասին, իսկ բովանդակությունը արդեն ուրիշ հարթակում կքննարկենք։ --ԲեքոՔննարկում 13:24, 30 հունվարի 2022 (UTC)
- Ի դեպ, Մետայում գոյություն ունի սև ցուցակ, այնտեղ հարյուրավոր կայքերի մեջ տասը կայք կա ․am դոմեյնից, թեև ոչ մեկի մեջ կյանք չկա կարծես։։--ԲեքոՔննարկում 15:08, 30 հունվարի 2022 (UTC)
- Որպեսզի տարընթերցում չլինի, ապա ասեմ, որ ես կողմ եմ նման գործիքի աշխատեցնելուն։ Իմ ասածն այն է, որ որոշ չափանիշներ են պետք մշակել, օրինակ թե x կայքը անցանկալի դարձնելու քննարկումը նվազագույնը և առավելագույնը որքա՞ն պետք է տևի, որոշումը կայացվելու է զուտ կողմ և դեմ ձայների հաշվարկո՞վ թե առաջնորդվելու ենք առավել հիմնավոր ներկայացված պատճառաբանությանը և այլն։ Այսինքն պետք է միասնական ընկալում լինի այդ գործընթացի նկատմամբ, որպեսզի մի քննարկման ժամանակ չկիրառվեն այլ չափորոշիչներ, իսկ մյուսում՝ այլ։--Գարդմանահայ (քննարկում) 15:52, 30 հունվարի 2022 (UTC)
- Միանշանակ կողմ եմ նման ցանկերի ստեղծմանը: Միակ չափանիշը թերևս կարող է լինել այն, թե որքանով է կայքը ինքնուրույն լրատվություն պատրաստում: Առկա բոլոր կայքերը հիմնականում վերցնում են հոդվածի առաջին մասը և հղումով արտատպում իրենց մոտ: Այս սկզբունքով շարժվելն էլ շատ քիչ կայքեր կթողնի հրապարակում: Ուղղակի մի հարց. Մեդիավիքի հարթակը արդյո՞ք բաց է խմբագրման համար: Եթե չեմ սխալվում տեխադմիններն ունեն այդ հնարավորությունը, որոշ բացառություններով՝ ադմինները:--∑ίγμα (քնն.) 16:12, 30 հունվարի 2022 (UTC)
- ∑ίγμα ջան, ադմինները կարող են խմբագրել։ Բայց դա չէ կարևորը՝ աշխատանքային էջում առաջարկները կքննարկվեն, հետո հաստատվելուց հետո ադմինը կանի փոփոխությունը Ցուցակում։--ԲեքոՔննարկում 16:18, 30 հունվարի 2022 (UTC)
- Ես առաջարկում եմ ճշտել մեթայում և վիքիպահեստում (եթե կա նման ցանկ) ճշտել ինչ սկզբունքով են ցանկերը կազմվել և այդ ցանկերն ավտոմատ մեր մոտ տեղադրել (հետո եթե պետք լինի առանձին կայքեր կհանենք): Եթե իհարկե մեթայի ցանկն ավտոմատ չի տարածվում բոլոր վիքինախագծերի վրա։ ---Հայորդի (քննարկում) 19:45, 30 հունվարի 2022 (UTC)
- Մետայինը բոլոր նախագծերում աշխատում է՝ այդպես է գրված, բայց մեզ մերն է պետք։ Իսկ սկզբունքը պարզ է, եթե կայքն օգտագործվում է Վիքիպեդիայում ու ինքը չպետք է օգտագործվի, լավ է միանգամից ցանկ մտցվի։ Ցանկերը կազմելուց հաշվի կառնենք բոլոր դեմերն ու կողմերը։ Նոր հպանցիկ նայեցի ու քանի հատ livejournal-ից հղում գտա, որը բնականաբար սխալ է։--ԲեքոՔննարկում 20:07, 30 հունվարի 2022 (UTC)
- Ես առաջարկում եմ ճշտել մեթայում և վիքիպահեստում (եթե կա նման ցանկ) ճշտել ինչ սկզբունքով են ցանկերը կազմվել և այդ ցանկերն ավտոմատ մեր մոտ տեղադրել (հետո եթե պետք լինի առանձին կայքեր կհանենք): Եթե իհարկե մեթայի ցանկն ավտոմատ չի տարածվում բոլոր վիքինախագծերի վրա։ ---Հայորդի (քննարկում) 19:45, 30 հունվարի 2022 (UTC)
- ∑ίγμα ջան, ադմինները կարող են խմբագրել։ Բայց դա չէ կարևորը՝ աշխատանքային էջում առաջարկները կքննարկվեն, հետո հաստատվելուց հետո ադմինը կանի փոփոխությունը Ցուցակում։--ԲեքոՔննարկում 16:18, 30 հունվարի 2022 (UTC)
Առաջարկիցս անցավ երկու շաբաթ, սև ցանկեր կազմելուն դեմ հիմնավորված դեմ կարծիքներ չեղան։ Մտահոգությունը որոշ կայքերը այնտեղ ներգրավելուն էին վերաբերում, ինչը կարող ենք քննարկել աշխատանքային էջերում։ Այդ էջերը կսարքեմ և կներկայացնեմ։ Ցանկացած կայքը որը կառաջարկվի ցանկում ընդգրվելու համար, անպայման կքննարկվի և հետո կորոշում կկայացվի։--ԲեքոՔննարկում 10:47, 14 Փետրվարի 2022 (UTC)
- Հուսով եմ ստեղծվելիք էջերում նշված կլինեն ընթացակարգի, ձևաչափերի մասին տեղեկություններ, ինչի մասին վերևում գրել եմ։ Սա մի գործընթաց է, որը պետք է համակարգված լինի, այլ ոչ թե «ում մտքով նպատակային-ոչ նպատակային ինչ անցնի, բերի առաջադրի քննարկման», մենք էլ ստիպված ամեն անգամ մասնակցենք, որպեսզի սխալներ չլինեն։--Գարդմանահայ (քննարկում) 06:43, 16 Փետրվարի 2022 (UTC)
- Ի՞նչ է նշանակում «ում մտքով նպատակային-ոչ նպատակային ինչ անցնի, բերի առաջադրի քննարկման», ո՞վ է որոշում, թե ում մտքով կարող է բան անցնել, իսկ ումը՝ ոչ։ Վիքիպեդիայի բոլոր մասնակիցները ձայնի իրավունք ունեն, մանավանդ որ այս դեպքում ասածը նաև պետք է փաստարկվի, այլ ոչ թե որոշում կայացվի ձայների քանակով։--ԲեքոՔննարկում 07:15, 16 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի համայնք, ցանկը ստեղծելուն կողմ եմ։ Առաջարկում եմ, որոշակի հուշումներ նույնպես ներառել այդ ցանկում, որով հնարավոր կլինի ենթադրել, այդ կայքերի հեղինակավոր կամ ոչ- լինելը՝ դրանց տարբերակելու համար։ Չէ՞ որ ոչ հեղինակավոր կայքում միշտ չէ, որ ատելության խոսք (և այլն) է հնչում, ինչպես նաև՝ ամեն պահ մի նոր կայք կարող է ստեղծվել, որը ներառված չի լինի ստեղծվելիք ցանկում։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 05:41, 28 Մայիսի 2022 (UTC)
undo
please undo this edition
Invitation to participate in the #WPWPCampaign 2022
Dear Wikimedians,
We are glad to inform you that the 2022 edition of Wikipedia Pages Wanting Photos campaign is coming up in July.
This is a formal invitation to invite individuals and communities to join the campaign to help improve Wikipedia articles with photos and contextual images.
The campaign will run from July 1 to August 31, 2022 and several communities and Wikimedia Affiliates have already indicated interest to organize the campaign in their localities. Please find your community or community closer to you to participate: WPWP2022 Campaign: Participating Communities.
The campaign primarily aims to promote using images from Wikimedia Commons to enrich Wikipedia articles that are lacking them. Participants will choose among Wikipedia pages without photos, then add a suitable file from among the many thousands of photos in the Wikimedia Commons, especially those uploaded from thematic contests (Wiki Loves Africa, Wiki Loves Earth, Wiki Loves Folklore, etc.) over the years. In this third edition of the campaign, eligibility criteria have been revised based on feedback and campaign Evaluation Reports of the previous editions. Please find more details about these changes and our FAQ here on Meta-Wiki
For more information, please visit the campaign page on Meta-Wiki.
Best,
Ammar A.
Global Coordinator
Wikipedia Pages Wanting Photos Campaign 2022.
17:38, 31 Մայիսի 2022 (UTC)
Editing news 2022 #1
Read this in another language • Subscription list for this multilingual newsletter
The New topic tool helps editors create new ==Sections== on discussion pages. New editors are more successful with this new tool. You can read the report. Soon, the Editing team will offer this to all editors at the 20 Wikipedias that participated in the test. You will be able to turn it off at Special:Preferences#mw-prefsection-editing-discussion.
2022 Board of Trustees Call for Candidates
The Board of Trustees seeks candidates for the 2022 Board of Trustees election. Read more on Meta-wiki.
The 2022 Board of Trustees election is here! Please consider submitting your candidacy to serve on the Board of Trustees.
The Wikimedia Foundation Board of Trustees oversees the Wikimedia Foundation's operations. Community-and-affiliate selected trustees and Board-appointed trustees make up the Board of Trustees. Each trustee serves a three year term. The Wikimedia community has the opportunity to vote for community-and-affiliate selected trustees.
The Wikimedia community will vote to fill two seats on the Board in 2022. This is an opportunity to improve the representation, diversity, and expertise of the Board as a team.
- Who are potential candidates? Are you a potential candidate? Find out more on the Apply to be a Candidate page.
Thank you for your support,
Movement Strategy and Governance on behalf of the Elections Committee and the Board of Trustees
10:39, 10 Մայիսի 2022 (UTC)
Գնահատման ներկայացված հոդված` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Հարգելի՛ խմբագիրներ, գնահատման եմ ներկայացրել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն հոդվածը՝ որպես ընտրյալ հոդված։ Հոդվածը թարգմանել ենք ես և Lilitik22-ը Անգլերեն Վիքիպեդիայից։ Որոշ բաժիններ էլ թարգմանվել են Ռուսերեն Վիքիպեդիայից։ Հոդվածի կաղապարների ճնշող մեծամասնությունն էլ ստեղծել է GeoO-ն։ Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Շնորհակալություն։--Armen (քննարկում) 17:14, 27 Մայիսի 2022 (UTC)