Վիքինախագիծ:Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում


Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում

Մայիսի 3-18-ը

2021 թվականի Թանգարանների միջազգային օրվա թեմային համահունչ, հետևելով ԻԿՕՄ Շվեյցարիայի և Վիքիմեդիա Հիմնադրամի նախաձեռնությանը, որին միացել են այլ եվրոպական երկրներ, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ նախաձեռնել են Վիքիպեդիայում խմբագրական մրցույթ «Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում» թեմայով և վիքի խմբագրման դասընթաց։

Մրցույթը կանցկացվի մայիսի 3-18-ը, թանգարանային աշխատակիցները հոդվածներ կգրեն իրենց թանգարանների, թանգարանային անձանց և ցուցանմուշների մասին, իսկ մյուս մասնակիցները կարող են հոդվածներ թարգմանել ներկայացված ցուցակներից։ Բոլոր մասնակիցները պետք է գրանցվեն նախագծի մասնակիցների համապատասխան էջերում։

Հոդվածները պետք է համապատասխանեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների ստեղծման պահանջներին։ Ստեղծված հոդվածների քննարկման էջում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։

Արդյունքները կամփոփվեն մրցույթի ավարտից երկու շաբաթ հետո։ Մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ լավագույն հինգ խմբագիրները կստանան մրցանակներ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեից։