Վինթերլյուդիա (անգլ.՝ Winterlude, ֆր.՝ Bal de neige), ամենամյա ձմեռային փառատոն, որն անցկացվում է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում (Օնտարիա նահանգ) և Գատինո քաղաքում (Քվեբեկ գավառ)։

Վինթերլյուդիա
Տեսակփառատոն
Երկիր Կանադա
Առաջինը1979
canada.ca/en/canadian-heritage/campaigns/winterlude.html
 Winterlude Վիքիպահեստում

Վինթերլյուդիան անցկացվում է 1979 թվականից ցայսօր Կանադայի մայրաքաղաքային ծառայությունների կողմից։ Այն Օտտավայի գլխավոր տեսարժան վայրերից է, որն ամեն տարի գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը[1]։

Արարողություն խմբագրել

 
Սառցե քանդակներ

Վինթերլյուդիան հսկայական բազմակողմանի միջոցառում է, որը ներառում է չմշկասահք, շոու սառույցի վրա, ձյունե և սառցե քանդակների մրցույթներ տարբեր մարզերից եկած մասնակիցների միջև, համերգներ, սառցե տներ և այլն։

Վինթերլյուդիան հատկապես հայտնի է հսկայական սառցադաշտով (Երկարությունը 7 կմ), որը գտնվում է Ռիդո ջրանցքի վրա։ Այն մաքրվում է և հարմարեցվում չմշկասահքի և երաժշտական համերգների համար։ Երկար տարիներ Ռիդո ջրանցքի սահադաշտը համարվում էր աշխարհում ամենաերկարը և միայն վերջերս զիջել է այդ տիտղոսը Վինիպեգի Ֆորքս շրջանին։

Վինթերլյուդիայի անցկացման հիմնական վայրերից են՝

  • Գատինոյում Ժակ Կարտիեի զբոսայգին, որը փոխակերպվում է ձմեռային զբոսայգու, սահարաններով և այլ հարմաություններով, որտեղ իրականացվում են արարողություններ երեխաների համար և սառցե քանդակների ցուցադրություն
  • Կոնֆեդերացիայի այգին, որտեղ տեղի են ունենում սառցե քանդակների մրցույթներ և համերգներ։
  • Դոու լիճը, որն իրենից ներկայացնում է մեծ սահադաշտ

Փառատոնի այլ իրադարձություններից են Օտտավայի թանգարանների հատուկ ցուցահանդեսները, Բայուորդ շուկայում տեղի ունեցած իրադարձությունները, լեռնադահուկային մրցաշարերը Գատինո այգիում։

Տևողություն խմբագրել

Վինթերլյուդիան սովորաբար անցկացվում է փետրվարի առաջին հանգստյան օրերին։ Որոշ փոքր միջոցառումներ անցկացվում են երկուշաբթիից հինգշաբթի, առաջին և երկրորդ շաբաթվա ընթացքում։ Այս ընթացքում սահադաշտը համեմատաբար ավելի ազատ է, հանգստյան օրերին այստեղ լինում են մոտ հարյուր հազար այցելու։ Սահադաշտի հարակից հանդերձարանները և խորտկարանները բաց են ողջ շաբաթվա ընթացքում։

Կլիմա խմբագրել

Օտտավայում եղանակը շատ դժվար է կանխագուշակել, և հաճախ տաք եղանակը ձախողում է Վինթերլյուդիայի ընթացքը։ Սահադաշտի նորմալ շահագործման համար պահանջվում է մինուս 10 °C-ից ոչ բարձր ջերմաստիճան։ Ջրանցքի վրա սահադաշտը ավելի երկար է գործում, քան Վինթերլյուդիա փառատոնը` մեկ կամ երկու և ավելի ամիսներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «CFRA News». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել