Վիքիպեդիա:Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ/Արխիվ/Փետրվար 2022

Ավստրալական > Ավստրալիական

Հարգելի բոտապահներ, Վիքիպեդիա:Անվանափոխման_առաջադրված_հոդվածներ#Ավստրալական քննարկման և քննարկման մեջ նշված հայերեն բառարանների համաձայն, խնդրում եմ նախագծի բոլոր "ավստրալական"-ները փոխարինել "ավստրալիական"-ներով։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 12:24, 1 Փետրվարի 2022 (UTC)

Մասնակից:Ավետիսյան91 ջան շնորհակալություն քեզ, սիրով կսկսեմ, ուղղակի վերջնական վստահ չեմ, համաձայն եմ Աղայանի և Արդի հայերենր բառարաններում եղած նյութի հետ, ուղղակի շատ շատ է փաստորեն ուղղելիքը, կուզեմ էլի մասնակիցներ արտահայտվեն, օրինակ Մասնակից:23artashes ջան խնդրեմ արձագանքես, քանի որ գուգլ-ով էլ որոնելուց ավելի շատ է բերում ավստրալական քան թե ավստրալիական (Մոտ 176 000 ավստրալական և մոտ Մոտ 155 000 ավստրալիական), չգիտեմ գուցե նոր լեզվական կանոններ կան,կամ ինչ որ բան որ չգիտենք:--ERJANIK (քննարկում) 16:10, 1 Փետրվարի 2022 (UTC)
Շնորհակալ եմ, ERJANIK ջան։ Մասնագիտական կարծիքի համար նշեմ նաև Voskanyan-ին։--Ավետիսյան91 (քննարկում) 16:16, 1 Փետրվարի 2022 (UTC)
Երջանիկ ջան, բառարաններից բացի, այդ բառն ամրագրված է նաև տերմինաբանական կոմիտեի 1983 թվականի «Հայերենում -ցի, ացի,-եցի ածանցներով կազմված տեղաբնակ նշանակող գոյական անունների զուգահեռ ձևերի մասին» որոշման մեջ։ Բառացի մեջբերում եմ.
  1. -Ցի ածանցով տեղաբնակ նշանակող գոյական անուններ են կազմվում.

գ) -իա-ով վերջացող միավանկ արմատ ունեցող օտար տեղանուններից. օրինակ՝ Ասիա - ասիացի, Բելգիա - բելգիացի, Դանիա - դանիացի, Անգլիա - անգլիացի, Զամբիա - զամբիացի, Լատվիա - լատվիացի, Սիրիա - սիրիացի և այլն։

Ծանոթություն 1. գ) կետի կանոնից շեղվում են -իա-ով վերջացող բազմավանկ արմատ ունեցող տեղանուններից ածանցով կազմված անատոլիացի, ավստրալիացի, կոլումբիացի, նորմալաթիացի և այլ նորակազմություններ։
 

Այնպես որ, բոտով կարելի է ուղղել նաև վերջին բառերը, եթե այդպիսիք կան։ --23artashes (քննարկում) 17:06, 1 Փետրվարի 2022 (UTC)

Մերսի, 23artashes ջան։ Կարևոր էր։ Ունենք, անգամ հոդված՝ Կոլումբացիներ + 56 արդյունք։--Ավետիսյան91 (քննարկում) 17:20, 1 Փետրվարի 2022 (UTC)
շնորհակալություն Մասնակից:23artashes ջան , փաստորեն ահագին գործ ունենք, տեսնեմ այսօր սկսեմ: --ERJANIK (քննարկում) 17:40, 1 Փետրվարի 2022 (UTC)
բայց հոդված անունները չեմ կարող անել, գուցե Մասնակից:ԱշոտՏՆՂ ջան կարող ես ասել կամ հոդվածի անունները փոխել ?--ERJANIK (քննարկում) 17:50, 1 Փետրվարի 2022 (UTC)
Հոդվածների անունները կարելի է ձեռքով էլ անել։ Չեմ կարծում, որ շատ լինեն։ --23artashes (քննարկում) 17:57, 1 Փետրվարի 2022 (UTC)
նաև կատեգորիաներում կան, փաստորեն ահագին բզբզալու բաներ կան, արդեն սկսել եմ: --ERJANIK (քննարկում) 18:07, 1 Փետրվարի 2022 (UTC)
Վերնագրերում 42 էջ գտա ([1]) ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:20, 1 Փետրվարի 2022 (UTC)
դա ավստրալական, բա մյուս երկրների ? : --ERJANIK (քննարկում) 18:53, 1 Փետրվարի 2022 (UTC)
ով խորհուդր կտա կատեգորիաները ոնց կարելի է ճիշտ փոխել?,ասենք որ վիքիդատայում էլ փոխվի և այլն, եթե դա անենք, AWB-ով ավտոմատ ձևով կտամ փոխել, ձեռքով իհարկե կարելի է, բայց գուցե ավտոմատ կամ կիսաավտոմատ հնարավոր է: --ERJANIK (քննարկում) 18:55, 1 Փետրվարի 2022 (UTC)
23artashes ջան, կարծես թե արեցիր ? բոլոր կտեգորիաներում ավստրալացիները դարձան ավստրալԻացիներ: --ERJANIK (քննարկում) 20:09, 1 Փետրվարի 2022 (UTC)

Բոլորը չէ, Երջանիկ ջան, շատ են։ Եթե բոտով լինում է, կդադարեցնեմ, որ չխանգարեմ։ --23artashes (քննարկում) 20:14, 1 Փետրվարի 2022 (UTC)

դե հարցը նա է որ բոտով չի լինում (կամ գուցեկա տարբերակ ես չգիտեմ): --ERJANIK (քննարկում) 21:07, 1 Փետրվարի 2022 (UTC)
դե լավ, կզբզամ այսօր կատեգորիաներն էլ կփոխեմ: --ERJANIK (քննարկում) 23:36, 1 Փետրվարի 2022 (UTC)
կարծես թե հոդվածներում ու կատեգորիաներում վերջացված է, բայց դեռ կան հոդվածի անվանումներ: --ERJANIK (քննարկում) 01:13, 2 Փետրվարի 2022 (UTC)
Երջանիկ ջան, ավստրալացի → ավստրալիացի փոփոխությունն էլ պիտի արվի։ --23artashes (քննարկում) 01:52, 2 Փետրվարի 2022 (UTC)
հիմա կոլումբացիների գործով եմ, դա էլ կանեմ 23artashes ջան: --ERJANIK (քննարկում) 01:53, 2 Փետրվարի 2022 (UTC)
ավստրալիացիներին էլ «կարգի հրավիրեցինք», տեսա 23artashes ջան ահագին հոդվածներ ու կատեգորիաներ ձեռքով փոխել ես, ուղղել ես, ապրես, այսօրվա համար այսքանը արեցի, բոտս մոտ 1500 խմբագրումներ արեց, եթե կլինեն կիսատ բաներ, գրեք,մի քանի օրից էլ դա կանեմ: --ERJANIK (քննարկում) 03:30, 2 Փետրվարի 2022 (UTC)

Աղբյուրների հավանական կորուստ

Հարգելի բոտապահ մասնակիցներ, քանի որ «Քառյակ մեդիա» կոչվող մեդիահոլդինգը շուտով դադարեցնելու է իր գործունեությունը, այսինքն՝ փակվելու է նաև tert.am կայքը, ապա արդյո՞ք հնարավոր է բոտի միջոցով Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում tert.am-ով սկսվող աղբյուրներն արխիվացնել և այդպես ներկայացնել։--Գարդմանահայ (քննարկում) 07:59, 11 Փետրվարի 2022 (UTC)

@Gardmanahay ջան, InternetArchiveBot-ը անում է դա չաշխատող հղումների համար։ Բոտապահների տելեգրամի ալիքում հարցրել եմ՝ արդյո՞ք հնարավոր է միայն tert.am-ի դեպքում անել նաև աշխատող հղումների համար։ Եթե իրենք լուծում չառաջարկեն, կփորձեմ ուրիշ բան մտածել։ Տեղյա՞կ ես, թե ինչքան ժամանակ ունենք։ - ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:39, 11 Փետրվարի 2022 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալություն արձագանքի համար։ Տեղյակ չեմ փակման ժամկետներից։ Երեկ են հրապարակել տեսանյութը, ուստի իմ կարծիքով հեռուստատեսությունը շուտով (մի քանի օրից) կփակեն, իսկ կայքի մասով չգիտեմ որքան ժամանակից անհասանելի կլինի։--Գարդմանահայ (քննարկում) 10:57, 11 Փետրվարի 2022 (UTC)
Պատասխանեց. «We are working on submitting all the tert.am URLs (that we are aware of) to the Wayback Machine, and once we do we will mark the domain as permadead»։ Այսինքն՝ խնդիր չենք ունենա։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:27, 11 Փետրվարի 2022 (UTC)
Շնորհակալություն ԱշոտՏՆՂ ջան։--Գարդմանահայ (քննարկում) 06:26, 12 Փետրվարի 2022 (UTC)