Առաջին խոշոր բոտածածկումը և 40 000 հոդված խմբագրել

2012 թվականի դեկտեմբերի 27-ին սկսվեց Հայերեն Վիքիպեդիայում առաջին խոշոր և չընդհատվող բոտածածկումը՝ (աստերոիդների մասին) հոդվածների ավելացումը կիսաավտոմացված եղանակով Ahaik մասնակցի ջանքերի շնորհիվ, որի արդյունքում երկու օրվա ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ավելացվեց 10 հազար հոդված աստերոիդների մասին: Այդպիսով 2012 թ. դեկտեմբերի 28-ին Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը հատեց 40.000-ի շեմը:

Սեմինար լրագրողների համար խմբագրել

 
Վիքի խմբագրողները սեմինարի մասնակիցների հետ, դեկտեմբերի 15, 2012 թ.

2012 թ. դեկտեմբերի 15-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցավ սեմինար լրագրողների համար:

ԲարՔեմփ Գյումրի խմբագրել

2012 թ. նոյեմբերի 10-ին «ԲարՔեմփ Գյումրի 2012» միջոցառման ժամանակ ներկայացված ելույթները

  1. «Վիքիմեդիա նախագծերը» (ներկայացնող՝ Սուսաննա Մկրտչյան)
  2. «Վիքիպեդիան և խորհրդային դավադրությունը» (ներկայացնող՝ Իմանդես)

Վիքի հանդիպում խմբագրել

2012 թ. հոկտեմբերի 29-ին «Շիրակ տեխնոլոգիաներ» կազմակերպությունում տեղի ունեցավ ակտիվ վիքիպեդիացիների հավաք, որտեղ քննարկվեց Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության հիմնման, նպատակների և կանոնադրության հետ կապված հարցեր:

Վորքշոփ Անանիա Շիրակացի ճեմարանում խմբագրել

2012 թ. հոկտեմբերի 24-ին Անանիա Շիրակացի ճեմարանում տեղի ունեցավ վորքշոփ ուսուցիչների համար: Սեմինարը վարում էին Վաչագան Ղռաթյանը և Սուսաննա Մկրտչյանը:

... «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի հայաստանյան գրասենյակի կոորդինատորներ Սուսաննա Մկրտչյանի և Վաչագան Ղռաթյանի վարած սեմիանարը, որը կազմակերպվել էր ճեմարանի ուսուցիչների համար, անցավ բավականին շահագրգիռ մթնոլորտում: Եվ դա բնական էր, քանի որ հանգամանալից խոսակցություն գնաց «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի կայքում նյութեր տեղադրելու հմտությունների շուրջ: Շատերի համար թեման թեև ծանոթ էր, բայց այդ կայքում նյութ տեղադրելու հմտությունը՝ անծանոթ: Դրա համար էլ սեմինար վարողների բանավոր ելույթները զուգորդված էր գործնական ցուցադրանքներով: Սեմինարի մասնակիցների խնդրանքով էկրանի վրա ցուցադրվում էին «Վիքիպեդիա» հանրագիտարանի կայքում այս կամ այն թեման տեղադրելու կոնկրետ ձևերը:...
Անանիա Շիրակացու անվան ճեմարան

Վորքշոփ Գավառում խմբագրել

2012 թ. սեպտեմբերի 29-ին Գավառի Պետական համալսարանում տեղի ունեցավ վորքշոփ՝ Սուսաննա Մկրտչյանի, Երջանիկ Գալստյանի և Արմեն Միրզոյանի մասնակցությամբ:

Վորքշոփ ԵՊՀ-ում խմբագրել

2012 թ. սեպտեմբերի 26-ին Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ վորքշոփ

Վորքշոփ Երևանում խմբագրել

2012 թ. սեպտեմբերի 16-ին «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում կայացել է Վիքիպեդիայի համալրում միջոցառումը:

Հանդիպում ԵՊՀ-ում խմբագրել

 
Դրվագ վիքի-կոնֆերանսից (սեպտեմբերի 8)

2012 թ․ սեպտեմբերի 10-ին Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին համալսարանականների հետ:

Վիքիկոնֆերանս Երևան 2012 խմբագրել

2012 թ. սեպտեմբեր 8-9 Երևանում կայացավ երկօրյա Վիքիկոնֆերանս Երևան 2012 միջոցառումը: Ներկա էին հյուրեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Հունգարիայից և Վրաստանից: Ընդհանուր առմամբ միջառմանը ներկա էր ավելի քան 250 մասնակից: Ներկայացվել է 13 պրեզենտացիա:

Լուսանկարներ՝ այստեղ, մամուլի անդրադարձ՝ այստեղ:

30.000 հոդված խմբագրել

2012 թ. օգոստոսի 26-ին Աստերոիդների ցանկ (250401-250500) հոդվածով հայերեն Վիքիպեդիան հատեց 30.000 հոդվածի սահմանը:

Վորքշոփ Երևանում խմբագրել

2012 թ. հուլիսի 1-ին «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում կայացել է Վիքիպեդիայի համալրում միջոցառումը:

Բարքեմփ Երևան-12 խմբագրել

2012 թ. հունիսի 9-ին «Բարքեմփ Երևան» միջոցառմը ներկայացվեց «Առասպելներ Վիքիպեդիայի մասին» պրեզենտացիան:

Անվանափոխություն խմբագրել

 
Հայերեն Վիքիպեդիայի նոր լոգոն

2012 թ․ ապրիլի 5-ին ավարտվեց երկու փուլից (առաջին, երկրորդ) կազմված Հայերեն Wikipedia-ի անվանափոխության վերաբերյալ քննարկում-քվեարկությունը, որի արդյունքում համայնքի մեծամասնությունը որոշեց հրաժարվել հին Վիքիփեդիա անվանատարբերակից և ընդունել նոր՝ Վիքիպեդիա ձևը: Ապրիլի 8-ին կատարվեց էջի առաջին անվանափոխությունը, սակայն ինտերֆեյսում փոփոխությունն արվեց ապրիլի 12-ին, իսկ լոգոն ավելի ուշ՝ մայիսի 27-ին:

Հոդվածների քանակ․ 75-րդ տեղ խմբագրել

2012 թ. մարտի 25-ին, առաջ անցնելով Բիշնուպրիյա Վիքիպեդիայից, Հայերեն Վիքիպեդիան 75-րդ տեղը զբաղեցրեց ըստ հոդվածների քանակի Վիքիպեդիաների դասակարգման սանդղակում: Նախորդ տարվա նույն օրվա դրությամբ Հայերեն Վիքիպեդիան 89-րդ տեղն էր զբաղեցնում: Այդ մեկ տարվա ընթացքում այն առաջ է անցել այնպիսի լեզուներից, ինչպիսիք են քրդերենը, սիցիլերենը, արևմտյան ֆրիզերենը, բենգալերենը, ստորին սաքսոներենը, ուրդու և աֆրիկանս լեզուները:

Գլխավեր էջի թարմացում խմբագրել

2012 թ. փետրվարի 28-ին նորացվել է Գլխավոր էջի տեսքը, ավելացվել են որոշ ենթաէջեր (հին տարբերակը):

Vacio-ն ադմինիստատոր խմբագրել

2012 թ. հունվարի 26-ին մասնակից Vacio-ն քվեարկության արդյունքում ընտրվեց ադմինիստրատոր:

20.000 հոդված խմբագրել

2012 թ. հունվարի 15-ին՝ Համբարձում Համբարձումյան հոդվածի ստեղծմամբ, Հայերեն Վիքիպեդիան հատեց 20.000 հոդվածի շեմը: