Վիների գրադարան
Վիների գրադարան, Հոլոքոստի մասին տվյալների հավաքագրմամբ զբաղվող ամենամեծ արխիվը, ինչպես նաև Հոլոքոստը, դրա պատճառներն ու հետևանքները ուսումնասիրող ամենահին հաստատությունը աշխարհում։ Հիմնադրվել է 1933 թվականին որպես տեղեկատվական բյուրո, որը տեղեկացնում էր հրեական համայնքներին և կառավարություններին նացիստների կողմից հրեաների հետապնդման մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերաձևավորվել է որպես գիտահետազոտական ինստիտուտ։ Այժմ գտնվում է Լոնդոնում՝ Ռասելլ սքվերում[2]։
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | գիտական գրադարան և specialized archive? |
Հիմնվել է | 1933 |
Տեղադրություն | Վեստմինստեր և Քամդեն |
Հասցե | 29 Russell Square, London WC1B 5DP[1] |
Անվանված է | Alfred Wiener? |
Այլ տվյալներ | |
Կայք | wienerholocaustlibrary.org(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՀրեական հավատք ունեցող գերմանիական քաղաքացիների կենտրոնական միությունում աշխատող գերմանացի հրեա Ալֆրեդ Վիները երկար տարիներ է ծախսել հակասեմականության աճի մասին տվյալներ հավաքագրելու վրա։ Նրա արխիվը ներառում էր նկարներ, նամակներ, լրագրեր և այլ տվյալներ, այդ թվում՝ դասագրքեր, մանկական խաղեր[3] նացիստական պրոպագանդայի և ռասիստական ուսմունքների մասին գրառումներ[4]։
1933 թվականին Վիները փախչում է Գերմանիայից Ամստերդամ, որտեղ նա հրեական ինֆորմացիոն բյուրոյի նախագահն էր և ղեկավարում էր այն։ 1938 թվականի նոյեմբերին՝ Բյուրեղապակյա գիշերից հետո, Վիները իր արխիվի հետ միասին տեղափախվում է Մեծ Բրիտանիա[5]։ Հավաքածուն բացվել է նացիստների՝ Լեհաստան ներխուժման օրը՝ 1939 թվականի սեպտեմբերի մեկին[4]։ Լոնդոնում Կենտրոնական տեղեկատվական բյուրոն գործում էր որպես մասնավոր հակահետախուզություն[4]։ Վիները Մեծ Բրիտանիային տեղեկացնում էր Գերմանիայում տեղի ունեցող դեպքերի մասին և դրա դիմաց բրիտանական կառավարությունից ստանում էր գումար[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո գրադարանը օգտագործում էր իր ընդարձակ հավաքածուները, որպեսզի ՄԱԿ-ի համար ապահովի նյութեր ռազմական հանցագործությունների հանձնաժողովի և ռազմական հանցագործների պատասխանատվության ենթարկելու համար։
1946 թվականի նոյեմբերից մինչև 1983 թվականը գրադարանը ամիսը երկու անգամ հրատարակել է տեղեկագիր։ 1950-1960-ական թվականների կարևոր խնդիրներից մեկն էր ականատեսների վկայությունների հավաքագրումը, ռեսուրս, որը դառնալու էր գրադարանի հավաքածուի կարևոր մասը։ Հաշվառման գրառումները սիստեմատիկորեն հավաքագրվել են ինտերվյուերների թիմի կողմից։
1974 թվականի ճգնաժամի ժամանակ որոշում է կայացվում հավաքածուի մի մասը փոխադրել Թել Ավիվ։ Փոխադրման նախապատրաստվելու ընթացքում հավաքածուի մեծ մասը պատճենվել է միկրոֆիլմերի վրա։ 1980 թվականին, երբ արխիվի փոխադրումն արդեն սկսված էր, տեղափոխվելու պլանը փոխվում է։ Արդյունքում գրադարանի գրքային ֆոնդը տեղափոխվում է Թել Ավիվի համալսարան, իսկ Լոնդոնյան գրադարանը պահպանում է միկրոֆիլմերը։
Այսօր Վիների գրադարանը՝ անգլիական օրենքի համաձայն գրանցված է որպես բարեգործական կազմակերպություն։
Գրականություն
խմբագրել- Barkow, Ben[en] (1997). Alfred Wiener and the Making of the Holocaust Library. London: Vallentine Mitchell. 0-85303-328-5
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/GB-1556
- ↑ Cacciottolo, Mario (2011 թ․ դեկտեմբերի 1). «Wiener Library relocates Nazi archive to new premises». BBC. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Propaganda and Children During the Hitler Years». www.jewishvirtuallibrary.org.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Guttenplan, D. D. (2012 թ․ փետրվարի 26). «World's Oldest Holocaust Museum, in London, Gets New Life». The New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Alfred Wiener, Kept Nazi Data». The New York Times. 1964 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.