Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Մայիս - Հոկտեմբեր, 2007

Wikisource/Վիքիդարան խմբագրել

Մետա-վիքիյում ներկայացված հայտ հայերեն Վիքիդարանի առանձին կայքի համար։ Ներկայումս՝ բնօրինակ հայերեն տեքստերը հավաքվում են Wikisource-ի ընդհանուր կայքում (հայերեն «Գլխավոր էջը»), և արդեն ընդգրկում են 100-ից ավել ստեղծագործություններ։ Հետաքրքրության դեպքում, խնդրում ենք այցելել հայտի էջը Մետավիքիյում և հայտնել ձեր կարծիքը։ Եթե կցանկանաք ապագայում մասնակցել հայերեն վիքիդարանի զարգացմանը, խնդրում ենք ավելացնել ձեր կեղծանունը նախագծի հասարակությանը միանալու հետաքրքրված մասնակիցների ցանկին։ Շնորհակալություն աջակցության համար։ - Teak 05:42, 13 Հունիսի 2007 (UTC)[reply]

Նոր լոգո խմբագրել

Մեր մոտ, ինչպես նկատել եք, նոր լոգո է։ Կցանկանայի լսել ձեր կարծիքը սրա մասին։ Հարգանքով՝   Ruben Vardanyan  talk  09:36, 13 Հունիսի 2007 (UTC)։[reply]

Ողջույն, Ruben։ Իսկ ինչու՞մն է տարբերությունը նախորդ լոգոյի հետ։ Նկարի էջում չգիտեմ ինչու նախորդ տարբերակի վրա հղման փոխարեն նոր տարբերակի վրա հղումն է արտացոլվում։ - Teak 16:29, 13 Հունիսի 2007 (UTC)[reply]
Բարև Teak, թարմացրու նախագծի կամայական էջ (IE-ում՝ Ctrl + Refresh, FireFox-ում՝ Shift + Reload), քանձի մոտդ երևում է հին տարբերակը։ Փոփոխությունը միանգամից աչքի կընկնի։   Ruben Vardanyan  talk  19:42, 13 Հունիսի 2007 (UTC)[reply]
Ահա, երևաց հիմա․․․ շնորհակալություն բացատրության համար։ Հետաքրքիր մտահաղացում է, սակայն արդյոք սա թույլատրելի՞ է։ Այդ նկարը Wikimedia հիմնադրամի գրանցված ապրանքանիշ է, և պաշտպանված է հեղինակային իրավունքներով։ Ուստի այդ պատկերի փոփոխումը առանց թույլտվության կարող է անօրինական լինել, նույնիսկ եթե սա արված է Wikimedia հիմնադրամին պատկանող կայքում օգտագործվելու համար։ - Teak 22:10, 13 Հունիսի 2007 (UTC)[reply]
Իմ դուրը շատ եկավ։ Teak, տես՝ Ուզբեկների վիքին --Togaed 23:41, 13 Հունիսի 2007 (UTC)[reply]
Togaed, չեմ կարծում որ ուզբեկերեն վիքիպեդիայում փոփոխված պատկերի օգտագործումը չափանիշ է։ Նոր IRC-ում այս հարցը տվեցի, և չիմանալով սրա պատասխանը՝ խորհուրդ տվեցին դիմել OTRS-ին այս հարցով։ Ուղարկեցի էլեկտրոնային նամակ, տեսնենք ում հետ կկապեն և որն է կանոնակարգը այս հարցով։ - Teak 02:07, 14 Հունիսի 2007 (UTC)[reply]
Եկավ պատասխան, պարզվում է իրավիճակը շատ անորոշ է, բայց դեմը առնող էլ չի լինի, հղեցին նաև այս էջին՝ meta:Uses_of_logo_derivatives։ - Teak 03:11, 14 Հունիսի 2007 (UTC)[reply]

Ruben, իսկ հնարավոր է այնպես անել, որ դրոշի գույներն էլ գնդի նման ուղղաձիգից մի քիչ դեպի ձախ շեղված լինեն՝ դրոշը գնդի առանցքին ուղղահայաց երևալու համար։ - Teak 03:11, 14 Հունիսի 2007 (UTC)[reply]

Բարև, Ռուբեն։ Շատ ճաշակով է արված։ - Վազգեն

Ողջույն Բոլորին: Նախքան այս լոգոն այստեղ տեղադրելը, ես ծանոթացել եմ լոգոյի մասին քաղաքականության հետ և կարող եմ ասել, որ ոչ մի հակասող բան չեմ գտել, այսինքն, տվյալ պահին, սա լրիվ օրինական է: Այս հարցը ես կբարձրացնեմ ՄետաՎիքի-ի հաջորդ հանրագումարի ժամանակ, որոշակի բաներ ճշտելու համար: Նկարը այսօր միքիչ էլ կփոփոխեմ՝ փորձելով Teak-ի առաջարկած տարբերակը, և ձեզ կներկայացնեմ այն, նախքան բեռնելը: Ruben 12:53, 14 Հունիսի 2007 (UTC)[reply]


I need some help խմբագրել

Sorry to write in english, but I have a poem, that I want some translations to "soviet" languages. Can anyone help me, translating a verse to your language? Thank you. Sergii-rachmonov

Տարբեր թվականների մահեր և ծնունդներ ենթակատեգորիաների վերաբերյալ խմբագրել

Որպես օրինակ խնդրում եք նայել այս հղումը․ http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:1903 Ինձ թվում է «մահեր» և «ծնունդներ» բառերը ավելի ճիշտ է փոքրատառով գրել (օր․՝ http://en.wikipedia.org/wiki/Category:1903_births)։ Անգլերեն Վիկի-ում էլ է այդպես։ Համաձայն չե՞ք։ Եթե համաձայն եք, ապա ես ինքս այդ փոփոխույթունները կանեմ և այն մի քանի ենթակատգորիաները, որոնք մեծատառով են գրված, կփոխեմ փոքրատառի։ Միգուցե մանրուքային հարց է, բայց դե․․․ Վազգեն

Հենց մանրուքային հարցերն էլ պետք է սկզբից որոշել։ Ես էի ստեղցել բոլոր «ծնունդներ» և «մահեր» կատեգորիաները, սկզբից ուշադրություն չէի դարձցնում մեծ և փոքր տառերի վրա։ Այժմ, ես համամիտ եմ քեզ հետ, փոքրատառերով ավելի ճիշտ է։--Togaed 18:25, 24 Հունիսի 2007 (UTC)[reply]

Բոլոր հայկական հոդվածներում առաջին հերթին աչքի է ընկնում այն որ «Contents» բառը չի թարգմանված։ Ես խորհուրդ եմ տալիս այն թարգմանել որպես «Բովանդակություն»։ Ադմիններից մեկը կարո՞ղ է այդ բանը անել։ Շնորհակալություն։ Սահակ 21:08, 2 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Wikipedia:Ինտերֆեյս - Teak 22:18, 2 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Infobox կաղապարներ խմբագրել

Առաջարկում եմ Infobox տիպի կաղապարները անվանել Տեղեկաքարտ _տարատեսակը_, օրինակ Կաղապար:Տեղեկաքարտ Կայք։ Այժմ հայերեն վիքիյում օգտագործվում են մի քանի տարբեր ձևեր (օր՝ Կաղապար:Ինֆոարկղ Ֆիլմ, Կաղապար:Երկրի Ինֆո, Կաղապար:Անձ), և այս պայմանավորվածությունը կարող է բերել ընդհանուր միատեսակ օգտագործման։ - Teak 18:00, 7 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Համամիտ եմ։ Կարելի է նաև կատեգորիա:Սեղեկաքարտեր ստեղծել և հավաքել բոլոր կաղապարները միասին։--Togaed 19:00, 7 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Անբովանդակ, դատարկ և անպատշաճ հոդվածներ խմբագրել

Հայերեն վիքիյում կան բազմաթիվ հոդվածներ/էջեր, որոնք չեն կրում իմաստային պարունակություն՝ սրանով իսկ անորակության շողք գցելով ամբողջ նախագծի վրա։ Սրանց մեծ մասը կարելի է հեշտությամբ վերածել stub հոդվածի, որը կպարունակի սկզբնական տվյալներ նյութի մասին և ավելի հյուրընկալող կդարձնի այս հանրագիտարանը (կա ահռելի տարբերություն անորակության և անավարտության միջև)։ Մնացածներն էլ կարելի է ուղղել միայն ջնջմամբ։ Կոչ եմ անում բոլոր մասնակիցներին օգնել այսպիսի հոդվածների թիվը նվազեցնելու գործում՝ ապագայում սրանցից ընդհանրապես ազատման նպատակով։ Սրա համար ստեղծել եմ Կաղապար:Կասկածելի կաղապարը, որով կարելի է հեշտությամբ պիտակել այսպիսի էջերը, որն էլ հույսով եմ թույլ կտա հոդվածի բուն նյութի մասին իրազեկ մարդկանց բարելավել պիտակված հոդվածները, կամ էլ ջնջել սրանք։ Կաղապարը ավտոմատ կերպով ավելացնում է պիտակված էջը Կատեգորիա:Կասկածելի հոդվածներ կատեգորիային։ Շնորհակալություն։ Ուրախ կլինեմ լսել սրա մասին ձեր կարծիքներրը և առաջարկությունները։ ― Teak 19:56, 10 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Բոտի կարգավիճակի դիմումների քվեարկություն խմբագրել

Հարգելի նախագծի մասնակիցներ, խնդրում եմ ավելի ակտիվորեն մասնակցել Բոտի կարգավիճակի դիմումների քվեարկությանը։ Շնորհակալություն ― Teak 15:35, 13 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Խնդրում եմ կրկին ուշադրություն դարձնել քվեարկությանը։ ― Teak 20:13, 24 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Տե՞ս նաև խմբագրել

Այս հայտնի See also հատվածը տարբեր ձևերով են թարգմանված մեր մոտ: Դրանք են՝ տես նաև, այցելեք նաև, կարդալ նաև, և այլն: Իմ կարծիքով ժամանակն է եկել որոշել մի ձև և օգտագործել միայն նա: Ավելացնեմ նաև, որ բառացիորեն թարգմանությունը (տես նաև) անհրաժեշտ չի, կարևորն միտքն է:--Togaed 01:58, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Համամիտ եմ ստանդարտացման անհրաժեշտության հետ։ «Տես նաև» ձևը ինձ միշտ էլ շատ «գրքային» է թվացել։ Կարծում եմ «Այցելեք նաև» ավելի տեղին է ինտերնետային էջերի համար, չնայած ինձ համար էլ սա սկզբունքային չէ։ Պատրաստվում եմ մոտ օրերս որոշ տերմիններ քննարկման դնել, սա էլ է կարելի ընդգրկել եթե լինեն տարաձայնություններ։ ― Teak 13:41, 17 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Ընտրացանկ–սյունյակ խմբագրել

Ողջույն բոլորին։ Ձևափոխեցի վիքիյի գլխավոր ընտրացանկի սյունյակը՝ բաժանելով այն երկու մասի։ Բաժանումը կատարվել է ըստ օգտագործման և մասնակցության։ Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքները և առաջարկությունները։ Ուրիշ ի՞նչ հղումներ կցանկանաք տեսնել այդ ընտրացանկում։ ― Teak 14:09, 18 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Շաբաթօրյակ խմբագրել

Ցավոք սրտի հայերեն վիքիյի ակտիվ մասնակիցների սակավաթվության պատճառով հոդվածների բնական բարելավում ժամանակի ընթացքում գրեթե տեղի ունենում։ Եվ կան բազմաթիվ հոդվածներ, որոնց որակը վարկաբեկում է ամբողջ նախագծի հեղինակությունը։ Առաջարկում եմ շաբաթվա մեջ մեկ օր հատկացնել միասնական ուժերով այս հարցի շուրջ աշխատելու վրա։ Այս նպատակով ստեղծեցի «Շաբաթօրյակ» նախագիծը (շաբաթ օրը որպես ոչ աշխատանքային օր պետք է որ ավելի շատ մասնակիցներին հարմար լինի քան աշխատանքային օրերը), որին կոչ եմ անում միանալ։ Եկեք փորձենք իրար հետ անորակ հոդվածների թիվը պակասացնել։ Ընդհանուր որակի լավացումը կարող է գրավել նորանոր ընթերցողներ և մասնակիցներ, ինչը ամեն դեպքում կարող է միայն հանրագիտարանի հետագա բարելավմանը ծառայել։ Շնորհակալություն։ ― Teak 02:06, 19 Հուլիսի 2007 (UTC)[reply]


Երկիր -> Պետություն խմբագրել

Վիքիյում այժմ օգտագործվում է Երկիր բառը աշխարհի պետությունների համար (Կաղապար:Տեղեկաքարտ Երկիր, Կատեգորիա:Ասիական երկրներ)։ Առաջարկում եմ այսպիսի օգտագործման համար փոխարինել այն Պետություն բառով, քանի որ երկիր բառը ունի ավելի լայն իմաստ, որը համապատասխանում է անգլերեն land և ռուսերեն земля բառին (համեմատեք ծիրանի երկիր և Անկախ Պետությունների Համագործակցություն), մինչդեռ համաշխարհային հանրության կողմից ճանաչված ազգային գոյացումները կոչվուն են հենց պետություններ։ Լավ կլինի սա որոշել մինչև պլանավորվող շաբաթօրյակը։ ― Teak 15:02, 20 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Ես կատեգորիկ դեմ եմ: Երկրներ գոյություն ունեն աշխարհում, որոնք պետություն չէն: Օրինակ՝ Անգլիան, Դաղստանը, Ղարաբաղը, կամ Պուերտո Ռիկոն: --Togaed 17:04, 20 Հուլիսի 2007 (UTC)[reply]
Եվ սրանց համար կարելի է օգտագործել երկիր (կամ տերություն) բառը, սակայն օրինակ Անգլիան ընդգրկված չի Կաղապար:Եվրոպական երկրներ կաղապարի մեջ։ Սրանք մեկը մյուսից առանձնացնելու կարիք կա իմ կարծիքով, և այն ինչ իրենից պետություն է ներկայացնում, եկեք անվանենք պետություն։ Դաղստանն անվանենք հանրապետություն (ՌԴ-ի կազմում), Պուերտո Ռիկոն՝ ինքնավար տերություն (ԱՄՆ-ի կազմում), Ղարաբաղը՝ չճանաչված հանրապետություն, և այլն... Իր այժմվա օգտագործմամբ վիքիյում, երկիրը բավականին խաբուսիկ է։ ― Teak 17:44, 20 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Արևելահայերեն — Արեւմտահայերեն խմբագրել

Առաջարկում եմ զանազանել արևելահայերենով և արևմտահայերենով գրված հոդվածները (ես ինքս կարծում եմ, որ երկուսն էլ ունեն այս վիքիյի զարգացման մեջ մասնակցելու իրավունք), և որտեղ պատշաճ է, օգտագործել {{Կաղապար:Eastern Armenian}} և {{Կաղապար:Western Armenian}} կաղապարները, որոնք հոդվածի վերնամասի աջ կողմում տեղադրում են հղում դեպի համապատասխանաբար արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակները։ Օրինակ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայ Հեղափոխական Դաշնակցություն։ ― Teak 18:33, 23 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Լաւ գաղաբար է: Ուրեմն առաջարկում ես բոլոր հոդվածներու համար երկու dialectներով գրել՞: - Ֆետայի 23:34, 23 Հուլիսի 2007 (UTC)[reply]
Այո, առաջարկում եմ իրար չխանգարել, եթե որևէ մասնակից գրում է արևմտահայերեն հոդված, ապա թող այն մնա հենց արևմտահայերեն, ցանկության դեպքում էլ մյուս մասնակիցները կարող են նույն հոդվածը առանձին արևելահայերեն գրել։ Այսպես ամենքս կիմանանք մեր գործը և չենք օտարեցնի ոչ մի հայերեն իմացող մասնակցի (անկախ նրանից արևմտահայերենին է նա տիրապետում, թե արևելահայերենին)։ Միայն թե պետք է որոշել թե ինչպես ենք անվանում այն հոդվածները, որոնց անվանումները գրվում են նույն ձևով թե՛ արևելահայերենով, թե՛ արևմտահայերենով (օրինակ՝ Ասիա)։ Այս դեպքում կարելի է օրինակ անվանել մեկը Ասիա, մյուսը՝ Ասիա (արեւմտահայէրեն) (կամ հակառակը), բայց դե ստացվում է խտրականություն մեկի օգտին, սակայն մի ձև պետք է հարցը լուծել։ ― Teak 00:27, 24 Հուլիսի 2007 (UTC)[reply]
Կարծում եմ որ շատ լաւ է ասի: Հայերեն լեզվի երկու տարբերակները պետք է երեվին այս Վիքիպեդիաում: Այլ Վիքիպեդիաների մէջ, օրինակի համար Ազերիական եւ Քրտական Վիքիպեդիաներում կարելի է գործածել այդ լեզուների զանազան տարբերակները, նոյնիսկ այբուբենները տարբեր են: Վստահ եմ որ հոս ալ կարելի է արտոնել այս մէկը: Շնորհակալություն: -- Դաւօ88 02:28, 24 Հուլիսի 2007 (UTC)[reply]
Շատ լավ առաջարկություն է, բայց մի խնդրի դեմ ենք առնում՝ ո՞ր հոդվածի մեջ interwiki-ները դնենք: Ո՞րը պատահի:--Togaed 03:00, 24 Հուլիսի 2007 (UTC)[reply]
Ինձ համար տարբերություն չըներ: Այժմ, մեծամաստությունը հոդվածներուն Արևելահայերենով գրվեր են ուրեմն ավելի լաւ է currently այն տարբերակը կապել: Բայց արդեն անձ մը որ ուզում է Արևմտահայերենի տարբերակը կարդալ linkին վրան կրնա click անել վերնամասի աջ կողմում: - Ֆետայի 04:27, 24 Հուլիսի 2007 (UTC)[reply]
Teak, իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի եթե հոդվածը երկու տարբերակներում նույն անվանումն ունի, ապա պետք է նշել երկու տարբերակները: Օրինակ՝ Ասիա (արևելահայերեն), մյուսը՝ Ասիա (արեւմտահայէրեն): Իսկ Ասիա էջը դառձնել երկիմաստ: --Togaed 04:53, 24 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Կարծում եմ այստեղ երկու հոդվածներում էլ պետք է դնել ինտերվիքի հղումները։ Այլ լեզվանի վիքիներում էլ տարբերություն չկա որ մեկին հայերենի ինտերվիքի հղումը կտանի, քանի որ ինչպես Ֆետային ասեց, աջ կողմի հղումով կարելի է անմիջապես մյուս տարբերակին անցնել։
Togaed, չեմ տեսնում այդպիսի երկիմաստության փարատման էջի իմաստը, եթե յուրաքանչյուր էջում դեպի մյուսը հղում է լինելու վերնամասում։ Քանի որ հոդվածների մեծ մասը այժմ արևելահայերեն են, եկեք արևմտահայերեն հոդվածները անվանենք Անվանում (արեւմտահայերէն), հետո արևմտահայերեն հոդվածների ավելացման հետ այս հարցին էլ կանդրադառնանք։ ― Teak 05:04, 24 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Ողջույն բոլորին։ Առաջարկում եմ ստեղծել երկու կատեգորիայի ծառեր, որոնցից մեկի հիմքը կլինի Արևելահայերեն, մյուսինը՝ Արևմտահայերեն։ Այսպես կկարողանանք հեշտությամբ կատեգորիաներով զանազանել երկու տարբերակները։ Այստեղ բերված են երկու կատեգորիայի ծառերն էլ։ ― Teak 01:29, 25 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Հայաստանի դրոշը խմբագրել

Քաղաքագե՞տ, թե Քաղաքական գործի՞չ խմբագրել

Նկատեցի, որ վիքիում քաղաքագետ տերմինը օգտագործվում է politician իմաստով, սակայն կարծում եմ քաղաքագետը նշանակում է political scientist, իսկ politician–ի հայերեն թարգմանությունը քաղաքակն գործիչ է։ ― Teak 03:01, 18 Օգոստոսի 2007 (UTC)[reply]

Իրավունք ունես actually: Նաև «պետական գործիչ» գործածվում է բայց «քաղաքական գործիչ» ավելի հասարակ է: Շնորհակալ եմ that you clarified: - Ֆետայի 14:00, 18 Օգոստոսի 2007 (UTC)[reply]

Դատարկ էջերի (stub-երի) նպատակը խմբագրել

Չեմ հասկանում դատարկ էջեր սարքելու իմաստը։ Մենք հո մանկապարտեզում չենք որ դատարկ էջեր սարքելով մեզ լավ զգանք ու ինքներս մեզ գովենք ու ասենգ որ մենք անցել ենք ադրբեջանցիներին ու վրացիներին։ Օրինակ աշխարհի բոլոր երկրները ու լեզուները ու մայրաքաղաքները դատարկ stub ունեն։ Կարծում եմ որ դատարկ էջերը պետք է հեռացնել և ապագայում երբ որ կոնկռետ նյութեր լինեն վերաստեղծել նորից։ Սահակ 21:49, 26 Սեպտեմբերի 2007 (UTC)[reply]

Մեծամասամբ համամիտ եմ։ Շատ դեմ եմ դատարկ կամ կասկածելի էջեր պահելուն ու ստեղծելուն։
Սակայն կոնկրետ քաղաքների դեպքում, մի գուցե ավելի՞ ճիշտ լինի, ստեղծել համապատասխան կաղապաերներ, և հայտարարել դա շաբաթվա կամ ամսվա գործը։ Գոնե հիմնական տեղեկաքարտի նման մի բան և մի 2 պարբերություն տեքստ ունենալով բոլոր խոշոր քաղաքների հոդվածներում, մեծ բան կլինի։ Եվ հաշվի առնելով, որ ինֆորմացիան միատեսակ է և կա բոլոր խոշոր վիկիներում, մեծ բարդություն չի ներկայացնի, այդ նյութեր թարգմանել և լցնելը։ Ես կմասնակցեմ այդ նախածին, մի 3 հոգի էլ մեզ միանա, ինձ թվում է հանգիստ դա կանենք։ Իմիջայլոց, ինչքանո՞վ ճիշտ տեղում ենք մենք սա քննարկում--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 00:11, 27 Սեպտեմբերի 2007 (UTC)[reply]
Համաձայն եմ, անիմաստ դատարկ էջեր ստեղծելով միայն մեզ ենք խաբում։ Արդեն եղածները (որոնց մեծ մասը ստեղծել էր Լիլիթը) մտածում էի կարգի բերել՝ մեկ կամ երկու նախադասությամբ դարձնել լիիրավ stub (անավարտ հոդված՝ ի տարբերություն դատարկի)։ Մասնավորապես լեզուների մասին հոդվածներում մտադրվում էի գոնե տեղեկաքարտեր ավելացնել, այն էլ ազատ ժամանակի պաշարներս կտրուկ սղվեցին։ Ոճական ուղեցույցում կավելացնեմ առնվազն մեկ լիիմաստ նախադասության անհրաժեշտությունը հոդվածի ստեղծման համար։ Մնացածներն էլ, ինչպես Ալեքսեյն է առաջարկում, կա՛մ փորձենք կարգի բերել, կա՛մ էլ եթե ժամանակ չեղավ, կսկսեմ վերացնել։ Եկեք քննարկենք այս աշխատանքի հնարավորությունները Շաբաթօրյակի կազմակերպչական էջում։ ― Teak 22:05, 27 Սեպտեմբերի 2007 (UTC)[reply]
Ես հենց նոր կարդացի «Ոճական ուղեցույցում» Teak–ի «Հոդվածի ստեղծում» բաժինը և բոլորովին համաձայն եմ դրա հետ։ Ես բողոքում էի միայն այն պատճառով որ երբ ազատ ժամանակ եմ ունենում ապա սեղմում եմ «Պատահական էջ»–ի վրա, ու կարդում և ուղղում եմ պատահական էջ։ Եվ շատ է պատահում որ պատահական էջը լինում է կամ դատարկ կամ էլ անհեթեթ ու անիմաստ բառերի մի բազմություն։ Դրանից միքիչ նյարդայնանում եմ։Սահակ 05:32, 28 Սեպտեմբերի 2007 (UTC)[reply]
Ինձ էլ է երբեմն հուսահատեցնում այն փաստը, որ հոդվածների մեծ մասը կա՛մ դատարկ են, կա՛մ էլ անպարունակ տարեթվերի էջերն են։ Դատարկ հոդվածներ հանդիպելուց խնդրում եմ պիտակել {{կասկածելի}} կամ {{delete}} կաղապարներով՝ սրանց հարցը արագ և սիստեմատիկ լուծման համար։ Շնորհակալություն։ ― Teak 14:31, 29 Սեպտեմբերի 2007 (UTC)[reply]

Betawiki: better support for your language in MediaWiki խմբագրել

Dear community. I am writing to you to promote a special wiki called Betawiki. This wiki facilitates the localisation (l10n) of the MediaWiki interface. You may have changed many messages here to use your language in the interface, but if you would log in to for example the English language Wiktionary, you would not be able to use the interface as well translated as here. Infact, of the 1798 messages in the core of MediaWiki, 544 messages have been translated. Betawiki also supports the translation of messages of about 80 extensions, with almost 1000 messages.

If you wish to contribute to better support of your language in MediaWiki, as well as for many MediaWiki extensions, please visit Betawiki, create an account and request translator priviledges. You can see the current status of localisation of your language on meta and do not forget to get in touch with others that may already be working on your language on Betawiki.

If you have any further questions, please let me know on my talk page on Betawiki. We will try and assist you as much as possible, for example by importing all messages from a local wiki for you to start with, if you so desire.

You can also find us on the Freenode IRC network in the channel #mediawiki-i18n where we would be happy to help you get started.

Thank you very much for your attention and I do hope to see some of you on Betawiki soon! Cheers! Siebrand@Betawiki 10:09, 28 Սեպտեմբերի 2007 (UTC)

Վիքիպեդիայի ինտերֆեյսի թարգմանություն խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ թարգմանել Վիքիպեդիայի ինտերֆեյսը։ Մի քանի բան կա որ ուզում եմ ուղղել։ Սահակ 00:10, 4 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]

Ողջույն Սահակ։ Ինտերֆեյսի փոփոխությունների համար հարկավոր են ադմինի իրավունքներ, սակայն Ռուբենը ստեղծել էր այս էջը, որտեղ բոլոր մասնակիցները կարող են իրենց առաջարկները անել ինտերֆեյսի փոփոխությունների համար։ Խնդրում եմ ավելացրու այնտեղ ուղղումների ցանկը, ես էլ կամ Ռուբենը կկատարենք փոփոխությունները։ ― Teak 10:57, 4 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]


Կոնտակտային Ինֆորմացիան հոդվածներում խմբագրել

Վերջին մի քանի նոր հոդվածներում կազմակերպություննների, հաստատությունների և միությունների մասին, նկատել եմ, կոնտակտային ինֆորմացիա՝ հեռախոս, հասցե, էլ-փոստ։ Թեթևակի որոնելուց հետո ես չգտա անգլերեն կամ ռուսերեն վիքիներում դա բացահայտ արգելող կետեր, բայց ինձ թվում է դա ուղղակի քիչ որոնելու արդյունքն է։ Եթե գիտեք որևե հստակ բան, այս հարցի մասին, խնդրում եմ գրեք։ Ինձ թվում է վիքիպեդիան, wikiyellowpages/վիքիսփյուռի չվերածելու համար պետք է բացատրել նման ինֆորմացիայի անցանկալիությունը։
Նաև, լուսանկարների պատկերասրահների(գալերիաների) մասին, ի՞նչ մոտեցում կա այդ հարցին։ Թե չե կիսագովազդային տեքստի հետ միասին ժամանակավոր վեբ-կայքի տպավորություն են թողնում որոշ էջեր :) --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 01:27, 7 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]

Ողջույն Ալեքսեյ։ Այս ամենը նկարագրված է en:Wikipedia:What_wikipedia_is_not էջում։ Նկատելու դեպքում խնդրում եմ հեռացնել նման տիպի տեղեկությունները հոդվածներից կամ ավելացնել {{wikify}} կաղապարը։ Շնորհակալությունը այս հարցը հանրության ուշադրությանը բերելու համար։ ― Teak 16:31, 7 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]
Շնորհակալություն Teak, փաստորեն դա, ոչ թե վատ որոնելու, այլ անուշադիր կարդալու արդյունք էր։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 17:01, 7 Հոկտեմբերի 2007 (UTC)[reply]