Վիտալի Վասիլևիչ Կուլիբաբա (ռումիներեն՝ Vitali Culibaba, հունվարի 26, 1971(1971-01-26), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և մոլդովացի ֆուտբոլիստ, պաշտպան և կիսապաշտպան, մարզիչ։ Խաղացել է Մոլդովայի հավաքականում։

Վիտալի Կուլիբաբա
Քաղաքացիությունը  Մոլդովա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1971(1971-01-26) (53 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Մեծահասակների ֆուտբոլում նորամուտը նշել է Տիրասպոլի «Տեքստիլշչիկ»-«Տիրաս» ակումբի կազմում (ավելի ուշ՝ «Տիլիգուլ»)։ 1989 թվականին ԽՍՀՄ երկրորդ լիգայում անցկացրել է 4 հանդիպում և դարձել մրցաշարի հաղթող, իսկ 1990 թվականին անցկացրել է 2 հանդիպում առաջին լիգայում։

ԽՍՀՄ փլուզումից հետո հրավիրվել է Մոլդովայի առաջատար ակումբ՝ Քիշնևի «Զիմբրու»։ Նրա կազմում վեցուկես տարվա ընթացքում 140-ից ավելի հանդիպում է անցկացրել Մոլդովայի առաջնություններում։ Երկրի բազմակի չեմպիոն (1992, 1992-1993, 1993-1994, 1994-1995, 1995-1996, 1997-1998), արծաթե մեդալակիր (1996-1997), Մոլդովայի Գավաթի հաղթող (1996-1997, 1997-1998) և եզրափակչի մասնակից (1994-1995) է։ Մասնակցել է եվրագավաթների խաղերին։

«Զիմբրուից» հեռանալուց հետո կրկին խաղացել է «Տիլիգուլում», ինչպես նաև Մոլդովայի առաջնության միջին և հետնապահ թիմերում՝ Քիշնևի «Մոլդովա-գազում», «Ագրոյում», «Պոլիտեխնիկում»։ Երկու մրցաշրջան Ռուսաստանում սիրողական մակարդակով հանդես է եկել Սախալինի թիմի կազմում։ Կարիերայի վերջում խաղացել է «Ա» դիվիզիոնում Քիշնևի «Ակադեմիայում»։

Մոլդովայի բարձրագույն խմբում ընդհանուր առմամբ մասնակցել է 177 հանդիպման (այլ տվյալներով՝ 180), խփել է 7 գոլ։

Կարիերան հավաքականում խմբագրել

Մոլդովայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 1995 թվականի սեպտեմբերի 6-ին Ուելսի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում՝ դաշտում անցկացնելով 90 րոպե[1]։ Ընդհանուր առմամբ, 1995-1997 թվականներին հավաքականի կազմում մասնակցել է 15 հանդիպման։

Մարզչական կարիերա խմբագրել

Խաղային կարիերան ավարտելուց հետո ընդգրկվել է Քիշնևի «Ակադեմիայի» մարզչական շտաբում, որոշ ժամանակ եղել է գլխավոր մարզիչը։ 2011 թվականի ամռանը նշանակվել է «Զիմբրու-2»-ի գլխավոր մարզիչ[2], որը հանդես է եկել «Ա» դիվիզիոնում։ Հետագայում ընդգրկվել է «Սպերանցա» (Կրիխանա Վեկե)[3], «Վերիս»[4], «Պետրոկուբ» ակումբների մարզչական շտաբներում։ Մի քանի ակումբներում աշխատել է որպես Օլեգ Բեժենարի օգնական, իսկ «Վերիսում»՝ Իգոր Դոբրովոլսկու օգնական։

2015 թվականի դրությամբ մարզել է «Ա» դիվիզիոնի «Սիրեց» ակումբը, իսկ 2016 թվականի սեպտեմբերին գլխավորել է «Ա» դիվիզիոնի «Գագաուզիա-Օգուզսպորտ» ակումբը[5], սակայն թիմը դուրս է եկել մրցաշարից՝ չավարտելով մրցաշրջանը։ Հետագայում աշխատել է Մոլդովայի երիտասարդական հավաքականի հետ։ 2019 թվականի հուլիսին դարձել է Հայաստանի Առաջին խմբի «Սևան» ակումբի գլխավոր մարզիչ[6], սակայն արդեն մեկ ամիս անց լքել է թիմը։ 2021 թվականի հունիսի դրությամբ մարզում է Մոլդովայի մինչև 18 տարեկանների հավաքականը[7]։

Ունի մարզչական «Ա» արտոնագիր։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Մոլդովայի չեմպիոն․ 1992, 1992-1993, 1993-1994, 1994-1995, 1995-1996, 1997-1998
  • Մոլդովայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1996-1997
  • Մոլդովայի գավաթակիր՝ 1996-1997, 1997-1998
  • Մոլդովայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1994-1995

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Уэльс — Молдавия — 1:0». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «Виталий Кулибаба: «Главное направление — воспитание молодежи»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Вся правда о «Сперанце»: Клуб без денег, сборов, тренеров и футболистов». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Добровольский и его команда возглавили «Верис» (ВИДЕО)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Виталий Кулибаба назначен главным тренером «Гагаузии-Огузспорт»(չաշխատող հղում)
  6. «Մոլդովացի մարզիչ է գլխավորել «Սևանը»».
  7. «Подготовительный сбор». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել