Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հուլիս 2023

Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին 2023

Հուլիս ամսից կարող եք միանալ միջազգային Վիքիպեդիայի էջերը սպասում են պատկերներին 2023 (անգլ.՝ Wikipedia Pages Wanting Photos, WPWP) ամենամյա արշավին, որի ժամանակ ողջ աշխարհի Վիքխմբագիրները լուսանկարներ են ավելացնում Վիքիպեդիայի հոդվածներում, որոնցում լուսանկար չկա: Նպատակը Վիքիմեդիայի լուսանկարչական տարբեր մրցույթներից, Վիքիմեդիա համայնքի կողմից կազմակերպված ֆոտոարշավներից հավաքված թվային մեդիա ֆայլերի (ֆոտո, ձայնագրություն, տեսագրություն) օգտագործման խթանումն է։ ԲեքոՔննարկում 06:49, 1 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Upcoming CEE Catch up – Supporting community health

Hello everyone,

CEE Hub invites community members to a next CEE Catch Up which will focus on community health. The meeting will take place on July 31st, 2023, 18:00-19:00 CEST. You can sign up for the event on our Meta page, where you simply just add your username and we will send you a link for the event.

The goal of the session is to gather everyone interested to hear more about practices WMF and different Wikimedia affiliates have established to protect (mental) health and wellbeing of volunteers. The session is interesting for everyone who wants to know about supporting community health or if you want to learn how to implement some new practices in your affiliate/community.

--Toni Ristovski, on behalf of the CEE Hub staff MediaWiki message delivery (քննարկում) 13:02, 18 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Համայնքային հանդիպում օգոստոսի 1-ին

«Վիքիմեդիա Հայաստանը» օգոստոսի 1-ին կազմակերպում է վիքիհամայնքային հանդիպում՝ հրավիրում է և՛ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության անդամներին, և՛ վիքինախագծերով հետաքրքրված ցանկացած վիքիխմբագրի։ Ներկայացնելու և քննարկելու ենք այս տարվա ավարտված, ընթացիկ և սպասվող նախագծերը։ Քննարկելու ենք նաև վիքիհամայնքի ցանկացած հարց, կարծիք ու առաջարկություն։

Հանդիպումը կկայանա «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում օգոստոսի 1-ին ժամը 19:00-ին, ցանկացողները կարող են միանալ առցանց տարբերակով՝ հղում կգտնեք Վիքիմեդիա Հայաստանի կայքի Գլխավոր էջում։ --Mher (WMAM) (քննարկում) 10:39, 20 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Deploying the Phonos in-line audio player to your Wiki

Ողջո՜ւյն!

Apologies if this message is not in your language, ⧼Please help translate⧽ to your language.

This wiki will soon be able to use the inline audio player implemented by the Phonos extension. This is part of fulfilling a wishlist proposal of providing audio links that play on click.

With the inline audio player, you can add text-to-speech audio snippets to wiki pages by simply using a tag:

<phonos file="audio file" label="Listen"/>

The above tag will show the text next to a speaker icon, and clicking on it will play the audio instantly without taking you to another page. A common example where you can use this feature is in adding pronunciation to words as illustrated on the English Wiktionary below.

{{audio|en|En-uk-English.oga|Audio (UK)}}

Could become:

<phonos file="En-uk-English.oga" label="Audio (UK)"/>

The inline audio player will be available in your wiki in 2 weeks time; in the meantime, we would like you to read about the features and give us feedback or ask questions about it in this talk page.

Thank you!

UOzurumba (WMF), on behalf of the Foundation's Language team

02:26, 27 Հուլիսի 2023 (UTC)

300․000 հոդվածի շեմ

Հարգելի համայնք, ակներևաբար օգոստոսի կեսերին կհատենք 300․000 հոդվածի շեմը։ Սովորաբար կլոր թվերը նշել ենք, և ոչ միայն մենք, որոշ ժամանակ հատուկ պատկերանիշ դնելով։ Ինչ կարծիքի եք, շարունակե՞նք ավանդույթը։--ԲեքոՔննարկում 07:43, 21 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Ողջույն, ընտիր միտք է ։) Կարող եմ տարբերակներ առաջարկել։ --ջեօ 🌱 07:46, 21 Հուլիսի 2023 (UTC)[reply]
Ընտիր, կարելի է այստեղ էլ դնել տարբերակները, դրանցից կընտրենք։--ԲեքոՔննարկում 08:11, 21 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Ջեօ ջան, ողջույն։ Նորություն չկա՞, շատ քիչ մնաց։   --23artashes (քննարկում) 19:03, 28 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Կա, @23artashes ջան, մի քանի տարբերակ արդեն պատրաստել եմ, մոտ մեկ ժամից տարբերակներն այստեղ կավելացնեմ։ — GeoØ () 09:31, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, կարո՞ղ եմ խնդրել ասել լոգոյի չափսերը, որպեսզի մեծ չստացվի։ — GeoØ () 09:50, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
Մեզ երկու տարբերակ է պետք՝ հին ու նոր դիզայնի համար։--ԲեքոՔննարկում 10:46, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
Ահա երեք տարբերակ, կարող ենք քննարկել և ընտրել։

GeoØ () 12:18, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Ինձ առաջին և երկրորդ տարբերակներն են դուր գալիս։ — GeoØ () 12:19, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն, Ջեօ ջան։ Առաջինը, ըստ իս, լավ է նայվում։ --23artashes (քննարկում) 12:58, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
Բարև բոլորին: Ըստ իս առաջին տարբերակն է լավ:--∑ίγμα (քնն.) 13:29, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
Առաջինին եմ կողմ։ Ջեօ ջան, երկարավուն լոգոյի համար տարբերակ կա՞։--ԲեքոՔննարկում 15:05, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
@Beko ջան, նկատի ունես՝ բաննե՞րը։ — GeoØ () 18:33, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
Մենք սարքում ենք հին տեսքի մեծ գլոբուսի համար, նկատի ունեի նոր տեսքի փոքր գլոբուսը։ ԲեքոՔննարկում 19:05, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]
@Beko ջան, հասկացա։ Վիքիպահեստից նոր լոգոյի որևէ հղում կարո՞ղ ես տալ, որպեսզի չափսերը հասկանամ։ — GeoØ () 19:46, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Ողջույն բոլորին։ Ինձ նույնպես առաջինը դուր եկավ։--Ավետիսյան91 (քննարկում) 18:48, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]

Հոբելյանական հոդվածն արդեն գրվեց, երևի պետք է այս քննարկումն ամփոփենք և խնդրենք տեխադմիններին փոխել լոգոն։ Կարծում եմ՝ 1-ին տարբերակն անցավ միաձայն։ --23artashes (քննարկում) 19:04, 29 Հուլիսի 2023 (UTC)[reply]