Վիտալի Բամբուրով (ռուս.՝ Виталий Григорьевич Бамбуров, օգոստոսի 3, 1933(1933-08-03), Չելյաբինսկի մարզ), ռուս գիտնական, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ամենացածր օքսիդացման պայմաններում գտնվող նոր միացությունների և հազվագյուտ տարրերի սինթեզի և ֆիզիկաքիմիական հատկությունների փորձագետ։

Վիտալի Բամբուրով
Ծնվել էօգոստոսի 3, 1933(1933-08-03) (90 տարեկան)
ԾննդավայրՉելյաբինսկի մարզ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՈւրալի դաշնային համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրInstitute of Solid State Chemistry?
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
և ԺՏՆՑ արծաթե մեդալ

Կենսագրություն խմբագրել

1950 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ուրալի Ս. Կիրովի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի և տեխնոլոգիայի բաժինը, որը 1956 թվականին ավարտել է գերազանցությամբ` ստանալով «Հազվագյուտ մետաղների» մասնագիտացմամբ մետաղագործ-ինժեների որակավորում։

1959-1963 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Ուրալի մասնաճյուղի քիմիայի ինստիտուտի ասպիրանտ։ «Տիտանի և ցիրկոնիումի միացությունների փոխազդեցությունը ալկալային մետաղների ֆտորիդային աղերի հետ» թեմայով գրված թեկնածուական աշխատանքն արժանացել է Դ. Մենդելեևի անվան համամիութենական քիմիական միության մրցանակի և պատվոգրերի։

1964 թվականից սկսած ձևավորվել է Վ. Բամբուրովի հիմնական գիտական ուղղությունը, այն է` հազվագյուտ տարրերի` օքսիդացման նվազագույն վիճակում նոր միացությունների և ֆիզիկաքիմիական հատկությունները։

1998-2003 թվականներին եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի Պինդ մարմինների քիմիայի ինստիտուտի տնօրեն։

2000 թվականի մայիսի 26-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ` անօրգանական նյութերի ֆիզիկաքիմիայի և տեխնոլոգիայի ամբիոնում[1]։

Գիտական գործունեություն խմբագրել

Վ. Բաբուրովը և նրա ուսանողները նոր տվյալներ են հաստատել մի շարք 3d և 4f անցումային տարրերի օքսիդի և ֆտորիդային միացությունների քիմիայի վերաբերյալ, ստեղծել են խոստումնալից մագնիսական կիսահաղորդիչներ, նոր մագնիսադրական օպտիկապես ակտիվ նյութեր, ֆերոմագնիսական և գերհաղորդիչ էներգետիկ դաշտի սենսորներ, էլեկտրամեկուսիչ պողպատե ծածկույթներ (արծաթե մեդալ ԽՍՀՄ ВДНХ):

Աշակերտներ խմբագրել

Պատրաստել է 20 աշակերտների, որոնք դարձել են թեկնածուներ և գիտությունների դոկտորներ։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (2002)` գիտության և կրթության ոլորտում ձեռքբերումների, տարբեր երկրների գիտնականների բարեկամության և գիտական համագործակցության ամրապնդման գործում ներդրման համար։
  • ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի արծաթե մեդալ

Հրապարակումներ խմբագրել

7 մենագրություն, ավելի քան 320 գիտական աշխատանք, հեղինակային իրավունքի 50 վկայագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Члены Уральского отделения. Члены-корреспонденты Российской Академии Наук». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.