Վիտալի Լեդենյով
Վիտալի Սերգեևիչ Լեդենյով (բելառուս․՝ Віталь Сяргеевіч Ледзянёў, մարտի 26, 1979, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլային գործակալ։
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1979 (44 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,78 մետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ֆուտբոլային կարիերան սկսել է Մինսկի «Դինամոյի» թիմերում, իսկ 1999 թվականի սկզբին միացել է ակումբի հիմնական թիմին։ Իր նորամուտը Բարձրագույն լիգայի շրջանակներում նշել է 1999 թվականի ապրիլի 18-ին՝ Գրոդնոյի «Նեման-Բելկարդ» ակումբի դեմ խաղում։ 2003 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով մրցաշրջանն անցկացրել է Մինսկ քաղաքի «Տորպեդո-ՍԿԱ» ակումբում, որից հետո վերադարձել է «Դինամո»։ 2004 թվականին ֆուտբոլիստը Մինսկի ակումբի հետ դարձել է առաջնության հաղթող։ 2005 թվականի հունվարին կես տարով վարձավճարով տեղափոխվել է Մոզիրի «Սլավիա»։
2005 թվականի հուլիսին ֆուտբոլիստը տեղափոխվել է իսրայելական «Մակքաբի» (Նեթանիա) ակումբ, որտեղից հետո տեղափոխվել է «Հապոել» (Հայֆա)։ 2006 թվականին վերադարձել է Բելառուսի առաջնություն՝ համալրելով «Բելշինայի» շարքերը։ Ավելի ուշ հանդես է եկել ադրբեջանական «ՄԿՏ-Արազ» և Ներսվիժի «Վերաս» ակումբներում։ 2008 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել իսրայելական «Մակքաբի Ախի» ակումբի հետ[1]։ 2008 թվականի երկրորդ կեսը ֆուտբոլիստը անցկացրել է հայկական «Բանանց» ակումբում[2]։ 2009 թվականին հանդես է եկել ՄՏԶ-ՌԻՊՕ-ում։
Խաղային կարիերայի ավարտին եղել է Բաքվի «Ինտերի», հայկական «Ուլիսի» խաղացող, իսկ 2010 թվականի հուլիսին համալրել է մոլդովական «Դաչիա» ակումբի շարքերը։ Այնուհետև հանդես է եկել լեհական «Օլիմպիայում» և բելառուսական «Գորոդեայում»։ 2012 թվականին ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան և հետագայում դարձել ֆուտբոլային գործակալ։
Միջազգային կարիերա խմբագրել
2000 թվականի սեպտեմբերին ֆուտբոլիստը Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում մեկնել է Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման խաղերին։ Հավաքականում իր նորամուտը նշել է 2000 թվականի սեպտեմբերի 1-ին Ուելսի հավաքականի դեմ խաղում՝ աչքի ընկնելով իր նորամուտի գոլով։ 2000 թվականի մարտի 10-ին Հայաստանի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ։
Ձեռքբերումներ խմբագրել
- Բարձրագույն լիգայի հաղթող — 2004
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Леденев - в Израиль, Бага - в Брест»։ football.by (ռուսերեն)։ 2008-02-05։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-30-ին։ Վերցված է 2023-03-30
- ↑ «Виталий Леденев: "После каждого своего гола я благодарю Бога"»։ football.by (ռուսերեն)։ 2008-09-22։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-30-ին։ Վերցված է 2023-03-30