Վիկտորիա Մոդեստա (իսկական անունը՝ Վիկտորիա Մոսկալովա (անգլ.՝ Viktoria Modesta Moskalova), փետրվարի 25, 1988(1988-02-25), Դաուգավպիլս, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լատվիացի, բրիտանացի երգչուհի և այլընտրանքային ֆոտոմոդել։

Վիկտորիա Մոդեստա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1988(1988-02-25) (32 տարեկան)
ԾննդավայրԴաուգավպիլս, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of Latvia.svg Լատվիա
Մասնագիտությունմոդել և հեղինակ-կատարող
ԱշխատավայրCrazy Horse?[1]
Պարգևներ և
մրցանակներ
100 կին
Կայքviktoriamodesta.com
Viktoria Modesta Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վիկտորիան ծնվել է Դաուգավպիլսում 1988 թվականի փետրվարի 25-ին։ Ծննդյան ժամանակ բժշկական սխալի պատճառով ստացել է ձախ ոտքի ուժեղ հոդախախտում։ Տարել է բազմաթիվ վիրահատություններ, որոնք արդյունք չեն տվել։ Վեց տարեկանից հաճախել է Դաուգավպիլսի երաժշտական դպրոց՝ դաշնամուրի և վոկալի դասերի։ 1999 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն։ 2007 թվականին ոտքը մինչև ծունկ անդամահատել են։ Դրանից հետո հասել է հաջողության որպես երգչուհի և այլընտրանքային ֆոտոմոդել։ Օգտագործում է ութ տարբեր պրոթեզ, որոնցից ամենատարօրինակը և հայտնին սև, սուր սեպի ձև ունի[2][3]։

Վիկտորիան ելույթ է ունեցել Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, որ իր օրինակով ոգևորի բոլոր սահմանափակ հնարավորություններով մարդկանց։ Մասնակցել է «Պարեր սառույցի վրա» նախագծին, որտեղ մասնակցելու համար նրա համար սվարովսկու բյուրեղներով ոտք են պատրաստել[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.youtube.com/watch?v=RinAbmoGkik
  2. Виктория Модеста: Модель, певица и владелец клуба… (ռուս.)
  3. 3,0 3,1 http://vev.ru/blogs/viktoria-modesta.html Виктория Модеста — модель и певица с ампутированной ногой] (ռուս.)