Վիքիպեդիայի արգելափակումը Վենեսուելայում (2019)

Վիքիպեդիայի արգելափակումը Վենեսուելայում սկսել է 2019 թվականի հունվարի 11-ին Վենեսուելայում գրաքննության նպատակով, պետական «CANTV» ընկերության կողմից, որը երկրում հեռահաղորդակցման ծառայությունների հիմնական մատակարարը և DNS օպերատորն է։ Համաձայն «CANTV»-ի օգտատերերի քանակի, արգելափակման որոշումը Վենեսուելայում ազդել է մոտ 1,5 մլն մարդու վրա[1]։ Իր հայտարարության մեջ «Վիքիմեդիա Վենեսուելա» ոչ առևտրային կազմակերպությունն ասել է․

Aquote1.png Յուրաքանչյուր օր մենք օգտատերերից հաղորդում ենք ստանում, որոնք չեն կարողանում մուտք գործել Վիքիպեդիա կամ մեր նախագծերից որևէ մեկը և մենք նրանց տրամադրում ենք ստանդարտ խորհուրդներ, սակայն այս պահին դա խնդիր է, որը ցավոք մենք չենք կարող վերացնել, և մենք շատ ենք ցավում դրա համար։
Aquote2.png


Արգելափակումը պայմանավորված է Նիկոլաս Մադուրո, Խուան Գուայդո և «Վենեսուելայի նախագահ» հոդվածների իսպաներեն տարբերակներում խմբագրական պատերազմներով[3]։ Կոնֆլիկտի պատճառը հոդվածներում միմյանց հակասող խմբագրումներն էին, որոնք կատարում էին Վիքիպեդիայի ինչպես գրանցված, այնպես էլ անանուն մասնակիցները[4][5]։

ԱրգելափակումԽմբագրել

2019 թվականի հունվարի 12-ին համացանցային դիտորդ NetBlocks հարթակը հավաքել է Վենեսուելայում Վիքիպեդիայի բոլոր լեզվային տարբերակների արգելափակման տեխնիկական ապացույցները։ Սահմանափակումներն արվել են CANTV-ի կողմից, որը երկրի հեռահաղորդակցության խոշորագույն պրովայդերն է։ NetBlocks-ը բացահայտեց ցանցի աշխատանքի լրջագույն խախտումներ, որոնք ազդում են հեռահաղորդակցության ենթակառուցվածքների վրա։ Դրանք համընկնում էին այլ սահմանափակումների հետ, որոնք էլ ազդում էին վերջին 24 ժամում վենեսուելացիների կողմից վիքինախագծեր հասանելիություն ունենալու վրա։ Ենթադրվում է, որ նպատակն Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյի հոդվածի գրաքննության փորձերն էին, որում նա նշված էր որպես «Բոլիվարյան Վենեսուելայի 51-րդ նախագահ»։ Հավաքված տեղեկությունները նաև ցույց են տալիս մի քանի կայքեր, որոնք վերջերս գրաքննվել են, իսկ դա նշանակում է, որ քաղաքական անկայությունը կարող է լինել համացանցում վերահսկղության ուժեղացման հիմնական պատճառը[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ¿Напуганные? Cantv заблокировал Википедию. Опубликовано 13 января 2019 г. Получено 13 января 2019 г.
  2. Wikimedia Venezuela на сайте CNET, 13 января 2019. Wikipedia es bloqueada por el gobierno de Venezuela.
  3. Пользователи сообщают, что Аба Кантв заблокировал доступ к Википедии. Опубликовано 12 января 2019 г. Получено 13 января 2019 г.
  4. Википедия была заблокирована правительством Венесуэлы — и это причина. Опубликовано 13 января 2019 г. Получено 13 января 2019 г.
  5. Венесуэла блокирует Википедию на фоне президентских споров. Archived 2019-01-13 at the Wayback Machine. Опубликовано 13 января 2019 г. Получено 13 января 2019 г.
  6. «Wikipedia blocked in Venezuela as internet controls tighten»։ NetBlocks (en-US)։ 2019-01-12։ Վերցված է 2019-01-13 

Արտաքին հղումներԽմբագրել