Վիկտոր Լյորինց (հունգ.՝ Lőrincz Viktor,ապրիլի 28, 1990(1990-04-28), Cegléd, Cegléd District, Պեշտ, Հունգարիա[2]), հունգարացի հունահռոմեական ոճի ըմբիշ[3], աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիր[4]։ Հունգարացի հայտնի ըմբիշ Թամաշ Լյորինցի կրտսեր եղբայրը։

Վիկտոր Լյորինց
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ և մարզիչ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 28, 1990(1990-04-28) (33 տարեկան)
Ծննդավայր՝Cegléd, Cegléd District, Պեշտ, Հունգարիա
178 սանտիմետր[1]
Քաշ՝90 կիլոգրամ[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականին։ 2012 թվականին նա նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ 2013 և 2014 թվականներին նա դարձել է Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր։ 2016 թվականին նա մասնակցեց Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մինչև 85 կգ քաշային կարգում անցկացվող մրցումներում։ Խաղերում հունգարացի մարզիկը մեկնարկել է առաջին տուրից, որտեղ նա 3-0 հաշվով հաղթել է հայ ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին։ Երկրորդ տուրում Վիկտոր Լյորինցը հաղթանակ տարավ Հնդկաստանի ներկայացուցիչ Ռավինդեր Խաթրի նկատմամբ։ Ուզբեկ ըմբիշ Ռուստամ Ասակալովի հետ մենամարտն անցել է համառ պայքարում, սակայն ավարտվել է հունգարացի ըմբիշի օգտին։ Սակայն հետո Լյորինցը կիսաեզրափակչում ջախջախիչ պարտություն է կրել ռուս ըմբիշ Դավիթ Չակվետաձեից, իսկ հետո պարտվել է գերմանացի Դենիս Կուդլեին բրոնզե մեդալի համար պայքարում։ Օլիմպիական մրցաշարի արդյունքներով Վիկտոր Լյորինցը գրավել է 5-րդ հորիզոնականը։

2019 թվականին Ղազախստանում կայանալիք Աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 87 կգ քաշային կարգում Վիկտորը նվաճել է արծաթե մեդալ եւ ստացել օլիմպիական ուղեգիր։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում ընթացող առաջնությունում մինչև 87 կգ քաշային կարգում Վիկտորը չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտում պարտվել է ուկրաինացի Սեմյոն Նովիկովին և նվաճել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/lo/viktor-lorincz-1.html
  2. Pyramid, A. W. E. «Magyar Olimpiai Bizottság». olimpia.hu (հունգարերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Viktor LORINCZ». Olympic Channel. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  4. «Profile». fila-official.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Լյորինց» հոդվածին։