Վիտալի Դարասելիա
Վիտալի Դարասելիա (վրաց.՝ ვიტალი დარასელია, հունվարի 9, 1957[1][2] կամ հոկտեմբերի 9, 1957, Օչամչիրա - դեկտեմբերի 13, 1982[1], Զեստափոն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային ֆուտբոլիստ։ Խաղում էր կիսապաշտպանի դիրքում, ԽՍՀՄ-ի սպորտի վարպետ։ Խաղացել է Դինամո Թբիլիսի ակումբում, և ԽՍՀՄ-ի հավաքականում։
Վիտալի Դարասելիա վրաց.՝ ვიტალი დარასელია | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 1957[1][2] կամ հոկտեմբերի 9, 1957 | ||
Ծննդավայր | Օչամչիրա, Վրաստան | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1982[1] (25 տարեկան) | ||
Մահվան վայր | Զեստափոն, Վրաստան | ||
Հասակ | 172 | ||
Քաշ | 73 | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
խմբագրելԿարիերայի մեծ մասը անցկացրեց Դինամո Թբիլիսի ակումբում։ Եզրափակչում՝ խաղալով «Կառլ Ցեյսսա» ակումբի դեմ, դարձել է վճռորոշ գոլի հեղինակ։ Գոլը խփել է խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ։
Մահը
խմբագրելՆա մահացել ողբերգական ավտովթարից։ Դրանից քիչ առաջ Դարասելիան իր համար գնել էր նոր ավտոմեքենա, և որոշել էր երթևեկել դրանով։ Նրա հետ միասին լեռնային ճանապարհ էր դուրս եկել նաև մի փորձառու հրահանգիչ։ Նրանք անցան լեռնանցքով, և ոլորաններից մեկում Դարասելիայի մեքենան կորցրեց կառավարումը և զառիվայր գլորվեց լեռնային գետը։ Հրահանգիչը տեղում միանգամից մահացավ, դրա համար էլ նրան անմիջապես գտան մեքենայի մոտակայքում։ Իսկ Դարասելիան հարվածից կորցրել էր գիտակցությունը, ընկել գետը։ Գետի ուժեղ հոսքը ֆուտբոլիստին տարել էր վթարի վայրից մոտ երկու կիլոմետր հեռու[3][4]։ Զաստաֆոնի շրջանի ղեկավար Մամուկա Ասլանիշվիլին հարյուրավոր մարդիկ ուղարկեց ֆուտբոլիստին գտնելու, և միայն 13 օր անց Դարասելիայի դին գտնվեց։ Դարասելիան թաղվեց իր հայրենիքում, Օչամչիրա քաղաքում՝ որպես ազգային հերոս[5]։
Հիշողություն
խմբագրելԿինը՝ Մարիան, 2 տարի հետո կրկին ամուսնացել է։ Երկրորդ ամուսինը նրա հետ մեծացրել և դաստիարակել է Դարասելիայի երկու երեխաներին՝ որդուն և աղջկան։ Որդին՝ Վիտալի Դարասելիան նույնպես ֆուտբոլիստ է[6]։
Պարգևներ
խմբագրելԹիմային
խմբագրելԱնձնական
խմբագրել- Սպորտի վարպետ (1981 թվականին)
- ԽՍՀՄ-ի սպորտի վարպետМ (1980 թվականին)
- 1978—1982 թվականներին 5 անգամ մտել է 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Интервью с Ревазом Челебадзе
- ↑ 2,0 2,1 Виталий Дараселия-младший: «Уровень моего отца — мадридский „Реал“!»
- ↑ 3,0 3,1 Юрий Голышак, Александр Кружков (28 января 2011). «Հարցազրույց Ռևազ Չելաբաձեից». «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Ф.Раззаков. Звёздные трагедии
- ↑ «Фото могилы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Сборные ветеранов СССР и Абхазии сыграли вничью в матче памяти Виталии Дараселия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 2-ին.