Վիկլունդի տուն, 19-րդ դարի վերջում ճարտարապետ Լեանդեր Իկոնենի նախագծով կառուցված եկամտաբեր տուն Վիբորգում։ Քաղաքի կենտրոնում գտնվող չորս հարկանի գրավիչ ճակատով շենքը նայում է դեպի Վիբորգի գնդերի հրապարակ, զարդարված է տարբեր ճարտարապետական ոճերի տարրերով, գերակշռողը նոր վերածննդի ոճն է։ Շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

19-րդ դարի վերջին, այն բանից հետո, երբ 1861 թվականին Վիբորգ նահանգային հողաշինարար Բերնդտ Օտտո Նյուլմանի մշակած ծրագրի համաձայն քանդվեցին Քարե քաղաքի և եղջյուրավոր ամրոցի հնացած ամրությունները և քաղաքի գլխավոր՝ Եկատերինյան փողոցը երկարացվեց դեպի հարավ արևելք, որտեղ նոր նահանգապետի տան, լյութերական եկեղեցու, Վիբորգի փոստային բաժանմունքի և այլ հասարակական շենքերի կառուցմամբ տեղափոխվեց քաղաքի կենտրոնը։ Ծավալվող քաղաքաշինության ընթացքում աղյուսի գործարանի սեփականատեր եղբայրներ Անդերս և Յակոբ Վիկլունդները մեծ համբավ ձեռք բերեցին։ Շինարարության վարպետ Անդերս Վիկլունդը ներգրավված էր Վիբորգի ճարտարապետության մեջ գերիշխող դիրք զբաղեցնող ֆիննական համայնքի լյութերական տաճարի կառուցման գործում։ Իսկ Ֆիննական եկեղեցու դիմաց գտնվող անկյունային հողամասը, որը ձեռք էին բերել Վիկլունդ եղբայրները, զբաղեցրել էր 1889 թվականին Անդերս Վիկլունդի փեսայի՝ ճարտարապետ Լեանդեր Իկոնենի նախագծած բազմաբնակարան բնակելի շենքը։ Յակոբ Վիկլունդը մահացավ շինարարության ավարտից առաջ և Անդերս Վիկլունդը (1840-1901) դարձավ ընտանեկան ձեռնարկության աղյուսներով 1891 թվականին կառուցված տան միակ սեփականատերը։ Շենքը վերջնականապես շահագործման հանձնվեց 1893 թվականին, և այդ ժամանակ համարվում էր Վիբորգի ամենամեծ բնակելի շենքը[1]։

Ճարտարապետը շենքի շքեղ էկլեկտիկ ճակատը զարդարել է Վերածննդի ճարտարապետության վարպետներից վերցված դասական տարրերով, ինչպիսիք են տանիքի վրա բարձրացող եռանկյունաձև ճակտոնապատերը, պրոֆիլավորված դուրս ցցված քիվը և բարձր քառանկյուն հարթ որմնասյուները՝ տեսողականորեն միավորելով վերին հարկերը։ Առաջին հարկը հարդարված է կոպտատաշ քարով, տարրերի մակերեսը ծածկված էր կոպիտ և հարթ սվաղով, ինչը լրացուցիչ հակադրություն է ստեղծում։ Վերին հարկերը ներդաշնակվում են աղյուսի շարվածքի և սվաղի դեկորների գունավորմամբ։ Շենքի ուղղահայաց բաժանումը ընգծվում է ելուստների միջոցով` երեք պատուհան լայնությամբ` ճակատի կենտրոնական մասում և երկու պատուհան` կողային մասերում[2]։ Սկզբում յուրաքանչյուր ելուստ զարդարված է եղել վիթխարի պատշգամբով, սակայն 1930-ականներին պատշգամբները քանդվել են։ Պատուհանների որմնախորշերը զարդարված են ճարտարապետական տարրերի բազմազանությամբ` բուսական և կենդանական զարդապատկերներով։ Մասնավորապես, պահպանվել են պատվիրատուի մոնոգրամներով (A. W.) մեդալիոնները և կառուցման տարեթվերը, ինչպես նաև առյուծների փոքր զույգ մասարկոնները, որոնք 72-ն էին, և դա առյուծների ամենամեծ հավաքածուն է Վիբորգի մեկ ճարտարապետական կառույցի վրա։

Հանգամանքների բերումով 1918 թվականին Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ մահացած Լ.Իկոնենը, թաղվել է իր նախագծած տան դիմաց։

Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944) շենքը համեմատաբար փոքր վնասներ է կրել, իսկ հետպատերազմյան շրջանում այն եղել է խոշոր ռազմական գործիչների բնակատեղի՝ ստանալով «գեներալական տուն» մականունը (հարևան տան խանութը նույնպես կոչվել է «գեներալական»)։ 2018 թվականին ռեստավրացիայի ընթացքում աղյուսե շարվածքը մաքրվել է սվաղից և վերականգնվել են ճակատային ծեփակերտվածքի մի շարք մանրամասներ[3]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М. Костоломов. Архитектор Леандер Иконен
  2. «Акт по результатам государственной историко-культурной экспертизы» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. В Выборге что ни дом, то история