Վիկտոր Ցոյի ծննդյան օր (ալբոմ)
Վիկտոր Ցոյի ծննդյան օր, համերգային ալբոմ՝ նվիրված Վիկտոր Ցոյի ծննդյան 40-ամյակին։
Վիկտոր Ցոյի ծննդյան օր | ||||
---|---|---|---|---|
Կինոյի Համերգային տրիբյուտ-ալբոմ | ||||
Թողարկված | 2002 թվական | |||
Ձայնագրված | 2002 թվական | |||
Ժանր | Ռուսական Ռոք | |||
Տևողություն | 1:07:16 | |||
Լեզու | Ռուսերեն | |||
Լեյբլ | Moroz Records | |||
Կինոյի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ալբոմը հանդիպում է նաև այլ անվամբ՝ «Վ. Ցոյի ծննդյան օրը» (ռուս.՝ «В день рождения В. Цоя»)[1]:
Ձայնագրվել է «Պետերբուրգսկի» մարզահամերգային համալիրում 2002 թվականի հունիսի 21-ին։ Մեծ մասամբ այն համարվում է «Կինո» խմբի տրիբյուտ-ալբոմը, խմբի 8 երգերը կատարում են հյուրերը, ևս 4-ը՝ այլ հեղինակների երգեր են[2]։ Երեք տրեկեր նախկինում ձայնագրվել էին «ԿԻՆՈպրոբի» տրիբյուտ-ալբոմի համար։
Վերջում ելույթ է ունեցել Ալեքսեյ Ռիբինը՝ 1980-1983 թվականների ընթացքում «Կինո» խմբի առաջնային կազմի կիթառահարը և «45» ալբոմի ձայնագրման մասնակիցը։
Ստեղծման պատմություն
խմբագրելՈրպես համերգի կազմակերպիչներ հանդես եկան Վիկտոր Ցոյի այրին՝ Մարիանա Ցոյը, և Արտեմի Տրոիցկին։
Համերգին ելույթ են ունեցել նաև «Tequilajazzz» և «Разные люди» խմբերը, սակայն ալբոմում նրանք չեն ներառնվել[3]։
Արտեմի Տրոիցկին համերգի մասին՝ «Ոչ ոքի չենք ստիպել անպայման կատարելու Ցոյի ստեղծագործություններից, այդ պատճառով շատերը սահմանափակվել էին սեփական երգացանկով, ինչը երբեմն շատ ավելի հաճելի էր լսելը, քան անհաջող «կրկներգերը»»։ Սրանով է բացատրվում ալբոմում՝ առանձին կատարողների սեփական չորս երգերի առկայությունը[2]:
Ագաթա Քրիստին իր «Նավաստի» (գինի և հաշիշ) երգով շարունակում է Ցոյի «Транквилизатор» երգում բարձրացված թեման։
Ալեքսանդր Չերնեցկին (Ռազնիե Լյուդի) և Միխայիլ Գորշենովը (Կարոլ ի Շուտ) համերգին դուետով կատարեցին «Ռազնիե Լյուդի»-ի Ռուսական թախիծ (Русская тоска) երգը (ալբոմի մեջ չի ներառնվել)։
Երգերի ցանկ
խմբագրել- Արտեմի Տրոիցկի՝ Ներկայացում (ռուս.՝ Вступление) (4:03)
- Ալեքսեյ Ռիբին՝ Էլեկտրիչկա (ռուս.՝ Электричка) (4:27)
- Ալեքսեյ Ռիբին՝ Ութերորդ դասարանցին (ռուս.՝ Восьмиклассница) (5:11)
- Տելեվիզոր՝ Հեռացիր միայնակ (ռուս.՝ Уходи один) (4:47)
- Աուկցիոն՝ Ղեկավար (ռուս.՝ Заведующий) (7:31)
- ԴԴՏ՝ Ինչ-որ մի ժամանակ դու ժապավեն էիր (ռուս.՝ Когда-то ты был битником) (6:01)
- ԴԴՏ՝ Ուղղակի ուզում ես իմանալ (ռուս.՝ Просто хочешь ты знать) (4:42)
- Ագաթա Քրիստի՝ Նավաստի (ռուս.՝ Моряк) (3:46)
- Ալիսա՝ Երգ առանց բառերի (ռուս.՝ Песня без слов) (5:34)
- Կարոլ ի Շուտ՝ Հետևիր քեզ (ռուս.՝ Следи за собой) (4:50)
- Ալեքսանդր Ֆ. Սկլյար և Վա-Բանկ ՝ Մամա, մենք բոլորս ծանր հիվանդ ենք (ռուս.՝ Мама, мы все тяжело больны) (6:20)
- Չիժ և Սո՝ Ծույլը (ռուս.՝ Бездельник) (5:27)
- Գարիկ Սուկաչև և Նեպրիկասայեմիե՝ Ազատություն Անժել Դևիսին (ռուս.՝ Свободу Анжеле Дэвис) (4:37)
2-րդ և 3-րդ տրեկերի մեւ Ալեքսեյ Ռիբինի հետ միասին նվագում են Նաիլ Կադիրովը՝ «Զոոպարկ» և «Ռազնիե Լյուդի» խմբերի կիթառահարը, և Յուրի Նիկոլաևը՝ «Պոպ-Մեխանիկա», «Ակվարիում» և «Ռազնիե Լյուդի» խմբերի թմբկահարը։
Երգերի հեղինակները
խմբագրել- (2, 3, 6, 7, 9-12)` Վիկտոր Ցոյ
- (4)` Միխաիլ Բորզիկին
- (5)` Լեոնիդ ֆեդորով և Աուկցիոն
- (8)`Ալեքսանդր Կոզլով - Գլեբ Սամոյլով
- (13)` Գարիկ Սուկաչև
Ալբոմի ստեղծողներ
խմբագրել- Համերգի կազմակերպիչ և վարող՝ Արտեմի Տրոիցկի
- Համերգի կազմակերօիչ՝ Մարիաննա Ցոյ
- [4] Դիզայներ՝ Դմիտրի Պոկրովսկի
- Գրաֆիկա՝ Ակսալ Շերեմետևա
- Վարպետություն՝ Եվգենի Գապեև
- Լուսանկարիչ՝ Օլեգ Ֆլյանգոլց
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Բացման խոսքում Արտեմի Տրոիցկին հարգանքի տուրք է մատուցում խորհրդային և ռուսական փանք-ռոք երաժիշտ, «Ավտոմատիչեսկիե ուդովլետվորիտելի» («Автоматические удовлетворители») խմբի հիմնադիր, ղեկավար և վոկալիստ, Լենինգրադում և ԽՍՀՄ-ում այդ ժանրի պիոներ Անդրեյ Պանովին։
- «ԿԻՆՈպրոբի» նախագծից հետո սա Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի երկրորդ տրիբյուտ-ալբոմն է։
- Երեք տրեկներ՝ 1. «Հետևիր քեզ» («Следи за собой») (Կորոլ ի Շուտ), 2. Մամա, մենք բոլորս գժվել ենք (Мама, мы все сошли с ума) (Ալեքսանդր Ֆ. Սկլյար և Վա-Բանկ) 3. Ծույլը (Бездельник) (Չիժ և Սո), ձայնագրվել էին դեռևս «ԿԻՆՈպրոբի» նախագծի համար։
- «Երգ առանց բառերի» («Песня без слов») երգը ներառված է «Ալիսա» խմբի համերգային հաստատուն երգացանկում։ Երգի համերգային տարբերակը հրապարակվել է որպես «Առանց խաչ» («Без креста»)սինգլ (2003)։ Երգի «Каждому вору — возможность украсть» տողի օրիգինալը փոփոխված է Կոնստանտին Կինչեևի կողմից. այն փոխարինվել է «Каждому вору — возможность украсть» տողով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «В день рождения В.Цоя» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ O6opotehb. «Моя Александрия: День рождения Виктора Цоя». Моя Александрия. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Звуки.Ру - КИНО - А. Троицкий: "каждая песня 'Кино' - это законченный гимн"». Zvuki.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Various - День Рождения Виктора Цоя». Discogs. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.