Վիքիպեդիայի քննարկում:Արևելահայերենի տառադարձության ուղեցույց
Latest comment: 8 տարի առաջ by Xelgen in topic Հում ձեռնարկ
Առողջ դատողությունը vs. Տառադարձության ուղեցույցի
խմբագրել- ԱՊՀ երկրների պես լճացած պետություններում չհամակարգված, հակասություններով լիքը պետստանդարտներն ու այլ ուղեցույցերը ակնհայտորեն հետ են մնում ժամանակից ու տրամաբանությունից, տպագիր հրատարակչության մեռնելու ֆոնի վրա հայերեն ինտերնետ-կայքերն ու, առաջին հերթին, հայերեն wikipedia-ն բոլոր շանսերն ունեն դառնալու "կանոն-թելադրողներ"՝ անկախ լեզվի տեսչության չափազանցված ամբիցիաներից, տառակրծությունից ու ինկվիզիտորական գործունեությունից: Առաջարկվող կանոնների մեծ մասը հեռու է պարզ տրամաբանությունից. գիտությանն անհայտ ու չլուսաբանվող սկզբունքներով տառադարձվում է տառերի մի մասը միայն, անփոփոխ է թողնվում "լայն տարածում գտած բառերի" շատ անորոշ (կարդալ ինչպես "ամեն տեսակ թյուրիմացությունների աղբյուր հանդիսացող") բազմությունը, օրիգինալ արտասանությունը անխնայաբար անտեսվում է: Ահա մի քանի առավել անհաջող տառադարձումներ՝ Փիռլ Հարբոր (հիրավի, մղձավանջային տարբերակ, մնում էր Պիռլ Խառբոռ գրեին, պրծնեին), Դուայտ, Բալտիմոր, Դուայտ, Վալտեր Սկոտ, Չառլզ, Ուոլստրիտ, Ջեմս, Փիտ և այլն: Մասնակիցներին առաջարկում եմ ցանկացած հակասության, ակնհայտ ռուսամոլության, էսթետիկ տհաճություն առաջին իսկ նշանների դեպքում գերադասությունը տալ առողջ դատողությանը և լինել ժամանակին համահունչ՝ անկախ բոլոր լճացած տեսչություններից ու ի հեճուկս նրանց: Armatura
- Միանում եմ ասվածին և ավելացնում, որ Հովհաննես Բարսեղյանի, այն էլ միանձնյա գրած ուղեցույցը ոչ մի քննադատության չի դիմանում։ Նրա գործունեության մասին առիթ եղել է գրելու, կապված նրա մոգոնած սեռական հոլովում ձայնավորով վերջացող բառերում ձայնավորի սղման, ու-հոլովման մասին, տողադարձման կանոնների և այլ անկապությունների մասին։ Գիտեմ նաև, որ շատ դեպքերում ղեկավար մարմինները հաստատել են նրա ստեղծած «կանոնները» միայն նրա համար, որ չտեսնեն նրա երեսն ու ազատվեն այդ կպչուն, աներես, անկայուն վարքի տեր, կռվարար և այդ տարիքում արդեն ոչ մի տրամաբանական փաստարկ չընկալող մարդուց։ Այդպիսի իրավիճակների ես անձամբ ներկա եմ եղել ինչպես Լեզվի բարձրագույն խորհդի, այնպես էլ Ազգային ժողովի լսումների և քննարկումների ժամանակ։ Հետաքրքիր է, որ ներկայանալով Լեզվի բարձրագույն խորհդի նիստին, անթաքույց, ինքն իր մասին ասում էր՝ «Էս ի՞նչ է, էլի դագաղից հանել բերել եք, որ աշխատացնե՞ք»։ Շատ եմ ցավում, որ երիտասարդ լեզվաբանների ակտիվության բացակայության պատճառով հայերենի լեզվաշինությունը, մեղմ ասած, անկում է ապրում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 17:57, 25 Հուլիսի 2013 (UTC)
- Միանում եմ ասվածին և առաջարկում բարձրաձայնել այս թեման Խորհրդարանում:--Հայկ Ափրիկյան (քննարկում) 16:39, 25 Օգոստոսի 2015 (UTC)
- Միանում եմ ասվածին և ավելացնում, որ Հովհաննես Բարսեղյանի, այն էլ միանձնյա գրած ուղեցույցը ոչ մի քննադատության չի դիմանում։ Նրա գործունեության մասին առիթ եղել է գրելու, կապված նրա մոգոնած սեռական հոլովում ձայնավորով վերջացող բառերում ձայնավորի սղման, ու-հոլովման մասին, տողադարձման կանոնների և այլ անկապությունների մասին։ Գիտեմ նաև, որ շատ դեպքերում ղեկավար մարմինները հաստատել են նրա ստեղծած «կանոնները» միայն նրա համար, որ չտեսնեն նրա երեսն ու ազատվեն այդ կպչուն, աներես, անկայուն վարքի տեր, կռվարար և այդ տարիքում արդեն ոչ մի տրամաբանական փաստարկ չընկալող մարդուց։ Այդպիսի իրավիճակների ես անձամբ ներկա եմ եղել ինչպես Լեզվի բարձրագույն խորհդի, այնպես էլ Ազգային ժողովի լսումների և քննարկումների ժամանակ։ Հետաքրքիր է, որ ներկայանալով Լեզվի բարձրագույն խորհդի նիստին, անթաքույց, ինքն իր մասին ասում էր՝ «Էս ի՞նչ է, էլի դագաղից հանել բերել եք, որ աշխատացնե՞ք»։ Շատ եմ ցավում, որ երիտասարդ լեզվաբանների ակտիվության բացակայության պատճառով հայերենի լեզվաշինությունը, մեղմ ասած, անկում է ապրում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 17:57, 25 Հուլիսի 2013 (UTC)
Անգլերենից հայերեն տառադարձություն
խմբագրելՀում ձեռնարկ
խմբագրելՁեռնարկը շատ հում է, ոչ մի կողմնորոշում չի տալիս։ Առաջին իսկ նախադասության մեջ՝ «Կարճ ասած՝ Այս էջը ընդգրկում է օտար լեզուներից արևելահայերենի տառադարձման (տրանսլիտերացիայի) որոշ կանոններ:», արդեն առկա է խիստ կոպիտ սխալ․ տառադարձումը տրասնկրիպցիան է, իսկ տրանսլիտերացիան գրադարձումն է։ Բացի այդ նշված չէ տառադարձման տեսակների՝ հնչյունային, մասնագիտական, գործնական առաջնահերթությունը։ — Vahe քնն. 19:52, 7 Մարտի 2016 (UTC)
- Վահե ջան, ձեռնարկը պարզապես հակիրճ շարադրում է այն ինչ գրել են լեզվաբանների պաշտոնական տեղեկատույում՝ ՊԴՖ տարբերակը Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Սա մեր ստեղծածը չէ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:22, 8 Մարտի 2016 (UTC)