Վինդարիա
«Վինդարիա» (ճապ.՝ 童話めいた戦史ウインダリア դովա մեյտա սենսի ուինդարիա), 1986 թվականին Ճապոնիայում արտադրված անիմե։
Վինդարիա 童話めいた戦史ウインダリア | |
---|---|
Ժանր | ստիմպանկ, ֆենտեզի, ռոմանտիկա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 1986 |
Պրեմիերա | 1986 թվականի հուլիսի 19 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Յույամա Կունիխիկո |
Սցենարիստ(ներ) | Keisuke Fujikawa? |
Երաժշտություն | Akino Arai? |
Ընկերություն | Idol, Kaname Productions, Studio Gallop |
Տևողություն | 102 րոպե |
IMDb | ID 0092218 |
Աշխարհ
խմբագրելԳործողությունները զարգանում են երկու թագավորական ինչ-որ չափով ֆանտաստիկ երկրներում՝ գերաճած-հովվերգական Իտայում և գերաճած-տեխնոգեն Պարոյում։ Տեխնիկական զարգացվածությունը Պարոյում հասնում է XX դարի 20-40-ական թվականների մակարդակի վրա։ Իտայում կան անհայտ սկզբունքով մոտոցիկլերի նման տրանսպորտային միջոցներ, հսկայական օդապարիկներ և սառը զենքեր։ Նրանց միջև տեղակայված է մի արահետ, որն ամբողջությամբ ծածկված է Վինդարիա կոչվող հսկայական ծառով (այն հերոսների համար խորհրդանշում է աստվածության ընդունման պանթեիստական տարբերակ), և Ուրվականային անտառ։ Աշխարհը քանդում են բնական աղետները, որի պատճառով Պարոյի գետի ջուրը դառնում է խմելու ոչ պիտանի, և ջուրը Պարոն պետք է գնի Իտայից։ Դա դառնում է երկու երկրների միջև կոնֆլիկտների պատճառ։
Նկարագրված աշխարհում զոհվածների ու մահացածների հոգիները փոխակերպվում են կարմիր ուրվականային թռչունների և տեղափոխվում են անդրաշխարհային բնակության տեղը, որը նման է ստիմպանկ ոճի օդանավի․ միայն թե նավը վերցնում է ոչ բոլորին, մեղսագործներն ու նրանք, ովքեր չեն վաստակել հանգստություն, մնում են երկրի վրա։
Սյուժե
խմբագրելՍյուժեի մեջ ներառվում են մեծաքանակ գաղտնագրված մեջբերումներ ու հումորաբար ցուցադրված նշաններ։
Սյուժեի քաղաքական գիծը հիմնվում է «Պատերազմի տրամաբանության» վրա․ պատերազմ ոչ ոք չի ուզում, բայց փոխադարձ կասկածամտությունն ու մրցակցի աչքերով խնդրին նայելու ցանկություն չունենալը, պատերազմը դարձնում է անխուսափելի, չնայած նրան, որ երկու թագավորությունների ժառանգներն էլ սիրում են միմյանց։ Պատերազմում մեղավոր չի ոչ մեկը, և մեղավոր են բոլորը։ Պատերազմն ավարտվում է Պարոյի հաղթանակով ու համարյա բոլոր հերոսների մահով։
Այս պատմությունների ու գործողությունների ֆոնի վրա ծավալվում է երիտասարդ Իձույի պատմությունը, որին փառքի ծարավը բնակչից սկզբում դարձնում է հերոս, իսկ հետո դավաճան։
Հերոսներ
խմբագրելԻձու, սովորական գյուղացի, որն ապրում է Վինդարիայի հարևանությամբ գյուղում։ Շիկահեր, մուգ մաշկով, աչքերը կապույտ են։ Իր կնոջ՝ Մարենի հետ, աճեցնում և շուկայում վաճառում է բանջարեղեններ։ Համարձակ ու փառասեր, ցանկանում է դառնալ հայտնի։ Այդ հատկությունները նրան բերում են սեփական հայրենիք Իտային դավաճանելուն՝ նա բացում է նավանցումի ջրարգելակները և ոչնչացնում է Իտան։ Հանձնված լինելով թշվառականներին, վերադառնում է հայրենի արահետ, որն ամբողջովին ոչնչացվել է պատերազմի ընթացքում։ Կնոջ և հարազատների մահը նրան ստիպում է զգալ խորը լիակատար զղջում, և մնացած կյանքում նա որպես պատիժ, և միաժամանակ որպես շանս բարձրագույն ուժերից ստանում է հնարավորություն հարթել սեփական սխալները։
Մարեն, Իձույի երիտասարդ կինը։ Մազերը՝ շիկահեր, աչքերը՝ շագանակագույն, միամիտ ու սիրող էակ։ Հավատում է ամուսնուն ու հպարտանում է նրանով։ Մահացել է թշնամիների գյուղի վրա հարձակման ժամանակ։ Մահվանից հետո նրա հոգին մնացել է քանդված տան ավերակների մեջ, որպեսզի հանդիպի Իձույին և հրաժեշտ տա նրան։
Ջիրու, Պարոյի արքայազնը։ Սիրահարված է Անասին։ Պատերազմի տրամաբանության մեջ նա անձնավորում է պրոֆեսիոնալ զինվորականի կերպարը՝ հավանություն չի տալիս պատերազմին, այն պատճառով, որ բանակը պատրաստ չէ։ Միայն թե պատերազմի սկսվելու հետո ամեն ինչ անում է խելացի ու կազմակերպված ձևով։ Մահանում է իր սիրեցյալի ձեռքով։
Անաս, Իտայի արքայադուստր։ Սիրահարված է Ջիրույին, խոսքերով հանդիսանում է պատերազմին հակառակ, բայց կռվի ժամանակ բանակին կարողանում է լավ կառավարել։ Կռվի ժամանակ Ջիրույի հետ փախչում է անտառ ու այնտեղ սպանելով նրան իր կյանքն էլ ավարտում է ինքնասպանությամբ։
Դրակո, Պարոյի թագավորը։ Կոպիտ ու անխոհեմ։ Մնացած հերոսները նրան մեղադրում են պատերազմի հրահրման մեջ, սակայն նա, ինչպես և մյուսները, ճակատագրի զոհ է, նրա մասնակցությունը նավանցումի ջրարգելակների բացման մեջ չեն հաստատվում, պատերազմ են հաստատում և սկսում ակտիվ գործողություններ իտարցիները, Պարոն պատասխանում է նրանց արդեն իր մահից հետո։