Վիքինախագիծ:Զբոսանք աշխարհամասերով
Զբոսանք աշխարհամասերով
Սիրելի՛ ակումբականներ, հրավիրում ենք մասնակցելու «Զբոսանք աշխարհամասերով» նախագծին։ Այն տևելու է երկու ամիս՝ 01.03-30.04.2023։ Նախագիծը բաժանված է վեց տասնօրյակի, որոնց ընթացքում պետք է հոդվածներ գրեք նշված աշխարհամասի երկրների մասին։ Ինչ գրելխմբագրելՀոդվածները կարող են լինել ցանկացած թեմայով՝ ըստ մասնակցի նախընտրության։ Միակ պայմանն այն է, որ հոդվածի առարկան պետք է այս կամ այն կերպ առնչվի տվյալ տասնօրյակի աշխարհամասի պետություններից որևէ մեկին։ Կարող եք գրել ինչպես կենսագրություններ, այնպես էլ հոդվածներ տարբեր թեմաներով՝ աշխարհագրություն, սպորտ, խոհարարություն, մշակույթ, արվեստ, գրականություն և այլն։ Տասնօրյակների հերթականությունը և աշխարհամասերը՝ քարտեզի վրա։ Մի նշում․ քանի որ 6-րդ աշխարհամասը Անտարկտիկան է, որտեղ պետություններ չկան, որոշել ենք Ամերիկա աշխարհամասը բաժանել երկու մասի՝ Հյուսիսայինի ու Կենտրոնականի և Հարավայինի։ Ինչպիսի հոդվածներ գրելխմբագրելԱյլ լեզուներով Վիքիպեդիաների հոդվածները, որոնցից պետք է թարգմանեք, պետք է բավարարեն մեր Վիքիպեդիայում սահմանված նվազագույն չափանիշներին.
Թարգմանությունն սկսելուց առաջ համոզվեք, որ տվյալ հոդվածի հայերենը Վիքիպեդիայում չկա։ Ինչպես գրելխմբագրելԹարգմանությունը կատարեք սեփական գիտելիքներով։ Գուգլի, Յանդեքսի և էլեկտրոնային այլ թարգմանիչներից մի՛ օգտվեք, քանի որ նման հոդվածներն արագ ջնջվելու են։ Թարգմանելուց հետո հոդվածն անպայման վիքիֆիկացրեք, հրապարակելուց հետո կապեք այլ լեզուների հետ, քննարկման էջում տեղադրեք {{ԹՀ}} կաղապարը, ինչպես նաև ավելացրեք կատեգորիաները։ Հոդվածների քննարկման էջերում տեղադրեք {{Զբոսանք աշխարհամասերով/հոդված}} կաղապարը։ Հոդվածների անվանումներն անպայման լրացրեք աշխարհամասերի էջերում՝ ձեր մասնակցային անվան տակ։ Եթե հարցեր ծագեն, կարող եք գրել նախագծի քննարկման էջում։ Մաղթում ենք հաջողություն և որակյալ հոդվածներ։ Հաճելի՜ զբոսանք, սիրելի՛ ակումբականներ։ |