Վիրավորանք (պատմվածք)

Միխայիլ Շոլոխովի պատմվածքը

«Վիրավորանք» (ռուս.՝ Обида), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը, որը գրվել է 1925-1926 թվականներին։

Վիրավորանք
ռուս.՝ Обида
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1962

Հրապարակումներ

խմբագրել

Միխայիլ Շոլոխովի «Վիրավորանք» պատմվածքը առաջին անգամ լույս է տեսել 1962 թվականին (Ստեղծ. ժող. 8 հատորով,Մ. 1962, հ 1)։ Ստեղծագործության ձեռագիրը հայտնաբերվել է Լ. Գ. Յակիմենկոյի կողմից ԳԱՌՊԱ- ի ֆոնդերում` 1950-ականների 2-րդ կեսին։

Սյուժե

խմբագրել

Ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Դուբրովինսկի խուտորի բնակիչ, Ստեփան Պրոկոֆևիչը, մեծ ընտանիքի ղեկավարը («Քաղաքացիական պատերազմում սպանված որդուց մնացել է ութ շունչ»), ինչպես և բոլորը, դժգոհում էր բերքի անբավարարությունից և վերահաս սովից, ինչպես բոլորը, նա էլ սպասում էր գալիք աշնանացանի համար խոստացված սերմացուի վարկին։ Կայարանում ստանալով ցանկալի հացահատիկի սերմացուն՝ նա գնում է տուն իր հարևան Աֆանասիի հետ։ Ստանիցայի ճանապարհին նրանց են հանդիպում անծանոթ մարդիկ և խլում են սերմացու հացահատիկը։ Ստեփանը շատ է վշտանում տեղի ունեցածից և դառնում լռակյաց ու ճնշված։ Մի անգամ ամռանը նա գնում է կորած ցուլերին որոնելու և հանդիպում է իրեն թալանողներից մեկին, սպանում է նրան, բայց կարեկցանք է ցուցաբերում սպանվածի երեք տարեկան որդու հանդեպ և պատրաստ է փոխարինել հորը։

Քննադատություն

խմբագրել

Ստեղծագործությունը բարձր է գնահատում Վ. Վ. Գուրան. «Այս ստեղծագործության իսկապես կենսական, բացառիկ դրամատիկ իրավիճակի, և ողբերգական լարվածության պատկերումը բնութագրում են մեծ արվեստագետի մարդկային տաղանդը, որը շուտով իր արտահայտությունն է գտնում «Խաղաղ Դոն» վեպում։ Այստեղ Շոլոխովն ընդդիմանում է երկարատև պատերազմի և գյուղացու մշտական կարիքների հետևանքով առաջացրած վայրենությանը և «երկրի իշխանությանը», որը սպանել է գյուղացու մեջ մարդկային ամեն ինչ»[1]։

Վ. Մ. Լիտվինովը պատմվածքը համարում է գրողի վաղ շրջանի «ամենաազդեցիկ» ստեղծագործություններից մեկը` «այստեղ տեղի ունեցած ողբերգությունն առավել սուր է, քանի որ դժբախտը սպանում է դժբախտին, մի աղքատ մարդ կողոպտում է մեկ ուրիշին, և երբ նրան բռնում են, նա գրեթե չի դիմադրում պատժիչ գործողություններին, քանի որ այդպիսին է բարոյական դրվածքը։ Եվ այս ամենը մարդկանց անհավատությունից և նրանց բարոյականությունից չէ, ավելի շուտ, ազգի հայացքների համակարգի այն հասկացությունների մերժումից է, որոնք «դարերի ընթացքում կարծրացել են» և ցանկացած աղետալի իրավիճակում աշխատող մարդուն պատկերացնում են որպես հոգեպես կարծրացած և բարոյապես անշարժ»[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Как создавался «Тихий Дон»: Творческая история романа М. Шолохова. М., 1989. ― С. 56
  2. Шолоховские уроки // Новый мир, 1984. ― № 5. ― С. 235

Գրականություն

խմբագրել
  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Արտաքին հղումներ

խմբագրել