Վիսկիի պատերազմ
Վիսկիի պատերազմ (հայտնի նաև որպես Լիկյորի պատերազմներ[1]), կեղծ առճակատում Դանիայի և Կանադայի միջև Հանսի կղզու համար։ 1930-ական թվականներից ի վեր կղզու համար անհամաձայնություն կա երկու ազգերի միջև[2]։
Վիսկիի պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Դանիացի զինվորականը կղզու վրա | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]() |
![]() | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
![]() |
![]() | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Վիսկիի շշեր և Դանիայի դրոշներ | Վիսկիի շշեր և Կանադայի դրոշներ |
Նախապատմություն
խմբագրելՀանսի կղզին գտնվում է Քենեդի նեղուցի մեջտեղում՝ Գրենլանդիայի և Էլսմիր կղզիների միջև։ Նեղուցի մեջտեղով անցնող և այն կիսող տեսական գիծը անցնում է հենց կղզու վրայով։ 1973 թվականին Կանադան և Դանիան չեն կարողացել համաձայնության հասնել, երբ կնքվում էր սահմանազատման պայմանագիր՝ բաց թողնելով կղզու մասին տեղեկությունը սահմանային նկարագրության մեջ։
Հակամարտություն
խմբագրել1984 թվականին Կանադան պրովոկացիայի է ենթարկել Դանիային և սեփական դրոշը բարձրացրել կղզու վրա՝ կղզու վրա թողնելով կանադական վիսկի[3]։ Նույն տարի Դանիայի՝ Գրենլանդիայի հարցերով նախարարը անձամբ ժամանել է կղզի և կղզու վրա կրկնին բարձրացնելով Դանիայի դրոշը՝ թողել դանիական վիսկի և մի գրություն, որի վրա ասվում էր՝ «Velkommen til den danske ø» (հայերեն՝ Բարի գալուստ դանիական կղզի)[4][5]։
Խաղաղության համար ջանքեր
խմբագրել2005 թվականին երկու երկրները պայմանավորվել են կղզու հետ կապված հարցի կարգավորման գործընթացի մասին[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Hans Island "liquor wars" between Canada and Denmark may be the cutest dispute in history». 2016 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ Bender, Jeremy. «2 countries have been fighting over an uninhabited island by leaving each other bottles of alcohol for over 3 decades». Business Insider.
- ↑ Healy, Amber (2018 թ․ հոկտեմբերի 14). «Why Canada Keeps Leaving Bottles of Whiskey on a Remote Island». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Canada, Denmark agree to resolve dispute over Arctic island». CBC News. 2005 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Levin, Dan (2016 թ․ նոյեմբերի 7). «Canada and Denmark Fight Over Island With Whisky and Schnapps» – via NYTimes.com.
- ↑ Frizzell, Sara (2018 թ․ մայիսի 28). «Truce? Canada, Greenland, Denmark inch closer to settling decades-old spat over Hans Island». CBC News.