Վիկտոր Նովիկով
Վիկտոր Իվանովիչ Նովիկով (ռուս.՝ Ви́ктор Ива́нович Но́виков, 19 հունվարի (1 փետրվարի), 1912, Մոսկվա, Ռուսական կայսրություն – 28 օգոստոսի, 1971, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951)։
Վիկտոր Նովիկով ռուս.՝ Виктор Новиков | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19 (փետրվարի 1), 1912 | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն | ||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 28, 1971 (59 տարեկան) | ||||||||||||||||||||
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելՎիկտոր Նովիկովը 1932-1936 թվականներին խաղացել է Մոսկվայի «Դինամո», 1937-1938 թվականներին՝ «Լոկոմոտիվ», իսկ 1939-1940 թվականներին՝ «Կռիլյա Սովետով» ակումբներում։
1942 թվականին Վիկտոր Նովիկովը շարժիչաշինական գործարանի հետ էվակուացվել է Կույբիշև (ներկայում՝ Սամարա), որտեղ էլ սկսել է խաղալ նոր ստեղծված «Կռիլյա Սովետով» ակումբում։ 1943 թվականից եղել է թիմի ավագ, սպորտի վարպետ (կոչումն ստացել է 1937-1940 թվականներին «А» խմբում անցկացրած երեք մրցաշրջանների համար)[1]։
1945 թվականին դարձել է խաղացող մարզիչ և նրա գլխավորությամբ թիմը դուրս է եկել Բարձրագույն լիգա։
1951 թվականին Վիկտոր Նովիկովի գլխավորած Դոնեցկի «Շախտյոր» ակումբն զբաղեցրել է երրորդ տեղը ԽՍՀՄ առաջնությունում, ինչի համար մարզիչն ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
1960-1962 թվականներին Վիկտոր Նովիկովը եղել է Մինսկի «Բելառուս» (հետագայում վերանվանվել է «Դինամո») ակումբի մարզիչ։ Նովիկովը գործնականում հավաքել է նոր թիմ «Բելառուս» անվան ներքո, որ տեղ է գրավել «А» դասում։ Թիմն ուժեղացնելու նպատակով Մոսկվայից հրավիրվել են փորձառու խաղացողներ Ալբերտ Դենիսենկոն, Վիտալի Արբուտովը, ինչպես նաև «Տորպեդոյի» խաղացող Տերեխովը և «Դինամոյի» կիսապաշտպան Ժուկովը։ «Բելառուսն» աչքի է ընկել հաջող մեկնարկով՝ հինգ խաղում գրանցելով հինգ հաղթանակ. նրանց կողմից պարտություն կրած թիմերի շարքում էին Մոսկվայի «Սպարտակը», «Շախտյորը», Կիևի «Դինամոն»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Игроки получившие звание «Мастер спорта» за выступления в командах Самарской (Куйбышевской) области». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Полвека с «Крыльями Советов» А. Понамарев, В. Прищепов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
- «Наш первый тренер». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին. «Самарский Футбол», 5 февраля 2007 г.
- «Спортивный некрополь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.