Վիկտոր Կատվալյան (պրոֆեսոր)
Վիկտոր Լիպարիտի Կատվալյան (հուլիսի 10, 1961, Սարուխան, Կամոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԲՈՀ-ի դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր։
Վիկտոր Լիպարիտի Կատվալյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Սարուխան, Գեղարքունիքի մարզ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բանասեր |
Աշխատանք | ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն |
Կենսագրություն
խմբագրել1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1984-1987 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտ։ Թեկնածուական թեզի թեման է եղել «Հնչյունների համակցական փոփոխությունները ժամանակակից հայոց լեզվում»։ 1987-1993 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ 1993-1998 թվականներին դասավանդել է Գավառի պետական համալսարանում։ 1998-2004 թվականներին եղել է նույն համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 2004 թվականից՝ բանասիրական ֆակուլտետի դեկան։ 2012 թվականից ղեկավարում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը։ 2016 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Շուրջ 50 գիտական հոդվածների և 8 աշխատությունների հեղինակ է[1][2]։
ԲՈՀ-ի դոցենտ և ԳՊՀ պրոֆեսոր է։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Մենագրություններ
խմբագրել- Ուղղագրական և կետադրական ուղեցույց /օժանդակ ձեռնարկ աշակերտների, դիմորդների և ուսանողներ համար/, Երևան, 1998։
- Բաղադրյալ բառերի ուղղագրական բառարան, Երևան, 1999։
- Մեսրոպյան Է, Ե գրերի ուղղագրությունը և հնչյունական արժեքը, Երևան, 2006։
- Քավառա խանաք-չանաք /զվարճապատումներ Բայազետի բարբառով/, Երևան, 2009:
- Գիտելիքների նվազագույն պաշար, /ժամանակակից հայոց լեզու/, Մեթոդական ձեռնարկ, Երևան, 2010։
- Հայ բարբառագիտության հարցեր, Երևան, 2014։
- «Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ», Երևան 2016։
Հոդվածներ
խմբագրել- Հնչյունափոխության տեսակները հայերենում/Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 5-րդ գիտաժողովի նյութեր/, Երևան, 1986:
- Հնչյունափոխության հիմնական ուղղությունները հայերենի բաղաձայնական խմբերում/Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 6-րդ գիտաժողովի նյութեր/, Երևան, 1988։
- Հնչյունների համակցական փոփոխությունները և նրանց հարաբերությունները այլ հնչյունափոխություններին, Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 1989 թվական, N4:
- Բայի սեռի քերականական կարգի արտահայտությունը Բայազետի բարբառում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 1996։
- Տղամրդկանց և կանանց լեզվական առանձնահատկությունների մասին (ըստ Բայազետի բարբառի ընձեռած լեզվական նյութի), ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 1996։
- Բայազետի բարբառի բաղաձայնական համակարգի առանձնահատկությունները, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 1997։
- Բայազետի բարբառի հնչյունաբանական մի առանձնահատկության մասին, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2000։
- Հայերենի Ն և Մ հնչույթները բաղաձայնական կապակցություններում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2000։
- Բայազետի բարբառի շարահյուսական որոշ առանձնահատկությունների մասին, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2001։
- Հայոց լեզվի շարահյուսության հարցեր, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2003։
- Բայազետի բարբառի հնչյունաբանական առնչությունները պատմաաշխարհագրական առումով մերձավոր բարբառների հետ, Լեզու և լեզվաբանություն, 2003 թվական, N1:
- Մի քանի նկատառում արդի հայերենի որոշյալ դերանունների վերաբերյալ, Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2004 թվական, N1-2:
- Արդի հայերենի գոյականի հոլովման համակարգում դրսևորվող անկանոնությունների մաին, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2004։
- Ձայնեղ շփականների պատմական փոփոխությունները Բայազետի բարբառում (համեմատությամբ Արարատյան, Մշո, Վանի, Դիադինի, Խոյի բարբառների, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2006։
- Անկանոն բայերը Բայազետի բարբառում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2006։
- Հոլովները Բայազետի բարբառում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2007։
- Գոյականի հոգնակի թվի կազմությունը Բայազետի բարբառում, Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2007 թվական, N 1-2:
- Հ-Խ հնչյունների համապատասխա-նությունը հայերենի բարբառներում, Պատմաբանասիրական հանդես, Երևան, 2007 թվական, N 3:
- Բարբառի ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ, Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, 2008 թվական, N 1:
- Ընդհանուր հայերեն-յան լեզվական հատկանիշները բարբառներում, Ջահուկյանական ընթերցումներ - 2008, Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ, Երևան, 2008:
- Հայ բարբառների ուսումնասիրության մի քանի հարցերի շուրջ, Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2008 թվական, N2:
- Առկայացման կարգը Բայազետի բարբառում` համեմատությամբ հարևան բարբառների, Հայոց լեզվի պատմության հարցեր Միջազգային հայերենագիտական ութերորդ գիտաժողովի զեկուցումներ, Ստեփանակերտ, 2008։
- Ի հոլովումը Բայազետի բարբառում (պատմաաշխարհա-գրականորեն մերձավոր բարբառների հետ համեմատությամբ), ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Հումանիտար գիտություններ, Գավառ, 2008 թվական, N 10:
- Հայ բարբառների ուսումնասիրության մի քանի հարցերի շուրջ, Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2008 թվական, N 2:
- Առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունների տրական հոլովաձևերը Բայազետի բարբառում (պատմաաշխարհա-գրականորեն մերձավոր բարբառների համեմատությամբ), ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Հումանիտար գիտություններ, Գավառ, 2009 թվական, N 11:
- Բայազետի բարբառը ըստ բարբառների բազմահատկանիշ դասակարգման, Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, Երևան, 2010, N 2:
- Սահմանական եղանակը Բայազետի բարբառում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2010 թվական, N12:
- Արարատյան և Բայազետի բարբառների փոխհարաբերությունները, Պատմաբանասի-րական հանդես, 2009 թ., N 2-3:
- Ցուցական դերանունների դրսևորման առանձնահատկու-թյուններ հայերենի բարբառներում, Հայկազեան հայագիտական հանդէս, Բէյրութ, 2011։
- Բայազետի բարբառը հայ բարբառագիտության գնահատմամբ, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2011 թ., N13:
- «Ա» ձայնավորի դրսևորումները Բայազետի բարբառում և «Աճառյանի օրենքը», Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, Երևան, 2012 թ., N2:
- «Եմ» բայը Բայազետի բարբառում, Բանբեր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի. Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն, Երևան, 2012 թ., N 2:
- Բայազետի և Դիադինի բարբառների փոխհարաբերությունները, Ջահուկյանական ընթերցումներ -2012 Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ, Երևան, 2012։
- Բայազետի բարբառի ձայնավորների ընդհանուր բնութագիրը, Ջահուկյանական ընթերցումներ - 2013, Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ, Երևան, 2013:
- Բայի սեռը Բայազետի բարբառում, Բանբեր Մատենադարանի, Երևան, 2012 թ., N19:
- Բայածանցները Բայազետի բարբառում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2012 թ., N 14:
- Որոշյալ դերանունները Բայազետի և նրան մերձավոր բարբառներում, ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածու, Գավառ, 2013 թ., N15:
- Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, «Պատմաբանասիրական հանդես», N2, Երևան., 2013:
- Տարբերակայնությունը իբրև բարբառի կարևոր հատկանիշ, Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի զեկուցումների ժողովածու, Երան, 2014:
- Հինհայերենյան իրողություններ Բայազետի բարբառում, Ջահուկյանական ընթերցումներ-2014 Միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014։
- Միջինհայերենյան իրողություններ, այազետի բարբառում, Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ, Միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014։
- Արևմտահայերենի և արևելահայերենի տերմինային համակարգերի զուգադրական քննություն (Նախաբան), Երևան, 2014: