Վիքիպեդիա:Գնահատում/Նյու Յորք
Նյու Յորք խմբագրել
Գնահատումն անցել է դրական: Ներկայացվում է քվեարկության որպես ընտրյալ հոդված:--Սիգմա (քննարկում) 20:27, 10 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Նյու Յորք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | նոյեմբերի 10 - դեկտեմբերի 10 |
---|
Նյու Յորք հոդվածը ներկայացնում եմ գնահատման որպես ընտրյալ հոդվածի թեկնածու։ Հոդվածի վրա աշխատել եմ մի քանի ամիս, թարգմանել եմ Անգլերեն Վիքիպեդիայից, սակայն փոխել եմ որոշ բաժինների տեղեր, քանի որ ճիշտ հերթականությամբ չէին դասավորված։ Հոդվածում ավելացրել եմ նաև «Հայերը Նյու Յորքում» բաժինը, որպեսզի հոդվածն ամբողջական լինի։ Հոդվածում կան բազում կարմիր հղումներ, որոնք հոդվածի համար թերություն չեն, այլ պարզապես ցույց են տալիս, թե որքան աղքատ է մեր վիքին Նյու Յորքի մասին հոդվածներից։ Մեծ հաճույքով կլսեմ բոլորի նկատառումները և առաջարկությունները։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 18:01, 10 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Լիլիթ ջան, շնորհակալություն ծավալուն հոդվածի համար: Հոդվածն ընթերցել և ուղղումներ եմ արել մինչ «Աշխարհագրություն» բաժինը, կշարունակեմ նաև դրանից հետո: Մի քանի դիտարկում`
- ...քանի որ Նյու Յորքում խոսում են ավելի քան 800 լեզվով, այն այդ առումով աշխարհի ամենաբազմազան (գուցե բազմալեզու՞) քաղաքն է:
- Նա այդ տարածքը վերցրեց Ֆրանսիայի համար (ըստ իս պետք է վերաձևակերպվի)
- Ատլանտյան նավահանգիստը Հուդզոն գետի և Մեծ Լճերի միջոցով կապում էր Միացյալ Նահանգների հյուսիսում գտնվող գյուղատնտեսական շուկաների և լայն սպառման ապրանքների հետ (շուկայի հետ կապելը հասկանալի է, սակայն ապրանքների պահով պիտի վերաձևակերպվի)
- Ստոունուոլի խռովությունները նույնասեռական համայնքի անդամների ինքնաբուխ, բռնի ցույցերն էին ոստիկանական շուրջկալի դեմ (հականիշներ կողք կողքի):--Arsog (1985) 19:16, 12 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Arsog ջան, մերսի շատ հոդվածին ուշադրություն դարձնելու և դիտարկումներիդ համար։
- դարձրեցի բազմալեզու
- Նա այդ տարածքը վերցրեց Ֆրանսիայի համար - վերցրեցը դարձրեցի պահանջեց, խոսքը սրա մասին է։
- Վերաձևակերպեցի այսպես․ «Ատլանտյան նավահանգիստը Հուդզոն գետի և Մեծ Լճերի միջոցով կապում էր Միացյալ Նահանգների հյուսիսում գտնվող գյուղատնտեսական շուկաների հետ, որի շնորհիվ քաղաքում հասանելի դարձան լայն սպառման ապրանքները»։
- դարձրեցի ինքնաբուխ, կատաղի --Լիլիթ (քննարկում) 18:26, 13 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Մի քանի նկատառում իմ կողմից.
- 1525 թվականի հունվարին ժամանեց Նյու Յորք նավահանգիստ, այդ ժամանակ նավահանգիստ գոյություն չուներ, անգլերենով ծոց է: Բացի այդ Նյու Յորք անվանումը ստացել է ավելի ուշ, ըստ այդմ պետք է գրել այժմյան Նյու Յորքի ծոց:
Հոլանդական Իսթ Ինդիա կազմակերպության Իստ Ինդիան, ավելի ճիշտ Բրիտանական արևելահնդկական ընկերությունը երբեք հոլանդական չի եղել:
- Նյու Յորքի առաջին ոչ հնդկացի բնակիչը Խուան Ռոդրիգեսն էր, Նյու Յորք չի եղել այդ ժամանակ:
- առայժմ այսքանը, հաճելի խմբագրում:--Սամվելքննարկում 07:25, 13 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Սամվել ջան, մերսի շատ նկատառումների համար՝
- Harbor - гавань - նավահանգիստ (ի դեպ, մեզ մոտ նավահանգիստ հոդվածը կապված է harbor-ի հետ):
- Bay - залив - ծոց
- Harbor հոդվածում ասվում է «The term harbor, referring primarily to a sheltered body of water, is often used interchangeably with port», իսկ port հոդվածում ասվում է «A port is a location on a coast or shore containing one or more harbors where ships can dock․․․»։ Ըստ իս՝ harbor-ը բնական նավահանգիստն է, իսկ port-ը՝ մարդու միջամտությամբ «պատրաստված» նավահանգիստը։ Միգուցե հայերենում այլ բառեր կան սրանց համար, ուղղակի harbor-ը ծոց թարգմանել, սխալ եմ համարում։ Այս առումով կցանկանայի լսել Valen1988 և Dav Sargsyan մասնակիցների կարծիքը։ Իսկ «այժմյան» բառն ավելացնելուն կողմ եմ։
- դարձրեցի «ապագա Նյու Յորքի»--Լիլիթ (քննարկում) 18:26, 13 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Լիլիթ ջան նավահանգիստները կառուցված են հիմնականում ծովախորշերում: Իսկ гавань-ը հենց բնական ծովախորշն է, ուր կարող է խարիսխ գցել ու կանգնել նավը: Իսկ նավահանգիստը այն է, երբ ափին (ծով, գետ լիճ) կառուցված են հարմարություններ, որպեսզի նավից օրինակ իջնեն մարդիկ, բեռներ տեղափոխեն, կան կռունկներ, ամբարձիչներ, արգելապատնեշներ և այլն: Կոպիտ ասած նավահանգիստը սարքավորված վայրն է, ուր կառանում են նավերը: --Valen1988 (քննարկում) 18:44, 13 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Լիլիթ ջան նույն քո կողմից օրինակ բերված Նավահանգիստ հոդվածում գրված է Նավահանգիստ, ափի տեղամաս՝ դրան հարող ջրային տարածությամբ, կառույցների ու հարմարանքների համալիրով, որը նախատեսված է նավերի կայանման, սպասարկման, բեռնման-բեռնաթափման և այլ գործողությունների համար։, իմ կարծիքով հոդվածի ներքին հղումը սխալ է տրված, համաձայն եմ Valen1988-ի հետ, ավելի ճիշտ կլինի թարգմանել ծովախորշ:--Սամվելքննարկում 05:11, 14 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Սամվել ջան, ես էլ եմ համամիտ ծովախորշ գրելու հետ, երեկոյան կփոխեմ։--Լիլիթ (քննարկում) 05:58, 14 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Լիլիթ ջան նույն քո կողմից օրինակ բերված Նավահանգիստ հոդվածում գրված է Նավահանգիստ, ափի տեղամաս՝ դրան հարող ջրային տարածությամբ, կառույցների ու հարմարանքների համալիրով, որը նախատեսված է նավերի կայանման, սպասարկման, բեռնման-բեռնաթափման և այլ գործողությունների համար։, իմ կարծիքով հոդվածի ներքին հղումը սխալ է տրված, համաձայն եմ Valen1988-ի հետ, ավելի ճիշտ կլինի թարգմանել ծովախորշ:--Սամվելքննարկում 05:11, 14 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Լիլիթ ջան նավահանգիստները կառուցված են հիմնականում ծովախորշերում: Իսկ гавань-ը հենց բնական ծովախորշն է, ուր կարող է խարիսխ գցել ու կանգնել նավը: Իսկ նավահանգիստը այն է, երբ ափին (ծով, գետ լիճ) կառուցված են հարմարություններ, որպեսզի նավից օրինակ իջնեն մարդիկ, բեռներ տեղափոխեն, կան կռունկներ, ամբարձիչներ, արգելապատնեշներ և այլն: Կոպիտ ասած նավահանգիստը սարքավորված վայրն է, ուր կառանում են նավերը: --Valen1988 (քննարկում) 18:44, 13 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Ծովախորշ տարբերակը լիարժեք արտահայտում է այդ տեղամասի կառուցվածքը։ Կարելի է նաև օգտագործել փոքր ծովածոց, ծովալճակ տարբերակները։ --Մասնակից:Dav Sargsyan (քննարկում)
Շնորհակալություն կարծիքների համար։ Բոլոր «harbor»-ները փոխեցի ծովախորշով։--Լիլիթ (քննարկում) 16:21, 15 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։